ՏՈՒԺՈՂԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔՆՆԵ՛Ք ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ. Իրավապաշտպան

Իրավական

Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը գրում է

«Մանիֆեստ» հարթակի գործունեությունից տուժած քաղաքացիների խնդիրը մեզ դիմելուց հետո մենք ուղղորդել ենք իրավապահ մարմիններ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար։

Քանի որ քաղաքացիներից վերցվել են տարբեր չափերի գումարներ՝ այդ թվում՝ միլիոնավոր դրամներ, իբրև ներդրումներ կատարել սովորեցնելու նպատակով։ Դասընթացների փոխարեն քաղաքացիներին հետագայում առաջարկվել է նաև «օգնել» ներդրումներ կատարել և շահույթով դուրս գալ։ Արդյունքում, ըստ քաղաքացիների ներկայացրած տվյալների, նրանք ոչ միայն չեն ստացել խոստացված արդյունքը, այլև կրել են էական ֆինանսական վնասներ։

Այս հարցի վերաբերյալ մենք բազմիցս բողոքի ակցիաներ ենք իրականացրել՝ պահանջելով պետական պաշտպանություն և արդյունավետ քննություն տուժած քաղաքացիների համար։

Եվ հիմա՝ քննիչի վարքագծի մասին։

Մեր շահառուներից մեկին երեկ արդեն երկրորդ անգամ կանչել են ցուցմունք տալու։ Քննության ընթացքում Քննչական կոմիտեի քննիչ Էդիկ Զազյանը, ըստ քաղաքացու փոխանցած տեղեկության, քննարկել է նրա անձնական որակները, զարմացել, թե ինչպես կարող էր քաղաքացին հավատալ նման առաջարկներին, նշել, որ նրան ոչ ոք չի ստիպել դասընթացի մասնակցել, և հարցականի տակ է դրել անգամ խախտման առկայությունը։

Սա անընդունելի մոտեցում է։

Եթե քաղաքացին խաբեության հետևանքով գումար է կորցրել, քննիչի խնդիրը չպետք է լինի նրան հարցնելը՝ «ինչպե՞ս հավատացիր»։

Քաղաքացուն կարող են մոլորեցնել, վստահություն ներշնչել, խոստանալ եկամուտ, ներկայացնել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն։ Հանցագործության քննության առարկան հենց այդ հանգամանքների բացահայտումն է։

Տուժողի միամտությունը, վստահությունը կամ ֆինանսական որոշում կայացնելու հանգամանքը ինքնին չի վերացնում հնարավոր հանցագործության փաստը։

Ավելին՝ նման վերաբերմունքը կարող է ունենալ շատ վտանգավոր հետևանքներ.

Տուժողի նկատմամբ հոգեբանական ճնշում է, երբ նրան ակնարկվում է, որ տեղի ունեցածի համար առաջին հերթին ինքն է մեղավոր։

Տուժողների լռեցման և իրավապահ մարմիններին դիմելուց հիասթափեցնելու վտանգ է ստեղծում։

Անուղղակիորեն նպաստում է նման սխեմաների անպատժելիությանը, որովհետև եթե քննության սկզբում մեղադրանքի փոխարեն կասկածի տակ է դրվում հենց տուժողի վարքագիծը, ապա հանցագործության իրական մեխանիզմը կարող է մնալ երկրորդ պլանում։

???? Եվ ամենակարևորը՝ սա կարող է խաթարել քաղաքացիների վստահությունը քննության և իրավապահ համակարգի նկատմամբ։

Մենք բազմիցս, այդ թվում՝ մեր բողոքի ակցիաների ընթացքում, բարձրաձայնել ենք հենց այս խնդիրը․ տուժած քաղաքացին պետք է պաշտպանված զգա պետության կողմից, ոչ թե իրեն մեղավոր զգա այն բանի համար, որ վստահել է։

Մենք պահանջում ենք ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարությունից պատշաճ գնահատական տալ քննիչ Էդիկ Զազյանի վարքագծին և նրան, օրենքով սահմանված կարգով, ենթարկել համապատասխան պատասխանատվության, եթե հաստատվի, որ նա տուժողի նկատմամբ ցուցաբերել է ոչ պատշաճ և ճնշող վերաբերմունք։

Քաղաքացին իրավունք ունի ոչ միայն հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, այլև ակնկալել, որ իր հաղորդումը կքննվի անաչառ, օբյեկտիվ և մասնագիտական մոտեցմամբ։

Տուժողին մեղադրելու փոխարեն՝ քննե՛ք հանցագործությունը։

ՀՀ գլխավոր դատախազություն 
ՀՀ կառավարություն 
ՀՀ քննչական կոմիտե 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում