Ֆաշիզմի ​​քարոզչությունը Հայաստանում անընդունելի է

Վերլուծություն

ՀՀ ՊՆ մամուլի նախկին քարտուղար, Հայաստանի ռազմական ակադեմիայի հրամանատարա-շտաբային ինստիտուտի նախկին ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը պաշտպանության նախարարության Ազգային պաշտպանական հետազոտական ​​համալսարանի ղեկավարի պաշտոնում լայն արձագանք առաջացրեց հայ հասարակության մեջ՝ զարմանքից մինչև վրդովմունք։ Եվ սա չնայած նրա բավական  պատկառելի աշխատանքային ուղուն, որը, առաջին հայացքից, ծառայության ցուցակ է։

Հովհաննիսյանի «մարտական» զինանոցը ներառում է ծառայությունը Հայաստանի զինված ուժերում, հակատանկային մարտկոցի հրամանատարի, ապա նաև գումարտակի հրամանատարի պաշտոններում նշանակումը, ռազմական փորձագետի աշխատանքը Հայաստանի նախագահի աշխատակազմում, թեկնածուական  ատենախոսության պաշտպանությունը, գիտական աշխատանքներ ու մենագրություններ գրելը, ինչպես նաև գրքեր, որոնք տարիներ շարունակ «փոշոտվում» են գրքի էլեկտրոնային առևտրի առցանց խանութի (մարկետփլեյս) վիրտուալ դարակներում: Նա եղել է նաև «Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց» ոչ առևտրային կազմակերպության ունկնդիր, որը 2006 թվականից ի վեր ժողովրդավարություն է կառուցում հանրապետությունում՝ Եվրոպայի խորհրդի, Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (որը Ռուսաստանում անցանկալի է), Եվրոպական հանձնաժողովի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության և այլ դրամաշնորհներով: Նա նաև դասընթաց է անցել Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում՝ պատմություն մասնագիտությամբ, որը նա այժմ մեկնաբանում է իր ձևով: Պաշտոնական աղբյուրներից հետևում է, որ «Արծրուն Հովհաննիսյանը անկախության շրջանի առաջին ռազմական տեսաբաններից մեկն է, որն իր աշխատանքներում փորձում է նորովի իմաստավորել ХХ դարի պատերազմներն ու ռազմական գործողությունները՝ ցրել տարածված առասպելներն ու կարծրատիպերը՝ վերջնական նպատակ ունենալով հայկական զինված ուժերը զերծ պահել այդ կարծրատիպերին կուրորեն հետևելուց»:

Սակայն հասարակությյան մեջ չեն մոռացել «թավշյա» իշխանության խոսափող Պետրոս Ղազարյանին տված նրա անցյալ տարվա սադրիչ հարցազրույցը հայկական հեռուստատեսության առաջին ալիքում։ Փորձագիտական հանրության մեջ պատահականություն չեն համարում սկանդալային հայտարարության հրապարակումը մայիսի 9-ին հանրապետության գլխավոր հեռուստաալիքով, որտեղ հյուրերի հրավիրումը վերահսկում է վարչապետ Փաշինյանի վարչակազմը կամ անձամբ վարչապետը։ Այս անձնավորությունը, լինելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարա-շտաբային ինստիտուտի պետը, Մեծ հաղթանակի 80-ամյակի առթիվ պետական ​​հեռուստատեսությունում նշանավորվեց Երրորդ ռայխի շնորհիվ Մեծ Հայաստանի վերածննդի մասին մոգոնվածքներով։ Ըստ կեղծ պատմաբանի վարկածի՝ Գերմանիան ուներ «Գերտրուդա» գործողություն (օպերացիա) անվանումով ծրագիր, որը նախատեսում էր Ստալինգրադի մոտ Գերմանիայի հաղթանակի դեպքում Կովկասի հետագա նվաճումը և Թուրքիային պարտության մատնումը։ Սա կփրկեր Հայաստանը թուրքական զորքերի ներխուժումից և կստեղծեր «ազգային» կառավարություն՝ «կոմունիստականի» և, հետևաբար, «ռուսական կայսերական ճնշման» փոխարեն։ Քաղաքագիտության դոկտոր և Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ սա առաջին հերթին հակառուսական քարոզչության բաղադրիչներից մեկն էր։ «Նպատակն է ջնջել պատմական հիշողությունը ցանկացած միջոցով։ Որպեզի մենք մոռանանք, որ ռուսները մեր եղբայրներն են, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք։ Մեզանից խլեն հիշողությունը ցեղասպանության, Ստալինգրադի մասին, մեզանից խլեն մեր Հաղթանակը»,- գրել է նա։

