Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հովհաննավանքում, այլևս լոկ եկեղեցական կանոնների խախտում չէ․ սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։

«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ»» վերնագրով գրառման մեջ նա շարունակել է. «Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ազատ անկումը շարունակվում է՝ եկեղեցական կարգապահության մերժումից մինչև իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու եպիսկոպոսների նկատմամբ վիրավորական խոսքեր, դատարանի կողմից Միքայել Սրբազանի հանդեպ զրպարտիչ ճանաչված հրապարակային մեղադրանքներ և այլատեսակ բանսարկություններ և զրպարտություններ։

Եվ արդեն Հովհաննավանքից նոր ահազանգ է հնչում։

Օհանավանի բնակիչները պնդում են, որ դարեր շարունակ խոկման, ապաշխարության և Սուրբ Պատարագի վայր հանդիսացող վանքի տարածքում կազմակերպվում են խնջույքներ ու «փարթիներ», հնչում են ռուսական «բլատնոյ» և ռաբիզ երաժշտություն, տեղադրվում են վրաններ, իսկ տարածքում իրականացվում է նաև առևտրային գործունեություն։ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, լինելով Հովհաննավանքի օրինական հոգևորականը, չի կարողանում մուտք գործել եկեղեցի, մինչդեռ Ստեփանը շարունակում է տնօրինել տարածքը ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։

Եվ ուրեմն, մենք արդեն գործ ունենք ոչ միայն կանոնական ապստամբության, այլև վանական սրբավայրի զավթումից հետո դրա հոգևոր դիմագծի աղավաղման հետ։

Բայց այսօրվա պատկերը օդից չի ծնվել։

Եկե՛կ քննենք․

1. Սկիզբը՝ եկեղեցական հնազանդության մերժումը։

Ստեփան Ասատրյանը դեռ մինչև կարգալուծումը հրապարակային ելույթներով վարկաբեկել էր Մայր Եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակից հոգևորականներին, անտեսել թեմակալ առաջնորդի հրահանգները, Պատարագի ընթացքում կամայականորեն զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը և բազմիցս հրաժարվել ներկայանալ իրեն վերաբերող եկեղեցական հանձնախմբի նիստերին։

Այսինքն՝ կարգալուծությունը մեկ պահի քմահաճ որոշում չէր։ Դրան նախորդել էր նվիրապետական կարգին չհնազանդվելու մի ամբողջ ընթացք։

2. «Չեմ ընդունում»․ բացահայտ ապստամբությունը։

Կարգալուծությունից ընդամենը երկու օր անց, երբ Մայր Աթոռի ներկայացուցիչները Հովհաննավանքում պահանջեցին հանձնել եկեղեցու բանալիները, նա հայտարարեց, որ չի ընդունում այդ որոշումը և բանալիները չի հանձնում։

3. Հովհաննավանքի զավթումը։

Կարգալույծ հռչակվելուց հետո Ս․Ասատրյանը չհեռացավ Հովհաննավանքից և չհանձնեց ոչ միայն եկեղեցու, այլ նաև Եկեղեցապատկան բնակարանի բանալիները։

4. Սրբապղծություն՝ կարգալույծ վիճակում ծեսերի շարունակումը:

Կարգալույծի հանդես գալը որպես կեղծ «հոգևորական» ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ և ժողովրդի խաբեություն։

Կարգալույծի կողմից ոչ մի եկեղեցական խորհուրդ չի իրագործվում, այսինքն՝ նրա կողմից կատարված ցանկացած ծես՝ «մկրտություն», «Պատարագ», «պսակ», «թաղման» և «բժշության» կարգեր անվավեր են, հոգևոր տեսանկյունից բովանդակազուրկ, Սուրբ Խորհրդի անարգում։ Իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել։

Կարգալույծի կողմից մատուցված «պատարագը», կատարված «մկրտությունը», «պսակը» ոչ թե շնորհ են, իսկ «թաղման կարգը» ոչ թե մխիթարություն և ողորմության աղերս առ Աստված, այլ մարդկանց խաբեություն և սրբապիղծ բեմականացում:

Նրա՝ որպես հոգևոր կոչում չունեցող անձի կողմից սրբազան վայրի՝ եկեղեցու, եկեղեցական սպասքի ապօրինի օգտագործումը, ծեսի պատրանքով աղտոտելը կանոնական հանցանք է և ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ։

Նա, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում է, թե «Պատարագ» է մատուցում կամ «մկրտություն» անում, նա կեղծիք է մատուցում Աստծո անունով։ Դա ոչ միայն կանոնական ապօրինություն է, այլ նաև ծանրագույն մեղք՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ:

5. ԵՎ ՀԻՄԱ՝ ՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԲԼԱՏՆՈՅ», ԽՆՋՈՒՅՔՆԵՐ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ:

Ինչպե՞ս հասանք այնտեղ, որ դարավոր վանքը, որտեղ վանականներ են ճգնել, սերունդներ աղոթել են, վերածվի մի տարածքի, որտեղ կարգալույծ աշխարհականը փաստացի ապօրինաբար տնօրինում է եկեղեցական կյանքն ու տարածքը։

Հովհաննավանքը Ստեփան Ասատրյանի սեփականությունը չէ։ Այն Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայր է։ Ամենավտանգավորը այն է, երբ կարգալույծ աշխարհականի անձնական ապստամբությունը ներկայացվում է հավատացյալներին որպես «եկեղեցական բարենորոգում», իսկ նվիրապետական կարգի մերժումը՝ որպես ազատություն։

Քահանայությունը սեփականություն չէ, որ պահես քեզ։

Խորանը սեփական բեմ չէ, որ դերասանություն անես:

Վանքը սեփական բիզնես տարածքը չէ, որ «օբյեկտի» վերածես։

Հավատացյալը պարտավոր է տարբերել օրինական հոգևոր ծառայությունը Ս․ Ասատրյանի ինքնակոչ ծիսական գործողություններից և չմասնակցել դրանց ու նմանատիպ «փարթիներին»՝ անձամբ այդ անօրենություններին մասնակից չդառնալու և հոգևոր վնաս չկրելու համար։

Յուրաքանչյուր մարդ պետք է շատ հստակ հասկանա՝ եկեղեցական զգեստը, խորանը և ծեսի արտաքին նմանակումը Ս․Ասատրյանին քահանա չեն դարձնում։

Մայր Աթոռն արդեն հստակ հայտարարել է՝ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում