«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հեռացող Մակրոնը հազիվ թե Նիկոլին լուրջ փաստարկներ տա ընդդեմ Պուտինի

Վերլուծություն

Ի­հար­կե, Մոսկ­վա գնա­լու ճա­նա­պար­հին Փա­շին­յա­նի այ­ցը Եվ­րո­պա սպա­սե­լի էր: Ս­պա­սե­լի էր նաեւ, որ կայ­ցե­լի կու­րա­տոր Մակ­րո­նին: Բայց մեկ հար­ցա­կան այս­տեղ կա` Նի­կո­լին կան­չե՞լ են Փա­րիզ, թե՞ նա­խա­ձեռ­նութ­յունն ի­րենն էր:

ԿԱՐՈ՞Ղ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԶԵԼ ՌԴ–Ի ՀԵՏ ԿԱՊԵՐԸ

Այ­ցի պաշ­տո­նա­կան ի­մաս­տը, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, «տիե­զե­րա­կան է»` Փա­շին­յա­նի մաս­նակ­ցութ­յու­նը «Մի­ջազ­գա­յին տիե­զե­րա­կան» ա­ռա­ջին գա­գաթ­ա­ժո­ղո­վին: Եվ այն, որ Մակ­րո­նին հան­դի­պե­լով, Փա­շին­յա­նը նախ կար­եւո­րեց «տիե­զե­րա­կան ո­լոր­տում Ֆ­րան­սիա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րա­ցու­մը»` հայտ­նե­լով նաեւ, որ «Հա­յաս­տա­նը հե­տաքրքր­ված է այս ուղ­ղութ­յամբ ա­ռա­վել ա­ռար­կա­յա­կան գոր­ծըն­կե­րութ­յամբ», չնա­յած ընդ­հա­նուր զա­վեշ­տա­լի տես­քին, նաեւ կա­րող էր ի­մաստ ու­նե­նալ` ուր էլ գնաս, հետդ ենք:

Չ­նա­յած` ի­րա­կա­նում հաս­կա­նա­լի է, որ այդ «տիե­զե­րա­կան զա­ռան­ցանք­նե­րը» ըն­դա­մե­նը ար­տա­քին ձե­ւա­վո­րումն էր, եւ այս այ­ցի տակ ի­րա­կա­նում բո­լո­րով­ին այլ նպա­տակ­ներ կան: Այ­սինքն` հար­ցադ­րու­մը` Նի­կո­լին կան­չե՞լ են Փա­րիզ, թե՞ նա­խա­ձեռ­նութ­յունն ի­րենն էր, մեր­կա­պա­րա­նոց չէ:

Այն ի­մաս­տով, որ կան­չել են, դա կնշա­նա­կի, որ գլո­բա­լիստ­նե­րի մոտ կա մտա­վա­խութ­յուն, որ Մոսկ­վա­յում Փա­շին­յա­նը կա­րող է «ծրագ­րից դուրս» քայ­լեր կա­տա­րել: Ե­թե նա­խա­ձեռ­նութ­յու­նը Նի­կո­լինն է, դա էլ կհու­շի, որ նա խնդիր ու­նի ոչ թե միայն հաս­կա­նալու, թե ինչ­պես են Եվ­րո­պա­յում վե­րա­բեր­վում իր մոս­կով­յան սպաս­վող այ­ցին, ինչ հու­շում­ներ կա­րող են լի­նել այդ այ­ցի «խու­թա­յին» հատ­ված­նե­րը շրջան­ցե­լու հա­մար: Չ­նա­յած, Նի­կո­լի հա­մար նպա­տակ կա­րող է լի­նել նաեւ հաս­կա­նա­լը, թե ինչ է այս պա­հին կա­տար­վում Եվ­րո­պա­յում, ո­րին դեռ կհաս­նենք: Ա­սենք, այս այ­ցը կա­րող է, եւ ա­վե­լի հա­վա­նա­կա­նը հենց դա է, երկ­կողմ ցան­կութ­յուն էր` «ժա­մա­ցույց­նե­րը ստու­գե­լու» ի­մաս­տով:

­Բայց, ա­մեն դեպ­քում, ան­կախ նա­խա­ձեռ­նող կող­մի ով լի­նե­լուց, Փա­շին­յա­նի փա­րիզ­յան այ­ցը մեկ շատ հստակ մե­սիջ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պա­րու­նա­կում է: Այս ի­մաս­տով: Փա­շին­յա­նը պետք է գնա Մոսկ­վա, եւ ար­դեն իսկ ակն­հայտ է, որ այդ այցն ու­նե­նա­լու է ճա­կա­տագ­րա­կան բնույթ` ուր է գնա­լու Հա­յաս­տա­նը` ԵՄ, թե ԵԱՏՄ հար­ցադր­ման հետ կապ­ված: Բայց ե­թե այդ հար­ցադ­րու­մը մնում է ա­ռար­կա­յա­կան, նշա­նա­կում է, որ ինչ­պես դե­պի ԵՄ, այն­պես էլ` ԵԱՏՄ գնա­լու տար­բե­րակ­ներն այս պա­հին ու­նեն հա­վա­նա­կա­նութ­յան մեծ մաս­նա­բա­ժին, եւ ներ­կա պա­հին Նի­կո­լը, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, դեռ կողմ­նո­րոշ­ման փու­լում է: Ոչ այն ի­մաս­տով, թե նրա ցան­կութ­յու­նը որն է` ԵՄ–ն, ԵԱՏՄ–ն, թե, մի­գու­ցե, Թ­յուր­քա­կան աշ­խար­հը (նման տար­բե­րա­կի մա­սին եւս խոս­վել է): Սա­կայն ներ­կա պա­հին ա­մե­նաէա­կա­նը ոչ թե Նի­կո­լի անձ­նա­կան նա­խա­սի­րութ­յուն­ներն են, այլ այն, թե ի­րա­կա­նում նա ինչ կա­րող է ա­նել, հաշ­վի առ­նե­լով շատ պարզ, ա­ռար­կա­յա­կան, աչ­քի ա­ռաջ ըն­կած ի­րո­ղութ­յուն­նե­րը: Եվ ա­ռա­ջին հեր­թին` ի՞նչ կա­րող է լի­նել, ե­թե նա ա­ռանց այս ու այն կողմ ընկ­նե­լու հայ­տա­րա­րի, թե Հա­յաս­տա­նը ԵՄ է գնում, եւ, ըստ այդմ, դուրս է գա­լիս ԵԱՏՄ­–ից: Ընդ ո­րում, հան­րաք­վեն էլ, ո­րը պա­հան­ջում է Մոսկ­վան, եւ որ­տեղ հաղ­թե­լու շան­սե­րը մեծ չեն, չի ա­նե­լու: Կարճ ա­սած, որ միանձն­յա ո­րո­շում է դուրս գալ ԵԱՏՄ­–ից:

Ընդ ո­րում, դա­տե­լով այն քա­րոզ­չա­կան մե­քե­նա­յից, որն այս պա­հին ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում միաց­րել է նի­կոլ­յան թի­մը, այդ հար­ցով առն­վազն փոր­ձում են տնտղել հան­րա­յին տրա­մադ­րութ­յուն­նե­րը: Խոսքն ակ­տի­վա­ցած այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մա­սին է, թե ո­չինչ, ա­ռանց ռու­սա­կան գա­զի Հա­յաս­տա­նը չի մեռ­նի, ո­մանք էլ հա­սան այն «հան­ճա­րե­ղութ­յա­նը», թե ինչ է ե­ղել, «գո­մաղ­բից գազ կստա­նանք» եւ այդ­պես շա­րու­նակ: Բայց ան­կախ այն բա­նից` դրա­նով ու­զում են հան­րա­յին տրա­մադ­րութ­յուն­նե­րը ստու­գել, թե` հան­րութ­յա­նը նա­խա­պատ­րաս­տել, ռեակ­ցիան ակն­հայ­տո­րեն ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կան է: Ա­ռա­վել եւս, երբ խոսքն ա­մե­նե­ւին էլ միայն գա­զի եւ Ռու­սաս­տա­նից ե­կող մյուս ռազ­մա­վա­րա­կան հում­քա­տե­սակ­նե­րի մա­սին չէ: Դ­րա­նից էլ ա­վե­լի էա­կան է հա­յաս­տան­յան ար­տա­հա­նու­մը, ո­րը, ան­գամ ներ­կա­յիս սահ­մա­նա­փա­կում­նե­րի պա­րա­գա­յում, է­լի ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ ա­վե­լի քան քա­ռա­պա­տիկ ա­վե­լի մեծ է, քան դե­պի Եվ­րո­պա: Ան­ցած տա­րի Հա­յաս­տա­նից Ռու­սաս­տան է ար­տա­հան­վել 3 մի­լիարդ դո­լա­րի ապ­րանք (չհաշ­ված «սեւ» ար­տա­հա­նու­մը), դե­պի Եվ­րո­պա` մոտ 650 մի­լիո­նի: Իսկ ԵԱՏՄ­–ից դուրս գա­լը կնշա­նա­կի, որ ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ 3 մի­լիար­դը կա­րող է հենց նույն պա­հին էլ դառ­նալ 0: Ռու­սաս­տա­նի հա­մար դա կու­նե­նա չնչին է­ֆեկտ, այ­սինքն, Մոսկ­վան կա­րող է հան­գիստ գնալ այդ քայ­լին: Հա­յաս­տա­նի հա­մար դա կնշա­նա­կի ոչն­չա­ցում: Ու ա­սել, թե նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­ներն ի զո­րու են այդ 3 մի­լիար­դը վե­րա­բաշ­խել այլ ուղ­ղութ­յուն­նե­րով, աբ­սուր­դի ժան­րից է: Ու չմո­ռա­նանք, որ դրա վրա էլ նոր միայն կգու­մար­վեն այն բո­լոր խնդիր­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­նա­լու են ռու­սա­կան գա­զը եւ այլ հում­քա­տե­սակ­նե­րը Հա­յաս­տա­նին մի­ջազ­գա­յին գնե­րով վա­ճա­ռե­լուց կամ առ­հա­սա­րակ չվա­ճա­ռե­լուց: Գու­մա­րենք նաեւ Ռու­սաս­տա­նից ե­կող մաս­նա­վոր տրանս­ֆեր­նե­րի զրո­յա­ցու­մը: Ու դեռ սա էլ ամ­բող­ջը չէ: Այս ա­մե­նի հե­տե­ւան­քով հա­յաս­տան­յան քա­նի՞ ըն­տա­նիք է «ա­ռանց կո­պե­կի» մնա­լու, քա­նի՞ հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցու են Ռու­սաս­տա­նից «դե­պորտ ա­նե­լու» եւ այս­պես շա­րու­նակ: Մի խոս­քով, նման հե­տե­ւանք­նե­րը, ինչ­պես տնտե­սա­կան, այն­պես էլ քա­ղա­քա­կան ի­մաս­տով Նի­կո­լը կա­րո՞ղ է մար­սել. ա­հա ի­րա­կա­նում հենց այս հարցն է, որ այս պա­հին դրված է նրա ա­ռաջ` դե­պի ԵՄ կամ ԵԱՏՄ խնդ­րով վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար, այլ ոչ թե անձ­նա­կան ցան­կութ­յու­նն­երը կամ նա­խա­սի­րութ­յուն­նե­րը:

Մ­յուս կող­մից, է­լի աչ­քի ա­ռաջ է, որ Մոսկ­վան իր դիր­քո­րո­շու­մը ներ­կա փու­լում կոշտ, կտրուկ կեր­պով դրել է «կա՛մ–­կա՛մ» տես­լա­կա­նի վրա: Ընդ ո­րում, քա­նիցս պար­զո­րոշ հաս­կաց­նե­լով, որ ե­թե մին­չեւ այս տա­րե­վերջ Հա­յաս­տա­նը չու­նե­նա վերջ­նա­կան ո­րո­շում, ա­պա դա Մոսկ­վա­յում կա­ռա­ջաց­նի ըն­կա­լում, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րն ընտ­րել են ԵՄ­–ի տար­բե­րա­կը: Հա­յաս­տա­նին զրկե­ցին ան­գամ այն խա­ղաթղ­թից, թե ռու­սա­կան ռազ­մա­բա­զան կհե­ռաց­նեն մեր երկ­րից. Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը միան­շա­նակ էր` ցան­կա­ցած պա­հի կա­րող ենք ինք­ներս հե­ռա­նալ:

 

ԻՆՉ ԿՏԱ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՅՑԸ

Ա­հա, հենց նշված ընդ­հան­րա­կան խնդրի հետ կապ­ված լու­ծումն է, որ Նի­կո­լը պետք է գտնի մինչ Մոսկ­վա գնա­լը: Նաեւ հաս­կա­նալ է պետք, թե որ­քա­նո՞վ կա­րող է Եվ­րո­պա­յի, թե­եւ ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել` եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հետ կա­րող է հույ­սեր կա­պել ԵԱՏՄ­–ից վերջ­նա­կա­նա­պես հրա­ժար­վե­լու դեպ­քում: Իսկ դա ու­ղիղ կապ­ված է այն հար­ցի հետ, թե ի­րա­կա­նում այս պա­հին ինչ մտո­րում­ներ են զար­գա­նում Եվ­րո­պա­յում:

Ըստ պաշ­տո­նա­կան հա­ղորդ­ման` Մակ­րո­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ «Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հը կար­եւո­րել է երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շա­րու­նա­կա­կան զար­գա­ցու­մը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով՝ հա­մա­հունչ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան երկ­կողմ հռչա­կագ­րին»: Խո­սել են նաեւ «Հ­յու­սիս–­Հա­րավ» եր­թու­ղու կա­րե­ւոր հատ­ված­նե­րից մե­կի` Բար­գու­շա­տի թու­նե­լի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րի, հա­յաս­տան­յան ար­տա­հան­ման դի­վեր­սի­ֆի­կա­ցիա­յի մա­սին եւ այլն: Սա­կայն այս ա­մե­նը ման­րուք­ներ են եւ ան­գամ մաս­նա­կի չեն փա­կե­լու այն կո­րուստ­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նը կու­նե­նա ռու­սա­կան ուղ­ղութ­յան փակ­ման դեպ­քում: Խն­դի­րը հնա­րա­վոր է լու­ծել միայն Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ տա­րե­կան գո­նե մի 6–7 մի­լիարդ եվ­րո ուղ­ղե­լու մա­սին: Սա­կայն ան­գամ դա լու­ծում չէ. այդ մի­ջոց­նե­րը Հա­յաս­տա­նի ա­ռանց այդ էլ աստ­ղա­բաշ­խա­կան պե­տա­կան պարտ­քը կտրուկ մե­ծաց­նե­լու են, եւ հե­ռան­կա­րում միայն էլ ա­վե­լի է վատ­թա­րաց­նե­լու վի­ճա­կը: Թեեւ Նի­կո­լի հա­մար սա էլ չէ էա­կա­նը. ժա­մա­նա­կա­վոր լու­ծում­նե­րը կա­րող են նրան բա­վա­րա­րել: Բայց ամ­բողջ հարցն այն է, որ նման ֆի­նան­սա­վոր­ման մա­սին գո­նե այս այ­ցի ժա­մա­նակ խոսք ան­գամ չե­ղավ:

Մ­յուս կող­մից, նաեւ քա­ղա­քա­կան ի­մաս­տով կան խո­րը ա­նո­րո­շութ­յուն­ներ: Գեր­մա­նիա­յում կա­յա­ցած տե­ղա­կան ընտ­րութ­յու­ննե­րը ե­կան հու­շե­լու, որ Եվ­րո­պա­յում կտրուկ ամ­րա­նում են աջ ու­ժե­րի, ա­վե­լի կոնկ­րետ` ծայ­րա­հեղ աջ թե­ւի ժո­ղովր­դա­կա­նութ­յու­նը: Դա ա­ռա­վել քան վե­րա­բե­րում է նաեւ Ֆ­րան­սիա­յին, որ­տեղ Մա­րի լը Պե­նի հաղ­թար­շա­վը կանգ­նեց­նե­լու հա­մար այլ տար­բե­րակ չտե­սան, քան ար­հես­տա­կա­նո­րեն նրան նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­նն­երին մաս­նակ­ցե­լուց չե­զո­քաց­նե­լը: Ընդ ո­րում, ան­գամ դա լու­ծում չէ: Իսկ ի­րո­ղութ­յունն այն է, որ գա­լիք տա­րի Մակ­րոնն ա­մեն դեպ­քում հե­ռա­նա­լու է: Կ­հա­ջող­վի՞ նրան ինչ­–որ մե­կին ա­թո­ռը փո­խան­ցել. այս պա­հին քիչ հա­վա­նա­կան է թվում, քա­նի որ ոչ թե Մակ­րո­նի, այլ գլո­բա­լիս­տա­կան թե­ւի դիր­քերն են ծայ­րա­հեղ վա­տա­ցել եւ շա­րու­նա­կում են այդ դի­նա­մի­կան:

­Մի խոս­քով, ան­կախ Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հի ով լի­նե­լուց, շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ ներ­կա քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի գո­նե մաս­նա­կի փո­փո­խութ­յուն է լի­նե­լու: Այ­սինքն, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ Նի­կո­լի ֆրան­սիա­կան «թի­կուն­քը» գա­լիք տա­րի գո­յութ­յուն կու­նե­նա, ան­կախ այն բա­նից, թե հի­մա ինչ խոս­տում­ներ կտա Մակ­րո­նը:

Ի­հար­կե, եվ­րա­կու­րա­տոր­նե­րը կա­րող են մի քա­նի կոմպ­րո­մատ­նե­րի մա­սին հի­շեց­նել, փոք­րիկ խոս­տում­ներ տալ: Բայց ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, քիչ ի­րա­տե­սա­կան է թվում, որ Փա­շին­յա­նը կստա­նա այն­պի­սի ա­ջակ­ցութ­յուն, ո­րը նրան հնա­րա­վո­րութ­յուն կտա «մար­սե­լի» դարձ­նել Մոսկ­վա­յից սպաս­վող հնա­րա­վոր հար­ված­նե­րի հե­տե­ւանք­նե­րը: Ա­սենք, ե­թե դա ի­րա­տե­սա­կան լի­ներ, Փա­շին­յանն ար­դեն ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո ի­րեն հա­զիվ թե այդ­պես կո­տո­րեր` Պու­տի­նի հետ հան­դի­պել–­խո­սե­լու հա­մար. պար­զա­պես «չո­րով» կա­պե­րը կկտրեր, ինչ­պես ժա­մա­նա­կին ա­րեց Սա­հա­կաշ­վի­լին:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71830 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան