«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սեմյոն Բաբայանը պատասխաններ է պահանջում ԿԳՄՍ նախարարությունից

Թեմա

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից Գանձասարի վանական համալիրի հայկական պատմամշակութային ինքնության ներկայացմանն առնչվող մտահոգությունների մասին։

Բաբայանի դիմումը վերաբերում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի առաջնորդությամբ օտարերկրյա դիվանագետների՝ Գանձասարի վանական համալիր կատարած այցին եւ, ըստ դիմումատուի, համալիրի՝ որպես «աղվանական մշակութային ժառանգության» ներկայացմանը։

Դիմումի մեջ շեշտվում է, որ խնդիրը միայն պատմական ժառանգության վերաբերյալ հերթական վեճը չէ։ Ըստ Բաբայանի՝ այն պահանջում է պետական կառույցների համակարգված եւ հրապարակային արձագանք, քանի որ խոսքը վերաբերում է հայկական մշակութային ժառանգության միջազգային ներկայացմանը, դրա փաստագրական հիմքերի պաշտպանությանը եւ միջազգային հարթակներում Հայաստանի դիրքորոշման առաջմղմանը։

Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաբայանը ԿԳՄՍ նախարարությունից պահանջում է հստակեցնել, թե ինչ քայլեր են իրականացվել կամ նախատեսվում Գանձասարի հարցով։

Առաջին հերթին նա հարց է բարձրացնում ԿԳՄՍՆ-ի եւ ԱԳՆ-ի համագործակցության վերաբերյալ։ Մասնավորապես՝ արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը ԱԳՆ-ին պաշտոնապես փոխանցել է Գանձասարի պատմական, ճարտարապետական եւ վիմական ժառանգության, այդ թվում՝ հայերեն արձանագրությունների վերաբերյալ փաստագրական նյութերը՝ դրանք միջազգային եւ դիվանագիտական հարթակներում օգտագործելու նպատակով։

Եթե նման աշխատանք չի իրականացվել, դիմումատուն պահանջում է անհապաղ ձեւավորել համապատասխան մասնագիտական փաթեթ եւ փոխանցել այն արտաքին գործերի գերատեսչությանը։

ՊԱՀԱՆՋ՝ ԴԻՄԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՆ ԵՎ ԻԿՕՄՈՍ-ԻՆ

Դիմումի հաջորդ առանցքային հարցը միջազգային մասնագիտացված կառույցների արձագանքն է։

Բաբայանը ԿԳՄՍ նախարարությունից ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք պաշտոնական գրություններով ահազանգվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գործող Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՈՍ)-ը՝ Գանձասարի նկատմամբ, իր գնահատմամբ, իրականացվող մշակութային յուրացման քաղաքականության վերաբերյալ։

Նա պահանջում է, որ նման քայլ դեռ չկատարելու դեպքում նախարարությունը համապատասխան պաշտոնական հայտարարություն կամ բողոք ներկայացնի միջազգային կառույցներին՝ փաստաթղթավորված կերպով ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը։

ԲԱԲԱՅԱՆԸ ՆԱԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԳՆ-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Դիմումի առանձին հատված վերաբերում է այն օտարերկրյա դիվանագետներին, որոնք մասնակցել են Բաքվի կազմակերպած այցին։

Բաբայանը հարցնում է՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոքի նոտաներ է հղել այդ երկրների արտաքին գործերի նախարարություններին։

Դիմումատուի գնահատմամբ՝ նման արձագանքը անհրաժեշտ է, որպեսզի միջազգային գործընկերների համար հստակ արձանագրվի հայկական կողմի դիրքորոշումը եւ այն հնարավոր հետեւանքները, որոնք, ըստ նրա, կարող է ունենալ նման այցը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵ՞Ր, ԹԵ՞ ՀԵՐԹԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Սեմյոն Բաբայանի դիմումը չի սահմանափակվում միայն ԿԳՄՍ նախարարության եւ ԱԳՆ-ի միջեւ գերատեսչական աշխատանքի վերաբերյալ հարցադրումներով։ Նա պահանջում է պարզել՝ Գանձասարի հարցը բարձրացվե՞լ է արդյոք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան հարթակներում։

Բաբայանի մոտեցմամբ՝ միջազգային կառույցներում հայկական կողմը պետք է հետեւողականորեն ներկայացնի Գանձասարի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ իր փաստարկները եւ հակադարձի այն հայտարարություններին, որոնք, նրա գնահատմամբ, խեղաթյուրում են հուշարձանի պատմական ինքնությունը։

Դիմումի մեջ օգտագործվում է նաեւ «մշակութային ցեղասպանություն» ձեւակերպումը՝ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Միաժամանակ նման ծանր գնահատականները միջազգային իրավական առումով պահանջում են համապատասխան փաստական եւիրավական հիմնավորում, ինչը, ըստ էության, հենց պետական եւ մասնագիտական կառույցների հետեւողական աշխատանքի խնդիրն է։

ԳԱՆՁԱՍԱՐԸ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ, ԱՅԼԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Բաբայանի բարձրացրած հարցի էությունը հանգում է մեկ հիմնական պահանջի՝ հայկական կողմը պետք է ոչ միայն արձանագրի Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները, այլեւ դրանք հակադրի փաստաթղթավորված պատմական, մշակութային եւ իրավական փաստերին։

Գանձասարի շուրջ ծավալվող գործընթացը, ըստ դիմումատուի, պետք է դիտարկել նաեւ որպես միջազգային հանրության շրջանում պատմամշակութային ժառանգության ընկալման վրա ազդեցության փորձ։

Հետեւաբար, նրա պահանջած չորս քայլերն են՝ ԿԳՄՍՆ-ԱԳՆ համակարգված աշխատանք, միջազգային մասնագիտացված կառույցների ահազանգում, դիվանագիտական բողոք եւ հարցի բարձրացում միջազգային քաղաքական հարթակներում։ Բաբայանի գնահատմամբ՝ սա պետք է ստանա ոչ միայն վարչական, այլեւ հրապարակային պատասխան։

Ի վերջո, խնդիրը միայն այն չէ, թե ինչ է ասում Բաքուն Գանձասարի մասին։ Պակաս կարեւոր չէ նաեւ՝ ի՞նչ է անում պաշտոնական Երեւանը, երբ հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ միջազգային հարթակում հնչում են հակասական պնդումներ։ Այս հարցի պատասխանը, ըստ Սեմյոն Բաբայանի, պետք է տա ԿԳՄՍ նախարարությունը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան