Զարոկյան-Ավինյան կոնֆլիկտը թեժացել է
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու նիստը սեպտեմբերի 8-ին թեժ է եղել, բայց այս անգամ զերծ են մնացել ծեծկռտուքից: Քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ «Ազգային առաջընթաց» խմբակցություն ավագանու անդամ ՊԵԴՐՈ ԶԱՐՈԿՅԱՆԻՆ խիստ նկատողություն է արել եւ ասել. «Ձեր ամբшրտավան բերանը չբացե՛ք, կպատժվե՛ք»:
Լրագրողների հետ զրույցում Զարոկյանն իր խոսքն ուղղեց Ավինյանին.
«Ինչի՞ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագե՛տ բեր, անգրագե՛տ եք», ապա առավել մանրամասնեց իր պահանջը:
«Չգիտեմ ինչու նեղացավ, քանի որ ես խոսեցի իրենց անգրագիտության մասին՝ խցանումների առումով: Նրանք երթեւեկության կազմակերպչական կենտրոն են ստեղծել եւ 40 միլիոն դրամ հատկացրել դրան: Տնօրեն էլ քաղաքապետի զարմիկի ամուսինն է, ով ստանում է մեկ միլիոն 800 հազար դրամ աշխատավարձ եւ մասնագետ չէ: Մենք Ավինյանին 3 տարի շարունակ ասում ենք մասնագետ բերեք, բայց նա իր բարեկամին է բերել»,- ասաց Զարոկյանը:
Ավագանու անդամը ներկայացրեց մեծ լուսանկարներ, որտեղ պատկերված էին խցանումներ, ոստիկանների աշխատանքը մեքենային հենված եւ այլն. «Ասում եմ, դուք անգրագետ եք, չեք կարողանում աշխատել: Դրսից մասնագետ հրավիրեք: Դրա համար նեղանում է: Ինչո՞ւ են ոստիկանները կանգնած զրույց անում փողոցի մեջտեղում»,-վրդովվեց ավագանին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

