Նրան սոցիալապես սպանում են. Լեո Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է

Ներքաղաքական

«Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ ներկայում գտնվում է ծանր սոցիալական եւ առողջական վիճակում։

«Նրա վիճակն ինձ շատ է ցավեցնում։ Ֆրանսիական իշխանություններին հաջողվել է նրան սոցիալապես սպանել։ Դա ամենավատ բանն է, որ կարող էր պատահել նրա հետ։ Ավելին, խեղճը շատ վատ առողջական վիճակում է»,- նշեց մեր աղբյուրը։

Նրա խոսքով՝ Նիկոլյանից երբեմն որոշ տեղեկություններ է ստանում, սակայն դրանք լավատեսության հիմք չեն տալիս․ «Նա բարոյապես շատ ընկճված է։ Շատ եմ անհանգստանում նրա համար։ Ե՞րբ այս «արդարադատությունը» վերջապես հանգիստ կթողնի նրան։ Եթե ֆինանսական միջոցներ ունենայի, կվճարեի շատ լավ փաստաբանի, որ օգներ նրան։ Ես այս ամենն այնքան անարդար եմ համարում համառորեն հետապնդում են նրան»։

Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ «Իրավունքը» գրել էր, որ Լեո Նիկոլյանը, որը քաղաքական ապաստան էր խնդրում Հայաստանից, չի կարողացել մուտք գործել Հայաստան։ ԱԱԾ-ից այն ժամանակ հայտնել էին, որ Նիկոլյանի մուտքն արգելելու հիմքում դրված տեղեկությունները պետական գաղտնիք են եւ ենթակա չեն տրամադրման։ Նա շաբաթներ շարունակ հացադուլ էր իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում, որից հետո ստիպված էր վերադառնալ Փարիզ։ Դրանից հետո Նիկոլյանի շուրջ Ֆրանսիայում եւս մի շարք իրավական խնդիրներ են առաջացել։

Մասնավորապես, ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների, նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ նա սոցիալական ցանցերում հրապարակել էր ոստիկանների գործողությունները նկարահանած տեսանյութ, որում տեսանելի էին նրանց դեմքերը։ Տեսանյութում երեւացող ֆրանսիացի ոստիկանուհին, ըստ այդ տեղեկությունների, բողոք էր ներկայացրել լրագրողի դեմ։

Նիկոլյանը պնդել էր, որ ոստիկանության բաժանմունքում իրեն ծեծի եւ խոշտանգման են ենթարկել, իսկ իր մի քանի հեռախոսներ այրել են՝ ինչի հետեւանքով ոչնչացվել է վերջին երկու տարվա լրագրողական աշխատանքն ամբողջությամբ։

Ավելի ուշ ֆրանսիական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվել նաեւ Նիկոլյանի՝ Փարիզում հասարակական ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորվելու մասին։ Նրա նկատմամբ, ըստ այդ հրապարակումների, առաջադրվել էր նաեւ հակասեմիտիզմի հետ կապված մեղադրանք՝ կապված հրեա ուղեւորի հասցեին ենթադրյալ ծաղրանքի հետ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում