«Ժողովուրդ». Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա համայնքի ղեկավարների ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն իշխանության ներսում վստահվել են հիմնականում ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանին և Դավիթ Խուդաթյանին։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջիններս գրեթե ամեն օր, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին, այցելում են տարբեր մարզեր և հանդիպումներ անցկացնում ՔՊ-ի տեղական ակտիվի ու համայնքային ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի ներսում նախկին խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատասխանատվության համատեքստում Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանին, որը ղեկավարում էր ՔՊ-ի նախընտրական շտաբը։ Այս անգամ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական մեր աղբյուրների, Փաշինյանը ընտրական գործընթացի մարզային կազմակերպչական պատասխանատվությունը փաստացի փոխանցել է Պապոյանին և Խուդաթյանին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71846