Այս վայ-պատմաբանի ցինիկ ֆանտազիան բժշկության մեջ ունի իր տերմինը՝ «հիվանդագին երևակայության մանկական համախտանիշ» («детский синдром патологического фантазирования»), որի հիմնական ախտանիշը համարվում է պատկերների անսովոր բովանդակությունը իրականությունից կտրվածության մեջ: Սակայն փոխգնդապետի կոչմամբ մեծահասակ երեխան, երևում է, չի կասկածել իր հիվանդության մասին, այդ պատճառով էկրանից ոգևորությամբ ակնհայտ անհեթեթություններ էր դուրս տալիս այն մասին, թե ԽՍՀՄ-ից անկախանալով՝ հանրապետությունը կարող էր վերածնվել որպես Գերմանիայի դաշնակցի՝ միացյալ պատմական Հայաստանի կարգավիճակով: Դրա հետ մեկտեղ նա մոռացել էր հիշատակել, որ 1941 թվականի ամռանը հայ-թուրքական սահմանին կուտակվել էին թուրքական 26 դիվիզիաներ, որոնք պատրաստ էին ցանկացած պահի ներխուժել Հայաստան: Թե ինչպես կավարտվեր սա, ակնհայտ է առանց երկար բացատրությունների, հատկապես որ դեռևս կենդանի էին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների անմիջական ականատեսները, որոնք փրկվել էին թուրքական յաթաղանից: Սակայն Հովհաննիսյանն ունի պատմության նկատմամբ իր սեփական հայացքը: «Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային բանակի հաղթանակը Հայաստանի համար Հաղթանակի օր չէ, սա սգո օր է»,- հայտարարեց նա մեկ տարի առաջ՝ բոլորովին մոռանալով, որ Հայաստանի հյուսիսում գտնվող Ցողամարգ փոքրիկ գյուղից, որտեղ ինքը ծնվել է, դարչնագույն ժանտախտի դեմ կռվելու էին գնացել իր պապի հասակակից համագյուղացիները։ Մասնավորապես, Հայաստանի անմահ գնդի տվյալների բազայում տեղեկություններ կան Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ այս գյուղում ծնված մասնակիցների, օրինակ՝ Վարազդատ Երվանդի Մովսիսյանի մասին։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում մեկ միլիոնից մի փոքր ավել բնակչություն ունեցող այս փոքրիկ հանրապետության ունեցած ներդրման մասին բավական օբյեկտիվորեն խոսել է Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովը. «Ֆաշիզմի դեմ հաղթանակում հայերը՝ սկսած շարքայինից և վերջացրած մարշալով, անմահացրին իրենց անունները քաջարի մարտիկների չխամրող փառքով»։

Ինչ վերաբերում է «Գերտրուդա»-ին, ապա, ինչպես նշում են պատմաբանները, ոչ ոք չի տեսել այն առասպելական փաստաթղթերը, որոնցում խոսվում է այն մասին, թե ֆաշիստական ​​Գերմանիան պատրաստվում էր հայերին նվիրել Մեծ Հայաստան: Փոխարենը կան փաստաթղթեր այն մասին, որ թուրք դեսպանն ու Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչը Բեռլինում քննարկում էին Անդրկովկասի, Դաղստանի, Ղրիմի, Սիրիայի, Իրաքի և Կենտրոնական Ասիայի գրավումը: Ֆաշիստական ​​Գերմանիան ոչ միայն պարզապես պլանավորում էր Կովկասը վերածել նահանգի, այլև մշակում էր դրա գաղութացման ու լիակատար վերակառուցման մանրակրկիտ ծրագրեր: Սակայն, ինչպես ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, Կարմիր բանակը գերմանացիների փորը թափեց, ինչի պատճառով ծրագրված շրջափակումը տեղի չունեցավ: Գլխավոր կոմիսարիատ չստեղծվեց, և որոշ ժամանակ անց Հայաստանն այնուամենայնիվ ստացավ անկախություն: Սակայն նացիստական ​​գաղափարախոսների պատկերացումներում Ռայխս-կոմիսարիատ «Կովկասը» պետք է դառնար ֆաշիստական ​​Գերմանիայի համար կենսականորեն կարևոր տարածք՝ որպես ռեսուրսների անսպառ աղբյուր՝ առանց հաշվի առնելու այնտեղ ապրող ժողովուրդների քաղաքական-տնտեսական շահերը և մշակութային առանձնահատկությունները: Գլխավոր պայմաններից մեկը ռուսերենի՝ որպես ազգամիջյան շփման լեզվի պարտադիր փոխարինումն էր գերմաներենով: Նախագծի հեղինակը Գերմանիայի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար, Արևելքում ռասայական տեսության և «կենսական տարածքի» հայեցակարգի ճարտարապետ Ալֆրեդ Ռոզենբերգն էր, որն իր կյանքն ավարտեց կախաղանի վրա Նյուրնբերգյան դատավարությունից հետո։ Նրա մարմինը դիակիզվեց, իսկ աճյունը՝ որպես կենցաղային աղբ, նետվեց անհայտ գետակի մեջ։ Սակայն գաուլյայտեր (նացիստական Գերմանիայի բարձրագույն կուսակցական պաշտոնյա – թարգմ.) Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նրան նվաստացուցիչ կերպով կոչեցին սոցցանցերի օգտատերերը շոկային հարցազրույցից հետո, ջանադրությամբ շրջանցեց այս փաստը։ Հնարավոր է՝ սնահավատ ճակատագրից ելնելով...

Սակայն նա հո նոր չպիտի՞ սովոր լիներ այն պաշտոններին ու կոչումներին, որոնք շնորհում է նրան սոցցանցերի հայկական հատվածը։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո նրան ամուր կպավ «գյոռբագյոռ» մականունը։ Այս ադրբեջաներեն բառը համապատասխանում է «գերեզման ընկնել» (շանսատակ լինել) հասկացությանը, որը խիստ խորհրդանշական է այն մարդու համար, որն անամոթաբար ստում էր պատերազմի 44 օրերի ընթացքում երկրի գլխավոր հեռուստաալիքով։ Իսկ անցյալ տարի՝ նույն Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ տված սկանդալային հարցազրույցից հետո, քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը գրեց. «Շտանդարտենֆյուրեր Արծրուն Հովհաննիսյանը կրկին աղմուկ է բարձրացրել, այս անգամ՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին առասպելների հերքող»։ Այստեղ առանց ակնարկների, քանի որ ամեն ինչ բավականին թափանցիկ է։ Շտանդարտենֆյուրեր Գյոռբագյոռը, որը Մեծ Հաղթանակն անվանել էր «ծանր ու ճնշող առասպել», շատ գաղափարներ ակնհայտորեն գողացել է իր կուռքի՝ Ալֆրեդ Ռոզենբերգի «XX դարի առասպելը» («Миф XX века») հիմնարար աշխատությունից, որտեղ ձևակերպված են նացիստական ​​գաղափարախոսության առանցքային դրույթները, ներառյալ՝ «արիական ռասայի» գերազանցության մասին տեսությունը, Արևելքում «Մեծ Գերմանիա» և «կենսական տարածք» ստեղծելու գաղափարները, որտեղ բնավ չկա Արծրուն Հովհաննիսյանի «Մեծ Հայաստանի» նոր տեսությունը (նեոթեորիա)։

Ինչպես կարծում է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, պատմական ճշմարտության այս աղավաղումը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու տեխնոլոգիա՝ Հայաստանը Ռուսաստանից կտրելու նպատակով: «Սա լիովին տեղավորվում է Ուկրաինայում և Մոլդովայում մեր դիտարկած տրամաբանության մեջ, այսինքն՝ տեղի է ունենում սրբությունների աղավաղում, որոնք մենք էլ ունեինք: Սկզբում՝ Արցախի հարցը, ապա՝ Հայոց ցեղասպանության, այնուհետև Հայ առաքելական եկեղեցու, հիմա հերթը հասավ Հայրենական մեծ պատերազմին: Նպատակը պարզ է՝ մի կողմից՝ աղավաղել պատմությունը, իսկ մյուս կողմից՝ խլել մեզնից Հաղթանակը, նվաստացնել այն, մոռանալ 300,000 զոհված հայերի գերեզմանները»,- կարծում է նա: Գործելով արևմտյան մոդելներին համաձայն՝ «թավշյա» իշխանությունները փորձում են պատմությունից ջնջել Հայրենական մեծ պատերազմում կռված իրենց նախնիների հիշատակը՝ դրանով իսկ ներկայացնելով Հիտլերի հանցագործությունները մաքրագործելու արշավ: Եվ եթե Հայրենական մեծ պատերազմի ժամանակ համաշխարհային գաղափարախոսության մեջ «խորհրդային զինվորը» նույնացվում էր «ռուս զինվորի» հետ, ապա 30 տարվա ընթացքում գլոբալիստական ​​գաղափարներով գլուխները գերլցված ժողովրդագրական հաջորդ սերնդի գիտակցության մեջ այս տերմինները դիտվում են ոչ այնքան որպես հոմանիշներ, որքան որպես «ռուսական սապոգի» զավթողագործություն (էքսպանսիա): Պաշտոնական Երևանն այսօր ամեն կերպ նպաստում է հայերի պատմական հիշողության վերաձևաչափմանը՝ վերաֆորմատավորմանը՝ ջնջելով նախկին ԽՍՀՄ ժողովուրդների՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի ռազմական տարեգրությունը: Այս ամենն արվում է մի նպատակով՝ ռուսատյաց ջանքերով հաճոյանալ իրենց տերերին (կուրատորներին) և տեղավորվել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին արևմտյան պատմաբանների եվրոպական հայեցակարգի մեջ:

Հայաստանում չկա ֆաշիստական ​​քարոզչության դեմ քրեական հոդված։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, գնահատելով ռազմական գործչի խոսքերը որպես պատմական իրականության աղավաղում և Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական ​​Գերմանիային արդարացնելու փորձ, մեկ տարի առաջ կոչ արեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին իրավական գնահատական ​​տալ Արծրուն Հովհաննիսյանի աղմկոտ հայտարարություններին՝ հայ ժողովրդի համար Ստալինգրադի ճակատամարտի նշանակության վերաբերյալ։ Սակայն մինչև հիմա պատասխան չի եղել։ Անկասկած, կգա ժամանակը, երբ նոր իրավասու մարմինները կպարզեն, թե ինչն էր այս լկտի ստի դերը, և ով էր այս սադրանքի իրական հեղինակը։

Իսկ մինչ այդ շտանդարտենֆյուրեր-գաուլյայտեր-գյոռբագյոռ Արծրուն Հովհաննիսյանը, դառնալով ուժային գերատեսչության կրթական համակարգում բարձրաստիճան պաշտոնյա, նոր ուսումնական տարվանից սկսած ֆաշիզմի իր կեղծ գաղափարախոսությունը կմտցնի ՀՀ ԶՈՒ ապագա սպաների գլուխները։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել նորաթուխ պատմաբանի դավադրության տեսությունների պատմություններին։ Սակայն մեկ տարի անց ակնհայտ դարձավ, որ նրա ողջ կեղծ գիտական ​​զառանցանքը ոչ միայն ձայնակցում է նրա եվրոպացի մենթորների հրահանգներին, այլև, տարօրինակ կերպով, գրեթե բառ առ բառ կանխագուշակում է վերջերս Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի հարթակում Իլհամ Ալիևի արած հայտարարությունը, որում Ռուսական կայսրության, ապա նաև ԽՍՀՄ-ի կազմում Ադրբեջանի գտնվելը նա գնահատում է որպես գաղութային ժամանակաշրջան։ Եվ այդ պատճառով ես մի տեսակ անհարմար եմ զգում Ձեզ համար, Herr (պարոն – թարգմ.) Արծրուն Հովհաննիսյան։ Մնում է միայն հուսալ, որ Ձեր կեղծ դասախոսություններից հետո անհարմար կզգան նաև Ձեր կուրսանտները։

Ալեքսանդր Մարկոսյան

 

Լուսանկարում՝

Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան. «Շտանդարտենֆյուրեր Արծրուն Հովհաննիսյանը կրկին աղմուկ բարձրացրեց։ Այս անգամ՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «առասպելների հերքող

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում