«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Չորս ամսում՝ երրորդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԸ: Սա խայտառակություն է: Վերաբերմունքը` ցինիզմ:

Բյուրեղավանում կրկին քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Չորս ամսում՝ երրորդ դեպքը։ Սա այլևս պատահականություն կամ առանձին միջադեպ չէ։ Սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է։

Ջրամատակարարման որակի անմիջական պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է, իսկ վերահսկողության և ստեղծված իրավիճակի համար քաղաքական պատասխանատվությունը՝ ՀՀ կառավարությանը։

Երբ վարչապետը մի կողմից արձանագրում է, որ բոլոր բնակավայրերում ջրի խնդիրներ կան, իսկ մյուս կողմից եզրակացնում, որ ջրի գինը պետք է բարձրացնել, հարց եմ տալիս՝ ո՞ր ջրի գինն եք բարձրացնում։ Այն ջրի՞, որի հետ կապված չորս ամսում արդեն երրորդ անգամ մարդիկ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվում են։

Իսկ «Վեոլիա Ջրի»՝ ինձ հետ չհաղորդակցվելն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Եթե կարծում եք՝ ինձ հետ չեք խոսում, որովհետև նեղացած եք քննադատությունից, դա ձեր խնդիրն է։ Ես էլ առանձնապես ձեր դեմքը տեսնելու ցանկություն չունեմ։ Իմ միակ մոտիվացիան մարդկանց խնդիրները հասցեագրելն է։
Սիրելի՛ բյուրեղավանցիներ, խնդրում եմ արձագանքել նրանց, ովքեր այս դեպքից տուժել են կամ հոսպիտալացվել։ Մենք պատրաստ ենք անմիջապես կազմակերպել ջրի նմուշառում և անկախ լաբորատոր հետազոտություն։
Նախորդ դեպքի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն արձանագրել էր ջրի հետ կապված խախտումներ։ Իսկ տեսչական մարմնի կողմից լիազորված «ԼԱՍ ՄԵԴ» ՍՊԸ-ն ջրի նմուշառում կատարելու համար համապատասխան հավատարմագրում չուներ։ Ու ոչ ոք չի պատժվել դրա համար:
Այս անգամ պետական հետազոտություններին զուգահեռ մեր նմուշառումն էլ կանենք։ Որովհետև չորս ամսում երրորդ դեպքը նշանակում է՝ կա խնդիր, որը կամ չեն գտնում, կամ չեն կարողանում լուծել, կամ չեն ուզում գտնել։
«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցը վերջնականացման փուլում է և վերաբերում է ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին։ Իսկ Բյուրեղավանի այս դեպքերն արդեն կոնկրետ թունավորման հատկանիշներ են պարունակում և պետք է առանձին հասցեագրվեն, փաստաթղթավորվեն ու ապացուցողական բազայով ամրագրվեն, որպեսզի տուժած բյուրեղավանցիները ևս կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»։

 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան