Պատմական ընտրություններ Գերմանիայում
ՄիջազգայինՊատմական ընտրություններ Սաքսոնիա-Անհալթում. «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջին հաղթանակը...
Երեկ տեղի ունեցան գերմանական Սաքսոնիա-Անհալթի տարածաշրջանային խորհրդարանական ընտրությունները: Դրանց անհամբեր սպասում էին: Ոչ այն պատճառով, որայդ տարածաշրջանն ինչ-որ մեծ նշանակություն ունի, այլ, որ այդ ընտրությունները ցուցիչ են, թեգերմանական ներքին քաղաքական դաշտում ուժային ինչ բալանս է ստեղծված:
Բոլոր հարցումների համաձայն՝ ավանդական գերմանական կուսակցությունները, որոնք սնանկացել էին իրենց հին օրակարգերով, սպասվում էր, որ առաջին անգամ ջախջախիչ պարտություն կկրեն պահպանողական, աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից: Սակայն հարցը մնում էր. արդյոք AfD կկարողանա՞ ինքնուրույն ձևավորել կառավարություն:
Ինչո՞ւ է սա այդքան կարևոր: Օրենքով տարածաշրջանային կառավարությունները հասանելիություն ունեն պետական գաղտնիքներին: Այսպիսով, հաղթելով առնվազն մեկ նահանգում, AfD-ն, որը մինչ այժմ անտեսվել է բոլորի կողմից, ձեռք կբերի հզոր վերահսկողության գործիք ապագայի համար: Ավելին, մեկ նահանգի ներսում բազմաթիվ վիճելի հարցերի շուրջ վարքագծի «այլընտրանքային» մոդել կառուցելու հնարավորությունը լավ հարթակ է ամբողջ Գերմանիայում ապագա առաջընթացի համար: Ավելին, AfD-ն արդեն հատել է ԳԴՀ-ի (իր հիմնական տարածաշրջանի) նախկին սահմանները և հաջողությամբ քաղաքական ուժ է ձեռք բերում երկրի արևմտյան մասում։
Այստեղից էլ՝ որոշների սպասումները, իսկ մյուսների վախերը։
Այս պահին քվեարկության արդյունքները հաշվարկվել են, և կարելի է վստահորեն ասել, որ Գերմանիայում, իրոք,նոր քաղաքական լանդշտաֆտ էստեղծվում։ Այո, չնայած ընտրողների մոբիլիզացիային, «այլընտրանքը» չկարողացավ ապահովել բացարձակ մեծամասնություն (43.8% և 39 տեղ 83 տեղանոց խորհրդարանում), սակայն քվեարկության արդյունքում նաեւ Սառա Վագենկնեխտի Միությունը մտավ նահանգային խորհրդարան (5.3% և 5 տեղ Սաքսոնիա-Անխելտի խորհրդարանում): Միակ կուսակցությունը, որն ընտրություններից առաջ չէր բացառել AfD-ի հետ համագործակցությունը։
Եվ հենց այս Միությունն է, որը կարող էր ապահովել «այլընտրանքի» հիման վրա նահանգային կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայները։ Ընդ որում,այս փորձը կարող է շատարագ տարածվել ողջ Գերմանիայի վրա:
Հակառակ կողմից. այն ջախջախիչ պարտությունը, որը կրեցին ուլտրալիբերալ հակումներով ավանդական կուսակցությունները, իհարկե, ոչ թե կոնկրետ դեպքի օրինակով բացառություն է, այլ ընդգծում է այն հանրային տրամադրությունները, որոնք հիմա կան ոչ թե միայն Գերմանիայում, այլ ողջ Եվրոպայում:

