Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի
Թուրքական «Turk-internet.com» կայքում հրապարակվել է Ֆուսուն Ս․ Նեբիլի հեղինակած «Արդյո՞ք Հայաստանը արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների ոլորտում առաջ է անցնում Թուրքիայից» վերնագրով հոդվածը։ Հեղինակը գրել է, որ Թուրքիային արհեստական բանականության կենտրոն դառնալու տեսանկյունից ի հայտ է եկել պոտենցիալ ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի և «FireBird» նախագծի, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ըստ հեղինակի՝ Հայաստանի ամենակարևոր առավելությունը ոչ թե էժան հողն ու էլեկտրաէներգիան է, այլ ԱՄՆ-ի աջակցությունը։ Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի ԱԲ ռազմավարությունն ունի մի բան, որը Թուրքիան չունի. ամերիկյան արհեստական բանականության սարքավորումների էկոհամակարգին արտոնյալ քաղաքական հասանելիություն։ Հայաստանի դեպքում ԱՄՆ-ի արտահանման քաղաքականությունը դարձել է երկրի մրցակցային առավելության մի մասը։

