ԱՌԱՋԱՏԱՐ ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՐՐՈՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ RAF-ՈՒՄ
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, առաջատար ըմբիշ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ երրորդ գոտեմարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայի մրցաշարում, որը կկայանա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Հայ ըմբիշի մրցակիցը կլինի 27-ամյա ամերիկացի ըմբիշ Օստին Դեսանտոն։ Արսեն Հարությունյանը Օստին Դեսանտոյի հետ գոտեմարտում կփորձի նվաճել RAF մրցաշարի չեմպիոնական գոտին։ Նշենք, որ այս դիմակայությունը կլինի երեկոյի գլխավոր գոտեմարտը։ Հաջողություն Արսեն Հարությունյանին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

