«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

Մշակութային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2026 թ․ հերթական նիստում քննարկվել են ՀՀ մարզերում գտնվող 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի կոթողը (վաղ միջնադար, 5-7-րդ դդ.), Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. 2-1-ին հազ.), Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի գերեզմանոցը (9-18-րդ դդ․), չորս խաչքարերը (9-14-րդ դդ․) ստացել են հանրապետական նշանակության, նույն վայրում գտնվող տապանաքարը (17-18-րդ դդ.)՝ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ:

 

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդ 2/2 հասցեի Վահագնի քանդակը (1988 թ., հեղ. Հ. Շահբազյան), Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ռազմագերիների գերեզմանոցը (1940-ական թթ․), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոց, 328 հասցեի բնակելի տունը (19-րդ դ. վերջ) և Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի «Թխկուտ» գյուղատեղին (14-18-րդ դդ.), եկեղեցին (միջնադար) և գերեզմանոցը (14-16-րդ դդ.) ստացել են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

 

Քննարկվել են նաև Արարատի մարզի Արարատ գյուղի Ամրոց-բնակատեղի N 1 (մ.թ.ա. 5-րդ հազ.–միջնադար), Ամրոց-բնակատեղի N 2 (մ.թ.ա. 5-րդ հազ.– միջնադար), Ամրոց-բնակատեղի N 3 (մ.թ.ա. 5-րդ հազ.– միջնադար), Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիների գերեզմանոց (19-րդ դ․), Մարց գյուղի Կամուրջ (15-18-րդ դդ., պետցուցիչ՝ 5.71.32), Շամուտ գյուղի Սբ․ Աստվածածին եկեղեցի (17-րդ դ., 5․85․7), Գերեզմանոց (13-17-րդ դդ․) (պետցուցիչ՝ 5․85․7․1), Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի ԲՆԱԿԱՏԵՂԻ (մ.թ.ա. 1 հազ. 2-րդ կես, պետցուցիչ՝ 8.13.3), Դամբարանադաշտ (մ.թ.ա. 9-8-րդ դդ., պետցուցիչ՝ 8.13.11), Դամբարանադաշտ Գութանասար (Գութանաբլուր) (մ.թ.ա. 2-1-ին հազ., պետցուցիչ՝ 8.13.12), Եկեղեցի Սբ Վարդան (13-րդ դ., պետցուցիչ՝ 8.13.18), Քարայր-կացարան (պետցուցիչ՝ 8.13.27), Վահրավար գյուղի ամրոց Կաքավաբերդ (մ.թ.ա. I հազ.- մ.թ. 17-18-րդ դդ., պետցուցիչ՝ 8.88.1) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

 

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

 

Ներկայացվել է նաև Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՎԵՐԻՇԵՆ (4-5-րդ դդ.-20-րդ դ., պետցուցիչ՝ 8.96.8) հուշարձանի օգտագործման ծրագիրը։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը