«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը՝ գազի գնի մասին

Տնտեսություն

Հայաստանում գազն էժան չէ: Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին՝ համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում, և սա փաստ է, որ պետք է արձանագրենք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ԵԱՏՄ անդամությունից զրկվելով՝ ՀՀ-ն կարող է զրկվել գազի արտոնյալ գնից:

 

Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ նման սցենարով զարգացման դեպքում Հայաստանն այլընտրանք ունի՞, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց վրա թանկացման բեռը չզգան:

 

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ բոլոր ոլորտներում գնալու են դիվերսիֆիկացման ճանապարհով, և որ դա քաղաքական որոշում է, ապա հավելեց, որ կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ:

 

«Եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ: Այնպես որ, մենք նորմալ ենք վերաբերվում: Հանգիստ, աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել: Էլ չեմ ասում, որ մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից: Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք:

 

Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերելու կամ երկրորդ տեղից բերելու ավելի շատ, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերելու, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն չորրորդ տեղից բերելու, մենք այդ ճանապարհով էլ ենք գնալու: Եթե հնարավորություն կա, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, որից մենք այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, այդ ճանապարհով էլ կարող ենք գնալ: Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներով»,- ասաց նա։

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը