Խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի. Բաքու
Բաքուն պնդում է՝ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի
«Թե երբ դա տեղի կունենա, Հայաստանի ներքին գործն է։ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընթացիկ տարվա ավարտը», — լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Իսկ հայկական կողմը պնդում է, թե Ադրբեջանը նման նախապայման չի առաջադրել։ Փաշինյանն էլ նախորդ շաբաթ պնդել էր, որ Երևանը Բաքվի հետ չի քննարկում Սահմանադրությունը փոխելու հարցը, քանի որ դա բացառապես Հայաստանի ներքին գործն է։

