«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տիգրան Խզմալյանը հիասթափված է․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ գիրք է հեղինակել 2018 թվականի, իր գնահատմամբ, հեղափոխության, իսկ իրականում՝ իշխանազավթման մասին: Սա իսկապես նորից մեզ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ արժեցավ «մերժիր Սերժինը» ու որքան ողբերգական հետեւանքներ ունեցավ հայ ժողովրդի համար։ Ու վատն այն է, որ դեռ այդ անկումը չի կասեցվել, անգամ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, որ մեկ-մեկ անիծում է, որ ինքը վարչապետ է դարձել: Ինչեւէ, նկատենք, որ Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին բավականին հյուրեր էին եկել, մեծ մասամբ՝ պաշտոնատար անձինք, բայց, օրինակ, չկար Չալոն, կանաչի վաճառող Լեյլա տատիկը ու ամենից կարեւորը՝ չկար Աբաջյանի կեղծ պապիկը, որ պատմեր` այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը, մարդկանց զգացմունքները շարժելով, մեզ այս ողբերգությանը հասցրեց: Ո՞ւր են այս դեմքերը, չէ՞ որ 2018-ի տխրահռչակ դեպքերը հենց նրանցով էր հանրահռչակվում։ Եթե կարճ լինենք, ավելի լավ է մտքով էլ չգնանք 2018 թվական, դա շատ ցավալի է: Երեք անգամ մեծացած Եռաբլուրը վկա․․․

Իսկ ըստ համացանցում տարածված լուրերի` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդական ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ շուտով կարող է նշանակվել Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Դումանյանը, հիշեցնենք, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է՝ դիվանագիտությունից, մեղմ ասած, կիլոմետրերով հեռու։ Ու այստեղ, բնականաբար, հարցեր են առաջանում, օրինակ, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է՝ գոնե իսպաներեն գիտի՞։ Թե՞ Դումանյանը գնում է Մեքսիկայի սահմանով ԱՄՆ-ում քաղաքական ապաստան խնդրելու կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հանձնվելու»։

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ էլ «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է, թե ո՛չ ավել, ո՛չ պակաս հիասթափված է Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի արած մեկնաբանությունից։ Վ․ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել են՝ հանրաքվեի գաղափարից հրաժարվելու համար: «Վլադիմիր Պուտինը, համառորեն պնդելով, կարողացավ Հայաստանի վարչապետին հասցնել այն վիճակին, որ նա ստիպված եղավ սեփական ժողովրդի եւ աշխարհի առջեւ խոստովանել, որ այս ամենը դավադրություն էր: Նա բառացիորեն ասաց. «Մենք ընդունեցինք այս օրենքը, որպեսզի չանցկացնենք հանրաքվե»»,- ասել է Խզմալյանը, ում կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այս խոստովանությունը վկայում է ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ Եվրամիությանը խաբելու մասին: Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանի եվրոպական «երազանքից» ամենաանսպասելի հիասթափվածը հենց դրա ամենաակտիվ ջատագո՞վն է։ Հիշեցնենք, որ «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը խորհրդարան էր հասել Խզմալյանի եւ արտախորհրդարանական այլ ուժերի նախաձեռնությամբ։ 2025-ի գարնանն ընդունված այս նախագիծն էլ դարձավ Երեւանի ու Մոսկվայի հարաբերությունների սրման պատճառը։ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով պահանջում է հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ վերջնական ընտրություն անելու համար։ Սա էր նաեւ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման առանցքային թեման։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը