«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հորդորում եմ մեր Մարդու իրավունքների պաշտպանին անպայման արձագանքի եւ այցելի հայ գերիներին. Ալավերդյան

Ներքաղաքական

Բաքվի բանտում հայ գերիների կարգավիճակը ծայրահեղ մտահոգող է: Վերջերս, ցմահ դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել ՀՀ ում Մարդու իրավունքների պաշտպանին եւ առաջարկել այցեցել Բաքվի բանտ՝ տեղեկանալու համար հայ գերեվարվածների կարգավիճակից: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ի պատասխան արձագանքել է, որ ավելին ասելիք չունի, միայն շուտափույթ ազատում է մաղթել հայ գերիներին: Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման։

Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Օրեր առաջ Բաքվի բանտից Դավիթ Իշխանյանը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, հրավիրել նրան ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին, ինչին ՄԻՊ-ը տվել է պատասխան, որը մերժելուն հավասարազոր է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այս թեման կրկին բարձրացվել է, եւ տիկին Մանասյանն ասել է, որ նա չունի այդպիսի լիազորություն: Ես վերին աստիճանի զարմացած եմ: Հորդորում եմ փոքր- ինչ լայն նայել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, ինչպես միջազգային հանրության մեջ է ընդունված: Ես երբ Մարդու իրավունքների պաշտպանն էի, պետք է ասեմ, որ այդ տարիներին շատ սերտ համագործակցություն եմ ունեցել Վրաստանի ՄԻՊ-ի հետ: Եվ բազում հարցեր եմ լուծել այդ ընթացքում:

Ցանկանում եմ մեկընդմիշտ գիտակցեն, որ Մարդու իրավունքերի պաշտպանի համար փակ դռներ չկան՝ ինչպես պետության ներսում, այնպես էլ միջազգային հարաբերությունների շրջանակներում: Երբ հատկապես այսքան պաթոսով խոսվում է, որ մենք խաղաղության ենք գնում, ես ընդհանրապես չեմ հասկանում ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ ՄԻՊ-ը չի մասնակցում իշխանության կողմից խաղաղության հաստատման գործընթացին նման կերպ: Եթե ասում են, որ արդեն խաղաղություն է, ապա ի՞նչն է խանգարում Ադրբեջանի հետ այդ հարցում համագործակցությանը:

Գերիներ կամ, ինչպես ես եմ ասում, քաղաքական պատանդների հարցերում շատ մեծ նշանակություն ունի մոտեցումը: Հորդորում եմ մեր Մարդու իրավունքների պաշտպանին անպայման արձագանքի եւ այցելի նրանց:

— Ստացվում է՝ Ադրբեջանում ցմահ դատապարտված Իշխանյանը կարողանում է կոչ անել, սակայն Հայաստանում ոչ ոք ոչինչ չի անում…

— Ես գիտեմ դրա խորքային պատճառները, թե ինչու ոչինչ չեն անում: Բայց երբ դա ստացել է հանրային հնչեղություն եւ թմբկահարվում է՝ լռել չի՛ կարելի: Պետք է ասեմ, որ դեռ այն ժամանակ երբ ես Պաշտպան էի, գնացել եմ Ադրբեջան, այնտեղի ՄԻՊ-ն է եկել Հայաստան: Այսինքն՝ դա պաշտոնական մակարդակով գործառույթներ են:

Իրոք մտահոգված եմ, քանի որ եթե արդեն կոչ է գալիս տուժած կողմից, դա մեծ ահազանգ է: Ի՞նչ է, այս իշխանության շահերից չի՞ բխում, որ Մարդու իրավունքների պաշտպանը գնա Ադրբեջան եւ այցելի հայ գերիներին…

Դրա համար ես ասացի, որ առավել խորքային է պատճառը, եւ մնում եմ իմ հիմնավոր կասկածներին, որ մինչ այսօր Ադրբեջանում պահվում են, որպես քաղաքական պատանդներ հայորդիները, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որովհետեւ անպայման այս իշխանությունների մատը խառն է: Դրան այլ բացատրություն չկա, քանի որ եթե դա այդպես չէ, ապա ամեն ինչ կարվեր, որ պաշտպանը արձագանքեր, այցելեր գերիներին եւ տեղեկանար նրանց ամեն մի ապրած օրից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան