«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարությամբ է հանդես եկել

Ներքաղաքական

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի և այսօրվա ՀՀ կառավարության կողմից այդ իրադարձության նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի կապակցությամբ, հայտարարությամբ է հանդես եկել։

«Սեպտեմբերի 13-ին լրացավ Ադրբեջանի կողմից Ջերմուկի ուղղությամբ իրականացված հարձակման՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի 4-րդ տարելիցը։ Ադրբեջանի զինված ուժերը մեր դեմ կիրառեցին հրետանի, ականանետեր, խոշոր տրամաչափի զինատեսակներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Մոտ երկու օր տևած այդ մարտերի ընթացքում Հայաստանն ունեցավ ավելի քան կրկնակի անգամ ավելի շատ զոհ և մոտ տասն անգամ ավելի շատ տարածքային կորուստներ, քան ամբողջ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում։

Ի տարբերություն 2016 և 2020 թվականների՝ 44-օրյա պատերազմի, ռազմական գործողությունները տեղի էին ունենում ոչ միայն սահմանային դիրքերի, այլև Հայաստանի տարածքի խորքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։ 2022-ին ադրբեջանական զորքերը ներխուժեցին հենց Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք և պահպանեցին մի շարք դիրքեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր բարձունքներ են և գտնվում են անմիջապես Հայաստանի ներսում։

Հայաստանի իշխանությունները և միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացուցիչները, դա որակեցին որպես Ադրբեջանի լայնածավալ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Եվ, հիրավի, դա այդպես էր։

Սակայն այսօր՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի 4-րդ տարելիցի օրը, նույն այդ կառավարությունը այն տոնի էր վերածել՝ նշելով որպես «Tour of Armenia»՝ Հայաստանի հեծանվային միջազգային առաջին մրցարշավի եզրափակչի օր։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համոզմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և դրա հիշատակը մոռացության մատնելու, դրա պատճառների և հետևանքների համար պատասխանատվություն կրելուց խուսափելու փորձ, որն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանական կլանին հաջողվում է, քանզի Հայաստանում գրեթե չկա քաղաքացիական հասարակություն, գրեթե չկա ազատ մամուլ, իսկ ընդդիմությունն էլ քարոզչական դաշտում բավարար չափով ակտիվ գործունեություն չի՛ ծավալում։

Հայաստանի կառավարությունը հաճախ է հայտարարում, թե 2022-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կորցրած տարածքների հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման գործընթացով։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համոզմամբ՝ դա սուտ է և անիրատեսական, քանզի Ադրբեջանն իր կողմից երբեք չի՛ հաստատել դա, նման պարտավորություն ոչ մի տեղ չի ստանձնել, և ընդհակառակը, Ալիևը հայտարարել է, որ դուրս չեն գալու զբաղեցրած տարածքներից, քանզ դրանք ևս իրենցն են։

Հայաստանի կառավարությունը խուսափում է տարածքների վերադարձման հարցից, հստակ, առարկայական և իրատեսական ժամկետներ ու մեթոդներ չի ներկայացնում։

Սակայն դա էլ դեռ ամենը չէ։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության տեղեկություններով՝ ինչպես այդ մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Նարեկ Մխիթարի Հակոբյանի, այնպես էլ մի շարք այլ հայորդիների ընտանիքների համար մինչև օրս անհայտ է, թե իրենց հարազատն ի՞նչու, ի՞նչպես և ի՞նչ հանգամանքներում է զոհվել։ Թե դա ի՞նչպես եղավ, մնում է չբացահայտված։

Որդեկորույս ծնողներն ու անհայր մնացած ընտանիքները ևս, պետության կողմից շարունակում են մնալ անտեսված», - ասված է հայտարարության մեջ։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը