Նրանց անազատության մեջ գտնվելը բխում այս իշխանության շահերից. Դանիելյան

Ներքաղաքական

Հայ ռազմագերիների թեման շարունակելով, «Իրավունք»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Բաքվում ցմահ դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ, պատանդառված Դավիթ Իշխանյանն օրերս դիմեց Անահիտ Մանասյանին՝ ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս այցելի Բաքու եւ տեղում տեսնի, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում հայորդիները: Ի պատասխան կոչին՝ Մանասյանը, միայն ազատություն մաղթեց նրանց: Ինչ կասեք այս առիթով:

— Այստեղ, ամենակարևոր փաստը այն է, որ այս հարցերով պետք է զբաղվի առավելապես Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որովհետեւ ամբողջ լծակները իրենց ձեռքում է, դա լինի միջազգային հանրության հետ կապը տարբեր ատյաններու, թե այլ հարթակներում: Ես, որպես նախկին պատգամավոր, առիթ եմ ունեցել մի քանի անգամ, իմ գործուղումների ժամանակ այդ հարցը բարձրացնել: Այսինքն՝ իմ ամեն միջազգային այց միտված է եղել այդ հարցի բարձրացմանը, բայց ես տեսել եմ նաև միևնույն ժամանակ հենց այդ իշխանավորների լուռ համաձայնությունւ: Ուղղակի, ասել, որ մտահոգիչ է, նշանակում է ոչ մի բան չասել: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրության իշխանությանը կամ է առհասարակ հետաքրքիր չի այդդ փաստը, և լավ էլ հետաքրքիր է, բայց իրենց ձեռնտու չէ, որ էդ մարդիկ գտնվեն ազատության մեջ: Նրանց անազատության մեջ գտնվելը բխում այս իշխանության շահերից։ Ես կարող եմ նման ենթադրություններ անել՝ հաշվի առնելով նաև իրենց վերաբերմունքը գերեւարված անձանց նկատմամբ:
Ուզում եմ հիշեցնել ձեզ նախկինում իրենց հայտարարությունները առ այն, որ այն մարդիկ, որոնք գերության մեջ են, մեզ հետաքրքիր չեն, մեզ համար իրենք հետաքրքրություն չեն ներկայացնում, կամ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ասաց. ոչինչ գերիները թող մի քիչ էլ համբերեն: Բայց ինչքան համբերեն, արդեն տարիներ շարունակ այդ մարդիկ այնտեղ են՝ զրկված մինիմալ կենցաղային պայմաններից։

ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ

Լավ, իշխանությունը արդեն պարզ է, որ ոչինչ չի անում եւ դա նորություն չէ մեզ համար, բա խորհրդարանում նստած ընդդիմությունը...: Չե՞ք կարծում, որ իսկապես ընդդիմությունը անելիք ունի: Եթե Փաշինյանին չի կարողանում հեռացնել, գուցե Անահիտ Մանասյանի հարցով զբաղվի։

— Նորից ստիպված եմ կրկնել, թե՛ որպես Ազգային ժողովի պատգամավոր, թե՛ որպես Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ է, թե որպես շարքային կուսակցական, տարբեր ժամանակներում էդ հարցը բարձրացրել եմ: Ինչ վերաբերում է իմ կուսակցությանը՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը, աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար ակցիաներ է իրականացնում, ճնշումը գործադրում այս իշխանությունների վրա: Այսինքն, ինչ հնարավորություն որ լինում է, կոնկրե՛տ, ես, որպես Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, կարող եմ ասել, որ արվում է: Արդյոք բավարար են այդ ջանքերը՞: Կասեմ, որ ոչ, բավարար չեն, քանի որ դեռ հարցը մինչև այսս պահը լուծված չէ: Արդյոք ցանկալի է, որ այս հարցը ամեն օր պահվի օրակարգում եւ նաև հավաքական ընդդիմության պարտականությունն է, որ ավելի քան հետևողական լինես այս հարցի շուրջ: Համաձայն եմ, որ այո, պիտի հետևողական լինեն, և այն ինչ արվում է, բավարար չէ այդ առումով։
Ես իմ գրառումների մեջ էլ, նշում եմ, որ մենք պիտի մեր ամենօրյա ջանքերը ուղղենք դրան։ Չի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները Բաքվի բանտում են, չի կարող լինել բանակցություններ, եթե այդ բանակցության առանցքում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը չէ։ Պետք է ամեն վայրկյան և ամեն րոպե զբաղվել այդ խնդրով։ Դա մեր արժանապատվության հարցն է։ Դա մեր պարտքն է, մեր պարտականություն է, մեր խղճի առջև, և այդ առումով ես նորից կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընթերցողներին, հասարակական գործիչներին, մշակութային գործիչներին, քաղաքական գործիչներին, լայն մեծ լսարան ունեցող մեր հայրենակիցներին, բլոգերներին, որոնք ունեն լսարան, թե՛ մեր երկրում, թե՛ մեր երկրից դուրս, այս հարցը պիտի բարձևաձայնվի եւ պահվի մեր օրակարգում: Միայն մեկ անհատի, մեկ կուսակցության գործ չէ սա: Այս հարցը բոլորիս պարտքն է՝ մեր խղճի, մեր բարոյականության առջև: Գիտեք, զարմանում եմ անգամ, մարդիկ կան, որ նման գրառումների տակ, օրինակ, ուրախ սմայլիկներ են դնում և մեկնաբանությունների մեջ էլ, այսպես ասած, երջանկանում: Այսինքն, յան ազգանունով ինչ-որ հայ նման կերպար է, արձագանքում ու ուրախանում է, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտում են և այննդեղ խոշտանգումների ենթարկում:
Կարծում եմ, պետք է նման մարդկանց գենետիկ կոդը ստուգվի, հասկանալու համար, տվյալ մարդը հայ հայ է, թե՞ ոչ: Սա ողբերգություն է, ու կապ չունի, թե այն մեր հայրենակիցները, որը Բաքվի բանտում են, իրենց սիրում են, թե չէ: Այստեղ հարցը առավել քան խորքային է: Չգիտեմ, բայց այդ մարդիկ քանի դեռ գերության մեջ են, պետք է մեր պաշտպանության, մեր հոգածության ներքո լինեն, և եթե մենք այսօրվա դրությամբ անտեսում ենք նրանց նման կարգավիճակում, պիտի նաև մտածենք, որ վաղը, մյուս օր, կարող է մենք այդդ վիճակի մեջ հայտնվենք: Եվ պետք է գիտակցել, որ ոչ մեկ ապահովագրված չէ դրանում:

Պարոն Դանիելյան, Դուք ասացիք գրառումներ եք կատարում, որը նույնիսկ ապշելո աստիճան արձագանք է ստանում վատ առումով։ Չե՞ք կարծում, որ գրառումները բավարար չէ նման լուրջ խնդիր, նման լուրջ հարցերի համար: Հարկավոր է ակցիաներ կազմակերպել: Նման ծրագրեր ունե՞ք։

— Ցաննկանում եմ ձեզ հիշեցնել, որ անցած տարի, թե Մակի գրասենյակի մոտ, թե տարբեր դեսպանատների մոտ, մի քանի անգամ արվել են ակցիաներ: Ես ինքս էլ Եվրոմիության դեսպանատան մոտ, նստացույցի մասնակից եմ եղել. ես և իմ գործընկերները։ Իհարկե, դրանով չպիտի բավարարվենք, և պետք է այդ  ամեն ինչը ավելի ակտիվ լինի: Չեմ ասում, որ արել ենք և բավարարվել ենք դրանով: Իհարկե, բավարար չէ այդ ամեն ինչը, բայց ես կրկնում եմ, որ սա միայն մեկ կուսակցության, մեկ անհատի գործը չէ: Այս հարցով պիտի շատ ու շատ ավելի մեծ կոնսոլիդացիա լինի: Կրկնում եմ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժեր, թե՛ հանրային դեմքերի, որոնց ձայնը լսել է, պետք է աղաղակեն ու խոսեն խնդրի շուրջ: Ես, որպես նախկին պատգամավոր, թե՛ որպես բարեկամական խմբի անդամ, թե՛ որպես բարեկամական խմբի ղեկավար, իմ բոլոր հնարավորությունները օգտագործել եմ, որպեսզի այս հարցը, տեղից շարժվի: Խոսել եմ, Շվեդիայի այցելության ժամանակ, եւ  տարբեր երկրներում: Հարցը բարձրացրել եմ ամենաբարձր ատյաններում թե՛ նամակների, թե՛ գրառումների տեսքով, եւ թե՛ նաև հոդվածների տեսքով։
Համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է ավելի ակտիվացնել պրոցեսը, պիտի ակտիվ նաև ներգրավվեն այս գործընթացի մեջ ինչու չէ, նաև ընտանիքի անդամներին, որոնք գիտեմ, որ մեծ վշտի ու ցավի մեջ են: Վերջերս նաև կարդացի Ռուբեն Վարդանյանի կնոջ գրառումը, որ իր պատրաստակամությունն էր հայտնել Բաքու գնալու և իր աչքով տեսնելու հայորդիներին, դրանով գոնե փոքրիշատե թեթևացնելու, այդ մարդկանց տառապանքները: Այս առումով պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակվի, և ի վերջո, մեր ջանքերը պիտի մեկտեղենք:
Նաև շնորհակալ եմ ձեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ նաև էս հարցը պարբերաբար բարձրացնում եք: Շատ կարևոր է, որ մեր հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ պարբերաբար այս հարցը բարձրացնեն, եւ ինչու չէ, պահանջեն քաղաքական գործիչներից, նաև կուսակցություններից, որպեսզի իրենց ջանքերը էլ ավելի ակտիվացնեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախաբանը հետեւյալ հղմամբ՝ https://iravunk.com/?p=348575&l=am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում