Հակակոռուպցիոն կոմիտեի հետ համատեղ Քրեակատարողական ծառայությունը միջոցառում է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Մամուլը գրել էր, որ իրավապահները մտել են Նուբարաշենի բանտ, կան ձերբակալվածներ։ Ըստ լուրի՝ կալանավորները ցանկացել են արգելված իրեր անցկացնել բանտ և բանտի պաշտոնյային կաշառք են տվել՝ գործընթացը կազմակերպելու համար։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից վերը նշված լուրի վերաբերյալ «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել, որտեղից փաստեցին հետեւյալը.
- Հակակոռուպցիոն կոմիտեի հետ համատեղ Քրեակատարողական ծառայությունը միջոցառում է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

