Ո՞ւմ խորհրդով է Գևորգ Մուրադյանը հայտնվել Սամվել Կարապետյանի նախընտրական շտաբում

Ներքաղաքական
«Սույն պերսոնաժին երեկվա եթերում չանդրադարձա՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ուղղակի ահազանգելով, որ եթե երկրի հարցն է, ապա պետք է գործել։ Բայց ստիպված եմ ավելի մանրամասն ասել, որովհետև, կարծես թե, չհասկացաք։
 
Ծանոթացեք՝ Գևորգ Մուրադյանն է։
 
2017 թվականին նշանակվել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական։ Այնուհետև, 2018-ին, արդեն լինելով փոխվարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, միացել է Նիկոլ Փաշինյանի փողոցային շարժմանը և մերժել գործող իշխանությանը՝ այդ թվում՝ իր իսկ շեֆին։
 
2018 թվականին, արդեն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնում նա, ըստ էության, դարձել է Նիկոլ Փաշինյանի գործիքը համալսարանում՝ նախաձեռնելով Արամ Սիմոնյանի նկատմամբ անվստահության գործընթացը և հիմք դնելով համալսարանում բազմաթիվ ազգային մտածելակերպ ունեցող աշխատակիցների ու դասախոսների ազատման գործընթացներին։
 
2021 թվականին հեռացել է համալսարանից և մինչև 2025 թվականը սերտորեն աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։
Իսկ 2025 թվականին հայտնվել է Սամվել Կարապետյանի նախընտրական շտաբում՝ ղեկավարելով առանցքային ուղղություններից մեկը։ Առայժմ չեմ ասի՝ որը։
 
Հիմա, Սամվել Կարապետյանը պարտավոր է մեր ժողովրդին պարզաբանել՝ ո՞ւմ խորհրդով կամ հանձնարարականով է Գևորգ Մուրադյանը հայտնվել իր նախընտրական շտաբում։
 
Այս մեկ դրվագով Սամվել Կարապետյանը կարող է շատ բան բացահայտել՝ այդ թվում՝ 2018 թվականից սկսված բազմաթիվ ողբերգական գործընթացների հնարավոր կապերի ու դերակատարների մասին։
 
Հայ ժողովուրդը սպասում է, պարոն Կարապետյան», - գրել է հասարակական գործիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում