Միրզոյանն ու Բայրամովը առաջիկայում կհանդիպեն
Միրզոյանը և Բայրամովը շուտով կհանդիպեն: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա չի նշել բանակցությունների ամսաթիվը կամ վայրը, միայն հավելել է, որ նրանք վերջին անգամ կարծիքներ են փոխանակել մի շարք հարցերի շուրջ Բիշքեկում։

