Էս հուսիթներն ինչու էսպես կատաղեցին (Քարտեզ)
ՄիջազգայինԱյն, ինչ ներկա պահին կատարվում է Եմենում, բառացիորեն ցնցող էֆեկտ է ունենում եւ դեռ կունենա ողջ աշխարհի մասշտաբով:
Նախնական պատկերը սա է: Իրանամետ հուսիքները վերահսկում էին երկրի թեեւ տարածքով փոքր, բայց հիմնական բնակեցման գոտին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան եւ Կարմի ծովին՝ Բաբ էլ-Մանդեպի ներցուցին հարակից ափամերձ գոտին մասամբ (Քարտեզում կանաչ գույնով): Երկրի մնացած մասը Սաուդյան Արաբիային, իսկ խորքային իմաստով՝ ԱՄՆ-Իսրայելի վերահսկողության տակ էր:
Զուտ ռազմական առումով պատկերը սա է: Սկսելով խոշոր հարձակում, հուսի շատ արագ՝ հաշված օրերի ընթացքում գրավեցին ողջ արեւմտյան ափամերձ գոտին: Այն է՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ամբողջ հատվածը՝ ռազմավարական կղզիներով հանդերձ (Քարտեզում՝ 1): Այսինքն, եթե մինչ այդ կարող էին հիմնականում հեռահար կրակով վերահսկել նեղուցով շարժը, ապա այս պահին այդ վերահսկողությունն ամենաուղղակի ձեւով կիրականացվի:
Սա գլխավոր նպատակն էր: Այս պահին ընթացող հարձակումը, թերեւս, այդ գլխավոր նպատակն ամրագրելու համար է:
Այն է՝ ներկա պահին հուսիթները գրոհում են Տաիզ եւ Էլ-Դալի ուղղությունները, եւ հաջողության դեպքում կկախվեն սաուդամետ ուժերի հիմնական կենտրոնի՝ Ադենի գլխին (Քարտեզում 3):
Հաջորդ հարձակումը, որը սկսվեց այս գիշեր, Մարիբի ուղղությունն է, եւ, փաստացի, հուսիթներն արդեն այդ քաղաքում են: Դրանից արեւելք եմենյան հիմնական նավթագազային գոտիներն են, որոնք եւս հիմնական թիրախներից են:
Այն, որ Սաուդյան Արաբիան տենդագին կերպով օգնություն է փնտրում ԱՄՆ-ում, ապա՝ «Մեքքայի պայմանագրի» երկրների մոտ, մեկ բան է նշանակում՝ համոզված է, որ Եմենի իր խամաճիկային ուժերը հուսիթներն կանգնեցնելու որեւէ տարբերակ չունեն:Սակայն այդպես էլ օգնություն չի ստանում: Դա նշանակում է, որ սաուդները կա´մ իրենք պետք է պատերազմի մեջ մտնեն կա´մ պարզապես հաշտվեն իրավիճակի հետ: Փորձագետները, սակայն, կարծում են, որ որ ժամանակակից պատերազմական մեթոդներով գործող (անօդաչուներ, հեռահար հրթիռային թիրախային խոցումներ եւ այլն) եւ բացահայտ աջակցությունն ունեցող հուսիթների դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի շանսերը զրոյական են:
Այսպիսով, ամենահավանական ելք է համարվում, որ հուսիթները եթե անգամ ամբողջական հսկողություն չսահմանեն Եմենում, մեկ է, կամրապնդեն իրենց վերջնական հսկողությունը ողջ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի վրա: Հենց դա է, որ, կրկնենք, ցնցումային ռեակցիա է առաջ բերել ողջ աշխարհում: Այսինքն, Իրանը, վերահսկելով Հորմուզի նեղուցը, հիմա նաեւ փաստացի հսկողություն կունենա համաշխարհային երկրորդ ծովուղու վրա՝ Բաբ Էլ-Մանդեբ - Կարմիր ծով - Սուեզի ջրանցք: Ու ԱՄՆ-ն, ինչպես որ Հորմուզի նեղուցն է արդեն մի հարյուր անգամ «բացել», հիմա կսկսի Բաբ Էլ-Մանդեբը «բացել»: Իսկ թե սա ինչ էֆեկտ է ունենալու համաշխարհային, ավելի կոնկրետ՝ արեւմտյան աշխարհի տնտեսության վրա, կարելի է ենթադրել:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71841

