Գագիկ Խաչատրյանի փաստաբանները պարզաբանում են ներկայացրել 193 գույքի և պարտատոմսերի վերաբերյալ

Ներքաղաքական

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պարզաբանում է ներկայացրել Գագիկ Խաչատրյանին վերագրվող գույքերի և դատախազության ներկայացրած հաղորդագրության վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը  ս․թ․ սեպտեմբերի 1-ին  հայտնել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա ընտանիքի անդամներից գույքերի ու ֆինանսական միջոցների ենթադրյալ բռնագանձման ցանկը։ Առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, բայց այստեղ անհրաժեշտ է  փաստերի ճշգրտում կատարել:

Գագիկ Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքի» իրական պատկերը

Փաստաբանական խմբին տրամադրված նյութերում նշված 193 գույքի վերաբերյալ տեղեկատվությունը կարիք ունի մանրամասն պարզաբանման, քանի որ առանձին սեփականության վկայականների քանակը չի արտացոլում փաստացի ինքնուրույն օգտագործվող գույքերի թիվը։ Մասնավորապես, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում որպես մեկ միասնական հողատարածք օգտագործվող տարածքին առնչվում է մոտ 90 սեփականության վկայական։ Դա պայմանավորված է նրանով, որ տարածքը ձևավորվել է տարբեր տարիներին՝ առանձին հատվածների ձեռքբերմամբ, որոնք հետագայում գրանցման առումով չեն միավորվել, թեև փաստացի օգտագործվում են որպես մեկ ամբողջություն` այգեգործական նպատակով, այնտեղ հիմնականում առկա են պտղատու ծառեր:

Ինչ վերաբերում է ցանկում ներառված մյուս գույքերին, ապա դրանք պատկանում են ոչ միայն Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին, այլև տասնյակ այլ անձանց՝ շուրջ մեկ տասնյակ այլ ընտանիքներից։ Այդ անձանց պատկանող գույքերը ևս վերագրվում են Գագիկ Խաչատրյանին՝ «փոխկապակցվածության» վարկածի հիման վրա։

Մենք՝ փաստաբաններս, բազմիցս ներկայացրել ենք իրավական և փաստական հիմնավորումներ այն մասին, որ այլ անձանց պատկանող այդ գույքերի ձեռքբերումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կապված չեն Գագիկ Խաչատրյանի հետ։ Մեր գնահատմամբ՝ առանց այս հանգամանքների պատշաճ ներկայացման ծավալուն գույքային ցանկերի հանրայնացումը հանրության շրջանում թյուր պատկերացում է ձևավորում ինչպես գույքերի իրական քանակի, այնպես էլ դրանց պատկանելության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ցանկում նշված մնացած գույքերին, ապա դրանք պատկանում են ոչ միայն Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքին, այլև տասնյակ, այլ անձանց և շուրջ մեկ տասնյակ այլ ընտանիքների։

Այս գույքերը ևս վերագրվում են Գագիկ Խաչատրյանին՝ առաջ քաշելով «փոխկապակցվածության» վարկածը։

Մենք՝ փաստաբաններս, բազմիցս իրավական և փաստական հիմնավորումներ ենք ներկայացրել առ այն, որ ՀՀ դատախազության կողմից ծավալուն գույքային ցանկերի հանրայնացումը դրանց սեփականության իրավունքի ծագման վերաբերյալ որևէ կապ չունեն Գագիկ Խաչատրյանի հետ։

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Խաչատրյանին ենթադրաբար վերագրվող ոչ գույքային ունեցվածքի մասով

Հաջորդ թյուրըմբռնումը կապված է Գագիկ Խաչատրյանին վերագրվող 1 ՄԻԼԻԱՐԴ 451 ՄԻԼԻՈՆ դոլարի պարտատոմսերի ունեցվածքի ենթադրյալ առկայությանը:

Սակայն պարտադիր է, որ թե՛ մասնագիտական հանրույթը և թե՛ գործի մանրամասներով հետաքրքրված հանրությունը տեղեկացված լինի, որ․

Փաստաբանների կողմից Դատախազությանը ուղղված զանգերի ու գրությունների արդյունքում կայքում ճշգրտվել է թիվը «շտկված» մակագրությամբ,

Դատախազության կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակներում դեռ պահպանվել է չճշգրտված  տարբերակները,

Իրական պարտատոմսերի հանրագումարը 1 միլիոն 451 հազար դոլար է

Այսպիսով, երբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործը դեռևս քննվում է դատարանում, և դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ առկա չէ, մեր գնահատմամբ՝ մենք ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումների։ Ավելին՝ 71-ամյա, առողջական ծանր խնդիրներ ունեցող անձը, ով երբեք չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, շարունակում է մնալ կալանքի տակ»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում