Ստատուս գրելը հեշտ է, գործից խոսեք
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՋՈՒԼԻԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ գրել է. «Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր՝ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։ Այսօր նույն մամուլը գրում է՝ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ է:
Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերը ծայրահեղ խիտ եւ զբաղված շրջան է, երթեւեկության առումով՝ եւս: Ու եթե այդքան հեշտ է խոսում Ազարյանն անհարամարվետությունների մասին, ապա պետք է սպասենք նույն հեշտությամբ այլընտրանք առաջարկի քաղաքացուն:
Քանդել կարող են բոլորը՝ առանց հետեւանքները հաշվի առնելու, եւ անունը դնել՝ վերանորոգում, սակայն քաղաքացին ինչպե՞ս պետք է տեղաշարժվի՝ խայտառակ խցանումները շրջանցելով, Ազարյանը չի գրել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

