«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի հաշվին հակառուսական երկրորդ ճակատ բացել Եվրոպային այս պահին պե՞տք է

Վերլուծություն

Ի­հար­կե, Փա­շին­յա­նի Փա­րիզ մեկ­նե­լը կա­րե­լի է հա­մա­րել նաեւ «այց ըն­կե­րո­ջը»` Մոսկ­վա մեկ­նե­լու շե­մին: Թե ինչ արդ­յու­նա­վե­տութ­յամբ, այս­տեղ նաեւ պետք է հաս­կա­նալ, թե ի­րա­կա­նում ներ­կա պա­հին Եվ­րո­պան շա­հագրգռ­վա՞ծ է կամ կա­րո՞ղ է Հա­յաս­տա­նում ի­րա­կան երկ­րորդ ճա­կատ բա­ցել Մոսկ­վա­յի դեմ: Այն ի­մաս­տով, որ հիմ­նա­կան ճա­կա­տի` Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ոչ թե միայն խնդիր­նե­րի պա­կաս չկա, այլ այդ խնդիր­նե­րը միայն խո­րա­նում են:

­Փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յունն այս վեր­ջին օ­րե­րին եր­կու ա­ռանց­քա­յին փաստ է ֆիք­սում: Նախ, որ Եվ­րո­պան մտնում է է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մի փուլ։ Բուն հիմ­քը հաս­կա­նա­լի է` ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, ո­րը հաս­կա­նա­լի էլ չէ, թե երբ ա­վար­տին կհաս­նի: Իսկ փաս­տը սա է. այս պա­հին Եվ­րո­պա­յում գա­զի գնե­րը գե­րա­զան­ցել են 80 եվ­րոն՝ մեկ ՄՎտժ-ի հա­մար` հու­լի­սի սկզբին մոտ 40 եվ­րո­յի դի­մաց: Պատ­ճա­ռը եւս տե­սա­նե­լի է` ձմռան շե­մին եվ­րո­պա­կան պա­հես­տա­րան­նե­րը լցված են 60-67%-ով, ին­չը հա­կա­ռե­կորդ է: Եվ սա այն դեպ­քում, երբ այդ նույն 80 եվ­րո սա­կա­գի­նը մաս­նա­գետ­նե­րը հա­մա­րում են է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մի սկիզբ։ 100 եվ­րոն, ո­րը ձմռան շե­մին դար­ձել է չա­փա­զանց սպա­սե­լի, ար­դեն իսկ շատ լուրջ սթրես է եվ­րո­պա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան հա­մար եւ հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մի լուրջ պատ­ճառ: 120-150 եվ­րոն հա­մար­վում է տնտե­սութ­յան փլուզ­մա­նը մոտ գո­տի։ Ու միա­ժա­մա­նակ մեծ լար­վա­ծութ­յուն է ա­ռա­ջաց­նում նաեւ այն հան­գա­ման­քը, որ հար­ցի պա­տաս­խա­նը, թե որ­քան ժա­մա­նակ կպահ­պան­վի այս ի­րա­վի­ճա­կը, չկա:

Ս­րա­նից էլ զատ, Եվ­րո­պան մտնում է հա­մա­կար­գա­յին քա­ղա­քա­կան շրջա­դար­ձի փուլ, որ­տեղ Ուկ­րաի­նա­յին ա­ջակ­ցութ­յու­նը այլեւս ան­վե­րա­պահ կոն­սեն­սուս չէ, այլ դառ­նում է ներ­քին իշ­խա­նութ­յան հա­մար պայ­քա­րի մաս, ինչ­պես հստակ ցույց տվե­ցին Գեր­մա­նիա­յում եւ Լե­հաս­տա­նում կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րը: Կի­եւի հիմ­նա­կան մտա­հո­գութ­յունն այն է, որ ԵՄ-ն ս­տիպ­ված կլի­նի կրճա­տել ֆի­նան­սա­վո­րու­մը, այն դեպ­քում, քա­նի որ խո­րա­ցող է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը հենց այդ հիմ­նա­րար պա­հանջն է ա­ռաջ բե­րել եվ­րո­պա­կան հան­րութ­յուն­նե­րի մոտ: Ա­մեն դեպ­քում, ար­դեն այս պա­հին քիչ չեն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րը, որ եվ­րո­պա­կան է­լի­տա­նե­րը ար­դեն քննար­կում են մի սցե­նար, ո­րի դեպ­քում ձմե­ռա­յին է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը կդառ­նա Ուկ­րաի­նա­յի ա­ջակ­ցութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­նայ­ման կա­տա­լի­զա­տոր։

Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով ԱՄՆ-ում սպաս­վող փո­փո­խութ­յուն­նե­րը, ո­րոն­ցից ակն­կա­լիք­նե­րը, թե­րեւս, ար­դեն իսկ Թ­րամ­փին ստի­պում են կտրուկ ա­րա­գաց­ման գնալ ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի ուղ­ղութ­յամբ: Այս­պես, Թ­րամ­փը, կապ­ված Կոնգ­րեսի ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յու­ննե­րի հետ, ար­դեն սկսել է ընտ­րող­նե­րին վախեց­նել` ե­թե իմ թի­մին չընտ­րեք, «վա­րի եք գնա­լու» տար­բե­րա­կով: Դա, ի­հար­կե, չաշ­խա­տող հռե­տո­րա­բա­նութ­յու­ն է, եւ Թ­րամ­փին այս պա­հին սկսել են օդ ու ջրի պես անհ­րա­ժեշտ դառ­նալ կոնկ­րետ արդ­յունք­նե­րը, ո­րոնք նա կա­րող է դնել իր քա­րոզ­չութ­յան տակ: Ի­րա­նի հետ կապ­ված լու­ծում­ներ այդ­պես էլ տե­սա­նե­լի չեն, Գ­րեն­լան­դիան, Կա­նա­դան, ան­գամ Կու­բան գրա­վե­լը մնում են միայն ե­րա­զանք­ներ: Միակ ռեալ ուղ­ղութ­յու­նը դար­ձել է Ուկ­րաի­նան, որ­տեղ կա­րող է հաս­նել ա­րագ խա­ղա­ղութ­յան: Հենց սա կլի­ներ այն հնչեղ հա­ջո­ղութ­յու­նը, ո­րը, հնա­րա­վոր է, որ նաեւ ա­մե­րիկ­յան ընտ­րող­նե­րի տրա­մադ­րութ­յուն­ներ­ի վրա ազ­դե­լու լուրջ գոր­ծոն դառ­նա: Եվ այն, որ Վա­շինգ­տո­նում սկսե­ցին խո­սել Թ­րամ­փի` ո­րե­ւէ բա­նով աչ­քի չըն­կած բա­նագ­նաց­ներ Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­ներ զույ­գին ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան ռեալ ազ­դե­ցիկ պաշ­տոն­յա­նե­րից մե­կով` ԿՀՎ տնօ­րեն Ջոն Ռատկ­լի­ֆով փո­խա­րի­նե­լու մա­սին, հենց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ակ­տի­վաց­նե­լու մի­ջոց կա­րող է դառ­նալ:

­Ռատկ­լիֆն է, որը նաեւ իր պաշ­տո­նա­կան դիր­քից ել­նե­լով, կա­րող է ի­րա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ Զե­լենսկ­ու ո­րո­շում­նե­րի վրա: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ նույն ա­մե­րիկ­յան ԿՀՎ­–ում են կենտ­րո­նա­ցած Զե­լենս­կու դեմ բո­լոր կոմպ­րո­մատ­նե­րը, ո­րոնք ջրի ե­րես հա­նե­լը կա­րող է պայթ­յու­նա­յին է­ֆեկտ ու­նե­նալ:

­Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ինչ­պես Մոսկ­վա­յից են սկսել ի­րար հե­տե­ւից ազ­դակ­ներ ստաց­վել, ա­մե­նե­ւին էլ հակ­ված չեն այն մտքին, որ Վա­շինգ­տո­նում կա պա­տե­րազմն ա­վար­տին հասց­նե­լու ի­րա­կան ցան­կութ­յուն: Նա­խօ­րեին այդ մա­սին Լավ­րո­վը խո­սեց ա­մե­նաու­ղիղ բա­ռա­պա­շա­րով, որ Մոսկ­վան հույս չի կա­պում բա­նակ­ցութ­յու­ննե­րի հետ, բայց ե­թե ան­գամ դրանք հա­մա­ձայն­վի շա­րու­նա­կել, մեկ է, հիմ­նա­կան մի­ջո­ցը հա­մա­րում են ռազ­մա­կա­նը: Ոչ պա­կաս հստակ ազ­դակ ե­կավ ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Ու­շա­կո­վից. ե­թե ԱՄՆ–ն ի­րոք ցան­կա­նում է ա­րագ բա­նակ­ցա­յին հա­ջո­ղութ­յան հաս­նել, պետք է լիո­վին դա­դա­րեց­նի Կի­եւին տրա­մադր­վող ողջ օգ­նութ­յու­նը: Ա­ռա­վել եւս, որ այս պա­հին ա­մե­րիկ­յան կող­մը Մոսկ­վա­յին  ցույց չի տվել խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու որ­եւէ «ճա­նա­պար­հա­յին քար­տեզ», ին­չի մա­սին օրերս խո­սում էր Մար­կո Ռու­բիոն։

Այ­սինքն, ե­թե Վա­շինգ­տո­նը ԿՀՎ­–ի մի­ջո­ցով Զե­լենս­կու վրա ուղղ­ված ճնշում­նե­րին ա­վե­լաց­նի նաեւ ռազ­մա­կան օգ­նութ­յան լիա­կա­տար դա­դա­րե­ցու­մը, ա­մեն դեպ­քում, Կիե­ւում հա­մոզ­ված լի­նեն, որ դա լի­նե­լու է, ա­պա ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար խա­ղե­րի այլ տար­բե­րակ պար­զա­պես չի մնա­լու:

Ա­ռա­վել եւս, որ Կիե­ւում, կար­ծես թե, սրվում են տրա­մադ­րութ­յուն­նե­րը, որ Եվ­րո­պա­յից, ան­գամ Բ­րի­տա­նիա­յից ե­կող ա­ջակ­ցութ­յու­նը ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա­րող է էա­պես նվա­զել: Այս­պես, ե­րեկ ՌԴ ԱԴԾ–ն ներ­կա­յաց­րեց փաստ, որ Ուկ­րաի­նա­յի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը փոր­ձե­լ են սպա­նել Մոսկ­վա­յում Բ­րի­տա­նիա­յի դես­պա­նին: Թե ին­չու, կա­րե­լի է կռա­հել. դես­պա­նի սպա­նութ­յու­նը թեեւ ծայ­րա­հեղ, բայց ա­ռիթ է Ռու­սաս­տա­նին մե­ղադ­րե­լու եւ Բ­րի­տա­նիա­յին ընդ­հուպ` ուղ­ղա­կիո­րեն պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու հա­մար: Եվ ե­թե ա­մեն բան Կիե­ւի մոտ հա­սել է նման ծայ­րա­հե­ղութ­յան, ա­պա սա լուրջ ցու­ցիչ է, որ Եվ­րո­պա­յի հա­մար ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը կա­րող է դառ­նալ ոչ օ­րա­կար­գա­յին:

Ու հենց այս­տե­ղից էլ բխում է ար­դեն մեր հար­ցը` այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի հաշ­վին հա­կա­ռու­սա­կան երկ­րորդ ճա­կատ բա­ցել Եվ­րո­պա­յի հա­մար որ­քա­նո՞վ է օ­րա­կար­գա­յին:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71831 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան