Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու

«Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով արտահայտում է իր դժգոհությունը Ռուբեն Վարդանյանի տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու հումանիտար նախաձեռնության շուրջ։ Բայց այժմ ավելի հեռուն են գնացել։ Օրեր առաջ ադրբեջանական «Unikal.az» կայքում հրապարակվեց հոդված, որտեղ Վարդանյանի կնոջը արդեն սպառնում էին ձերբակալությամբ։ «Վարդանյանի կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ անօրինական կերպով Ղարաբաղ մուտք գործելու համար», նշված է հրապարակման մեջ։

«Այն փաստը, որ նա ցանկանում էր գալ Ադրբեջան և հանդիպել իր ամուսնուն, նոր իրավական և քաղաքական հարց է առաջացնում։ Եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր անօրինական այցի համար»,-գրված է ադրբեջանական կայքում։

Սա ակնհայտ սպառնալիք է՝ ուղղված Վարդանյանի կնոջը, որի միջոցով փորձում են կանխել նրա հնարավոր այցը և տեսակցությունն ամուսնու հետ։ Այս հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեման ու առհասարակ հայ գերիների հետ կապված զարգացումները խնդրահարույց են Բաքվի համար։ Նրանց գլխավոր նպատակն է, որ այս հարցը մոռացվի, այս թեմայի շուրջ չխոսվի։ Մինչդեռ գերիների ազատ արձակման համար կենսական նշանակություն ունի հենց թեմայի մասին խոսակցությունը, ընդ որում՝ նաև միջազգային հարթակներում։

Առհասարակ աբսուրդ է, որ վաշինգտոնյան հանդիպումից մեկ տարի անց այս մարդիկ Բաքվում են։ Չէ՞ որ Թրամփը խոստացել էր զբաղվել այդ հարցով։ Այդպես էլ չհասկացանք՝ զբաղվեց, հաջողության չհասա՞վ, թե առհասարակ մոռացության տրվեց այդ թեման․․․»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում