ՎՐԱՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ ԼԱՇԱ ՏԱԼԱԽԱՁԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԾ ՍՊՈՐՏ
Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր, Ծանրամարտի Եռակի Օլիմպիական չեմպիոն, լեգենդար ԼԱՇԱ ՏԱԼԱԽԱՁԵՆ որոշում է կայացրել վերադառնալ մեծ սպորտ։ Մարզիկը հայտարարել է, որ արդեն 2 ամիս է ինչ ինտենսիվ մարզվում է թիմի հետ, գտնվում է լավ մարզավիճակում ու պատրաստ է պայքարել Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, գրել է Sputnik Gruzia կայքը։ 32֊ամյա ծանրորդի առաջնային նպատակն է մասնակցել Չինաստանում հոկտեմբերի 27֊ից նոյեմբերի 8֊ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը կլինի վարկանշային 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար։

