«Արցախում ոչնչացվում են հայ ժողովրդի մշակութային արժեքները»․ Հայկ Բաբուխանյան

Թեմա

Սեպտեմբերի 11-ին Կերչ քաղաքում տեղի ունեցավ «Ռուսաստանի Հարավի մշակութային ժառանգության պահպանումը» խորագրով միջազգային գիտաժողով ՝ նվիրված Կերչի հնությունների թանգարանի 200-ամյակին: Նրա աշխատանքներին մասնակցում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունը ՝ հայտնի քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ ։

Խորհրդաժողովը բացեց ՌԴ Նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։ Իր ելույթում նա նշել է, որ մշակութային ժառանգության պահպանմանն անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն և ջանքեր հատկացնել: Հատկապես նշվել է իրավիճակը՝ կապված սկյութական ոսկու ցուցանմուշների հետ, որոնք Ամստերդամի ցուցահանդեսից հետո չեն վերադարձվել Ղրիմ, այլ, ըստ էության, գողացվել են Ղրիմի թանգարանից և տեղափոխվել Ուկրաինա:

Իր ելույթում Հ.Բաբուխանյանն ասաց, որ հայ ժողովրդին հասկանալի է ղրիմցիների ցավը՝ կապված Եվրոպայում նրանց թանգարանային նմուշների թալանի հետ, նաև այն պատճառով, որ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ բարբարոսաբար ոչնչացվում է հայերի մշակութային և հոգևոր ժառանգությունը: Նա կոչ է արել Կերչի 2650-ամյակի տոնակատարության նախապատրաստման միջոցառումների ծրագրում ներառել քաղաքի հայկական եկեղեցու վերականգնումը, որը նաեւ Ռուսաստանի Հարավի մշակութային ժառանգությունն է:

Գիտաժողովին հանդես եկավ անվանի պատմաբան Վահե Ավետիսյանը «Անտիկ ակունքներից դեպի միջնադարյան համայնք. Հայկական Սփյուռքի ծագման գործընթացը Ղրիմում» զեկույցով:

Հայկական պատվիրակությունը թանգարանի գրադարանին գրքեր է նվիրաբերել Ղրիմում հայկական մշակութային ժառանգության, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Ղրիմի ազատագրմանը հայերի մասնակցության մասին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում