«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր

Ներքաղաքական

Ազգային ժողովի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց հարցազրույցին, որտեղ վերջինս իր հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, թե 2019 թվականին Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ բուքմեյքերական գրասենյակները փակելու նախաձեռնությունը մշակվել էր VBet-ի (նախկին Vivaro) շահերից ելնելով՝ ընդգծել է, որ ինքը պատգամավորներին, այդ թվում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, երբեւէ իր լծակներն օգտագործելով, չի զանգահարել որեւէ օրենսդրական նախաձեռնության հարցով։ 

«Ես երբեւիցե որեւէ օրենսդրական նախաձեռնության հետ, կապված 9-րդ գումարման Ազգային ժողովում, որեւէ քննարկում չեմ ունեցել, որեւէ քննարկման չեմ մասնակցել, որեւէ կարծիք չեմ հայտնել, որեւէ մեկի հետ բովանդակություն չեմ քննարկել, որեւէ ձեւով չեմ առնչվել, չեմ խոսել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քվեարկել։ Ոչ մի բան, կատարելապես ոչ մի բան չի եղել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները։

Այստեղ ամենաուշագրավն այն է, որ Ալեն Սիմոնյանը խոսում է 9-րդ գումարման Ազգային ժողովի մասին, այսինքն՝ այն նոր գումարման, որտեղ ո՛չ ինքն է պատգամավոր, ո՛չ էլ` Հայկ Սարգսյանը։ Եվ եթե Ալեն Սիմոնյանը պարզապես շփոթել է գումարումները, ապա իրավիճակն ավելի զավեշտալի է դառնում։ Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանը եղել է 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահը։ Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը խնդիր ունի ոչ միայն Հայկ Սարգսյանի, այլեւ թվերի հետ։

Հիշեցնենք, որ ժամանակին էլ Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ունի 240 զոհ, իսկ հետո հերքել էր, թե շփոթմունք է եղել։

Հիմա էլ 8-րդ գումարումը դարձել է 9-րդ։

Սակայն Ալեն Սիմոնյանի այս խոսքերում միայն գումարման համարը չէ, որ խնդրահարույց է։ Նա այժմ հայտարարում է, թե իր՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ որեւէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված որեւէ քննարկում չի ունեցել, որեւէ քննարկման չի մասնակցել, որեւէ կարծիք չի հայտնել, որեւէ մեկի հետ բովանդակություն չի քննարկել, որեւէ ձեւով չի առնչվել, չի խոսել, չի կարդացել։ Հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նա, որպես պատգամավոր, կարծես թե, որեւէ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, այլ եղել է տարբեր օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ։ Ու ի՞նչ է ստացվում՝ դրանք էլ չի՞ կարդացել, դրանց բովանդակությամբ էլ չի հետաքրքրվե՞լ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան