Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ Զաքարյան

Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 6-րդ)...

 

Ռուսաստանը Հարավային Կովկասից ոչ մի տեղ չի հեռանալու, այնպես ինչպես չի հեռանում Ուկրաինայից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելոռուսից ու Մոլդովայից:

 

Ի դեպ, ասվածից ամենևին չի հետևում, որ Հայաստանի կառավարիչները ցանկություն ունեն ճամպրուկները կհավաքել և հեռանալ ԵԱՏՄ-ից՝ Մոսկվայի առաջ դուռը շրխկացնելով։

 

Ավելի շուտ՝ հակառակը։ Ռուսական շուկան շարունակում է չափազանց կարևոր լինել Հայաստանի տնտեսության համար։ Չափազանց շատ բիզնեսներ, ֆինանսական հոսքեր, արտադրական կապեր և մարդկային շփումներ են կապված Ռուսաստանի հետ, որպեսզի այդ ամենը հնարավոր լինի փոխարինել եվրոպական մի քանի դրամաշնորհներով և ԵՄ-ին ապագա «անդամակցության մասին» հայտարարություններով։

 

Բացի այդ, մշուշոտ ապագայով Եվրամիությունը Հայաստանի համար տեղ չունի իր սեղանի շուրջ։ Հետևաբար, առաջիկա տարիներին Երևանը, կշարունակի անել այն, ինչ անում է այսօր. երկու ձեռքով անուր բռնել ԵԱՏՄ-ին, և միայն խոսքերով ձգվել դեպի Եվրոպա՝ միաժամանակ ձգտելով դռներ բացել դեպի Թուրքիա ու Ադրբեջան։

 

Փոքր երկրի համար դա բնական է։ Խնդիրը կսկսվի այն ժամանակ, երբ տնտեսական դիվերսիֆիկացիան վերածվի Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու գիտակցված քաղաքականության։ Իսկ դրանից Նիկոլի կառավարիչները շատ հեռու են։

 

Ավելին, Ռուսաստանը, մնալով Հայաստանի տնտեսության և առևտրատրանսպորտային նախագծերի հետ ինտեգրված, կարող է իր համար շահավետ կերպով օգտագործել այն նոր հնարավորությունները, որոնք այսօր Հարավային Կովկասի համար բացում են Թուրքիան, Արևմուտքը և տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրացիան։

 

Նոր ճանապարհները, շուկաներն ու լոգիստիկ երթուղիներն ինքնին պարտադիր չէ, որ աշխատեն Մոսկվայի դեմ։ Ընդհակառակը, պրագմատիկ մոտեցման դեպքում դրանք ընդլայնելու են Ռուսաստանի հնարավորությունները տարածաշրջանում:

 

Ուստի Մոսկվայի համար այսօր գլխավոր հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ ուր է նայում Հայաստանը, այլ՝ կկարողանա՞ արդյոք Ռուսաստանն ինքն օգտվել այն նոր տնտեսական, առևտրային և տրանսպորտային հնարավորություններից, որոնք այժմ բացվում են տարածաշրջանի համար։

 

Որովհետև քանի դեռ Նիկոլը եվրոպաներում նոր շուկաներ է փնտրում, դրանով նա ավելի է ամրապնդում հայկական բիզնեսի և հայ ժողովրդի ողջամիտ հատվածի այն դիրքորոշումը, որ ռուսական շուկայում սպառվող ծավալներն ու ապրանքատեսակների լայն ցանկը դեռևս այլընտրանք չունի: Համարժեք այլընտրանք չունի նաև ՌԴ-ից Հայաստան եկող դրամական հոսքերն ու մասնավոր տրանսֆերները:

 

Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք ոչ մի տեղ չի հեռանում։ Ուղղակի, Փաշինյանին առաջարկել են ընտրություն կատարել գոյություն ունեցողի, և գոյություն չունեցողի միջև: Այսինքն՝ և՛ Ռուսաստանը և՛ ԵՄ-ն, Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում