Ներսում մեկը մեկից տարածք է խլում, բայց հայրենիքը մենք վաճառում ենք ուրիշներին. Սարգիս Արզումանյան. Սարգիս Արզումանյան

Ներքաղաքական

«ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ Է»

«Գոյ» թատրոնի շուրջ աղմուկը չի դադարում: Հիշեցնենք, որ դեռեւս 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել էր՝ այն միավորելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը: Նրանք կառավարության որոշումը վիճարկում էին դատարանում։ Թե ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը պարզել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ։

«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ ԵՆ ԹԵԺ»

— Պարոն Արզումանյան, «Գոյ» թատրոնի շուրջ կրկին կրքերը թեժացել են: Հիմա ի՞նչ է կատարվում:

— «Գոյ» թատրոնի շուրջ կրքերը միշտ էլ եղել են թեժ, պարզապես, երբեմն հանրայնացվում էին այդ թեժ կրքերը, երբեմն մնում՝ կուլիսներում, երբեմն էլ դատարաններում, եւ այսպես շարունակ: Հիմա հանրայնորեն սկսեցինք խոսել այն փաստի վերաբերյալ, որ Սունդուկյանի անվան թատրոնը «Գոյ» թատրոնի նույն տարածքում «Բաց բեմ» հարթակ է բացել։

Ինչպես գիտեք, ամիսներ առաջ «Գոյ» թատրոնի տարածքը հավասարեցրին գետնին, բեմը, ամֆիթատրոնը, նստարանները քանդեցին, պատերից պոկվեցին «Գոյ» թատրոնի աֆիշները: Այսինքն՝ «Գոյ» թատրոնից ոչ մի հետք չմնաց։ Ու հիմա այդ տարածքում սեպտեմբերի 12-ին եղավ պրեմիերա՝ «Ռոմեո Ջուլետ», տարածքի անվանումն էլ դրվեց «Բաց բեմ»։ Այնինչ, հերթականությամբ իջնեմ՝ կառավարությունով, ԿԳՄՍ նախարարությունով, Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարությամբ հանրությանը, դեռ ես չեմ ասում մեզ, ասում էին, թե՝ «Գոյ» թատրոնի անձնակազմը խաբում է՝ ասելով, թե թատրոնը մենք փակում ենք, այն լինելու է, աշխատում է։ Մինչդեռ այսօր «Գոյ» թատրոնի տարածքը, ինչպես նշեցի, դարձել է այլ հարթակ, ու որպես Գոյ»՝ Սունդուկյանի անվան թատրոնի ներսում ո՛չ աշխատողներով, ո՛չ տարածքով չկա։

— «Ռոմեո եւ Ջուլետ» ներկայացման մեջ ովքե՞ր են խաղալու, <<գոյականներից>> դերասաններ կա՞ն։

— Ո՛չ, միայն խաղալու են Սունդուկյանի անվան թատրոնի դերասանները: Ռեժիսորը դրսից է հրավիրված՝ ամերիկացի Ջոն Բլոնդելլն է: Այդ մարդուն գիտեմ այնքանով, որ տվյալ անձը Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ ինչ-որ ներկայացում են արել ԱՄՆ-ում ու հիմա նրան են հրավիրել։ Արդեն այդ տարածքում, շեշտում եմ՝ Սունդուկյան թատրոնի դերասանների հետ են աշխատում, եւ «Գոյ» թատրոնի որեւէ մի դերասանի ներգրավվածության մասին անգամ խոսք չկա: Բացառապես, Սունդուկյան թատրոնի դերասաններն են խաղում:

Սեպտեմբերի 11-ին ասուլիս եղավ, տեղի ունեցավ նոր հարթակի եւ 105-րդ թատերաշրջանի բացումը։ Մենք, բնականաբար, ոչ մեկս ներկա չենք եղել: Ես իմ սոցիալական էջում միայն մեկ խնդրանք հղեցի լրագրողներին, որ որոշակի հարցեր տային ներկա գտնվող բանախոսներին:

«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԸ ԵՐՐՈՐԴ ԹԱՏՐՈՆՆ Է, ՈՐ ՓԱԿՎԵՑ»

 — Ստացվում է, որ «Գոյ» թատրոնի դերասաններն ու թատրոնը մնացին առանց պաշտպանի ու միայնակ։ ԿԳՄՍ նախարարությունը վարվեց այնպես, ինչպես իրեն էր հարմար։ Այսքանից հետո՝ ո՞րտեղ եք տեսնում արվեստագետի՝ դերասանի, ռեժիսորի պաշտպանությունը, ո՞ր ուժի մեջ:

— Ճիշտն ասած, արդեն երեք տարի է, փաստացի, մենք պայքարում ենք, որ ունենանք մեր իսկ տունը, տարածքը, որն ունեինք, բայց մեր ձեռքից խլեցին: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանությանը՝ չեմ տեսնում պաշտպանություն, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ դիմելով պատկան մարմիններին, խնդրելով պաշտպանություն՝ սկսած իրավապահներից, մինչ օրս էլ դռնեդուռ ենք ընկած։ Եվ դեռ շարունակում ենք դռներ ծեծել, թե ով մեզ կօգնի, որպեսզի ունենանք լիարժեք պաշտպանություն, այսինքն՝ մեր խախտված իրավունքները փորձենք վերականգնենք, անարդյունք է։

Ես չգիտեմ Ձեր հարցին ինչպես պատասխանեմ, որովհետեւ դեռ չեմ ստացել ինչ-որ մեկից այդ պաշտպանությունը՝ սկսած Մարդու իրավունքների պաշտպանից, դատարանից, ԿԳՄՍ նախարարությունից: Այսինքն՝ ոչ ոք չի պաշտպանել մշակութային այն օջախը, որը պատկանում էր 35 հոգու, որից 20-ը ստեղծագործող անձինք են: Ոչ ոք չպաշտպանեց այդ մարդկանց ստեղծագործելու իրավունքը, որ մարդիկ լինեին իրենց տանը, այս դեպքում՝ «Գոյ» թատրոնում։

Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում՝ ԿԳՄՍ նախարարությունը մի օր չարթնացավ ու չասաց, որ ինքը ուզում է այսպես անել, դրա համար է անում: Այստեղ ինչ-որ մեկի շահն է հետապնդում, տվյալ դեպքում, նորից եմ կրկնում, Վարդան Մկրտչյանի ձեռքի գործն է, ով գնացել է ԿԳՄՍ նախարարություն՝ իր ընկերոջ մոտ (այն ժամանակ փոխնախարար Արա Խզմալյանի), նստել, մտածել են, թե ինչպես պետք է անել, որ «Գոյ» թատրոնը վերացնեն եւ այդ տարածքին տիրեն։ Հիմա մեր երկրին բնորոշ բան է՝ ներսում մեկը մեկից տարածք է խլում, բայց հայրենիքը մենք լավ էլ տալիս ենք հարեւան երկրներին։ Մենք հանձնում ենք տարածքներ, բայց մեր ներսում հայը հայից տարածք է խլում։

Մի համեմատություն կանեմ, որը ցավալի է՝ այդ դրսի մուռը հանում ենք մենք մեր ներսում` բանեցնելով տվյալ դեպքում ունեցած լծակները։ Հիմա Վարդան Մկրտչյանը այսօր ունենալով հովանավորչություն ներկայիս իշխանությունից` կարողանում է տարածք խլել։ Այսինքն՝ իշխանության կողմից հովանավորչության տակ գտնվող մարդիկ կատարում են նման գործողություններ: Լուրջ, շատ ցավալի է, շատ տխուր իրականության մեջ ենք ապրում: Չմոռանանք, որ նաեւ սա առաջին թատրոնը չի, որ փակվել է այս իշխանության օրոք։ Երեւի թե, եթե չեմ սխալվում, «Գոյ» թատրոնը երրորդ թատրոնն է, որ փակվեց, բայց ոչ մի թատրոն չբացվեց։

— Իսկ Համազգային թատրո՞նը...

— Համազգային թատրոնը, եթե կհիշեք, նախորդ տարվա դեկտեմբերին բացվեց, եւ նախկին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն ասաց, որ իրենց իշխանության օրոք բացվեց թատրոն։ Ես դրա պատասխանը տվել եմ, հիմա էլ կտամ. այդ թատրոնը կառուցվել է մասնավոր միջոցներով։ Պարզապես, իրենք եկել են, թելը կտրել, թե իբր իրենց իշխանության օրոք է եղել։ Սա է իրականությունը։

— Գոյականներին ի՞նչ ճակատագիր է սպասվում: Հիմա ի՞նչ եք անելու:

— Երեք տարի է պայքարում ենք, չենք հիասթափվել, չենք հիասթափվելու: Ես իմ անունից կասեմ, որ, Աստված մի արասցե, եթե <<գոյականներից>> որեւէ մեկը հիասթափվի այս պայքարից, թեեւ չեմ կարծում, որ նման բան կլինի, միեւնույնն է, ես մինչեւ վերջ պայքարելու եմ: Սա սկզբունքի հարց է, սա որոշ մարդկանց ապացուցելու հարց է, որ չի՛ կարելի մշակութային օջախ փակել: Մշակութային օջախը սրբություն է։ Չմոռանանք, որ թատրոնը, նախեւառաջ, ծագել է եկեղեցուց։ Սա նույնն է, որ փակեն եւս մեկ եկեղեցի, որը բնորոշ է այսօրվա իշխանությանը: Ինձ թվում է՝ արդեն զարմանալու ոչինչ չկա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում