«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՐԱՏԱՊ. Մարդու իրավունքը ժամկետանց փաստաթուղթ չէ, երբ մարդը դադարում է հավատալ արդարադատությանը, վտանգվում է ոչ միայն նրա իրավունքը՝ այլ իրավական պետության հիմքը

Վերջին շրջանում բոլորը բողոքում են դատական իշխանությունից, անգամ երկրի վարչապետն է սկսել բողոքել,  «Իրավունքը» վերը նշյալի վերաբերյալ հանրության համար կշիռ ունեցող մեկնաբանություն է խնդրել հայտնի իրավապաշտպան, ոչ միայն ներպետական, այլ միջազգային իրավունքի փայլուն մաանագետ , աղմկահարույց գործերով իրավանաշտպան Լեվոն Բաղդասարյանից.

_Բողոքելուց հեշտ բան ՝ բողոքելն է։ Լույսը բացվելուն պես միչև քնելը կարելի է բողոքել ամեն ինչից,անգամ' ինքդ քեզնից. Անհրաժեշտ է քիչ բողոքել ու գործ անել, յուրաքանչյուրն իր տեղում ու դերում։

Գիտեք,
Իրավական պետությունը չի չափվում նրանով, թե որքան գեղեցիկ են գրված օրենքները։ Այն չափվում է այն մարդու ճակատագրով, ով այդ օրենքների պաշտպանության կարիքն ունի։
Քաղաքացին պետությունից արտոնություն չի խնդրում։ Նա պահանջում է այն, ինչ իրեն պատկանում է՝ իրավունքի արդյունավետ և ժամանակին պաշտպանություն։
Երբ այդ պաշտպանությունը տարիներով ուշանում է, խախտվում է ոչ միայն դատավարական ժամկետը։ Խախտվում է մարդու հավատը պետության, օրենքի և արդարության նկատմամբ։
Ուստի ժամանակն է հրաժարվել այն մտայնությունից, թե դատարանի ծանրաբեռնվածությունը, վարչական խնդիրները կամ համակարգային թերությունները կարող են արդարացնել քաղաքացու տարիների սպասումը։
Չեն կարող։
Պետությունը ստեղծել է դատարանը՝ մարդուն պաշտպանելու համար։
Դատարանը ստացել է անկախություն՝ մարդուն պաշտպանելու համար։
Գործադիր իշխանությունը ունի ռեսուրսներ և լիազորություններ՝ այդ համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։
Եվ երբ այդ ամբողջ համակարգը չի կարողանում ժամանակին պաշտպանել մեկ մարդու իրավունքը, հարցը այլևս միայն մեկ գործի մասին չէ։
Հարցն այն է՝ պետությունը կատարո՞ւմ է իր ամենահիմնական պարտականությունը՝ պաշտպանո՞ւմ է մարդուն։
Եթե քաղաքացին տարիներ շարունակ սպասում է արդարությանը, ապա պետությունը պարտավոր է ոչ թե նրան բացատրել, թե ինչու է ուշանում, այլ վերացնել այն պատճառները, որոնց պատճառով արդարությունը ուշանում է։
Որովհետև մարդու իրավունքը ժամկետանց փաստաթուղթ չէ, որը կարելի է պահել դարակում։
Իրավունքը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն կարող է պաշտպանվել։
Եվ եթե պետությունը դա չի անում ժամանակին, ապա ամենամեծ վտանգը միայն մեկ մարդու իրավունքի կորուստը չէ։
Վտանգն այն է, որ քաղաքացին կդադարի հավատալ, որ օրենքը իրեն պաշտպանելու համար է։
Այդ սահմանը պետությունը չպետք է անցնի։
Որովհետև երբ մարդը դադարում է հավատալ արդարադատությանը, վտանգվում է ոչ միայն նրա իրավունքը․ վտանգվում է հենց իրավական պետության հիմքը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան