Արևմտյան զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմի հայտարարում Ռուսաստանին. Պուտին
ՄիջազգայինՆյու Դելիում ընթացող BRICS-ի գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահը մի շարք հնչեղ հայտարարություններ է հնչեցրել:
Արևմտյան զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմի հայտարարում Ռուսաստանին, ասում է Պուտինը։
Եվրոպան իր երկրներին մղում է պատերազմի Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը հակամարտության հիմքեր չունի. ամեն ինչ որոշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Արևմուտքը նպատակ դրեց Ուկրաինան ՆԱՏՕ-ի մեջ ներքաշել 2014 թվականին Կիևում տեղի ունեցած արյունալի հեղաշրջումից հետո։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Եվրոպայում, արևմտյան գլոբալիստների կողմից քաղաքականության, անվտանգության և տնտեսության մեջ համակարգային սխալների արդյունք է։
Ռուսաստանի մասնակցությունը G8-ին չէր նշանակում լիիրավ անդամակցություն։
ԽՍՀՄ փլուզումից հետո արևմտյան գլոբալիստները զգացին, որ կարող են ամեն ինչ անել, և նրանց թույլ տված սխալները շարունակում են կուտակվել։
Ռուսաստանը էներգետիկ ռեսուրսները վաճառում է շուկայական գներով. ԵՄ էներգետիկ ոլորտի սխալները կհանգեցնեն գազի գների ավելի բարձրացման եվրոպացիների համար։

