Հիմա Հայաստանի հանձնման հարցն է դրված սեղանին, այլ ոչ թե՝ Տիգրանաշենի. Մաթեւոսյան

Ներքաղաքական

Բիշքեկում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Մաթեւոսյան, ի՞նչ տվեց Հայաստանին Պուտին-Փաշինյան հանդիպումը, եւ ի՞նչ սպասել առաջիկայում։

Հանդիպումն արձանագրեց հետեւյալը, որ Հայաստանը եւ Ռուսաստանը շարունակում են տրամագծորեն հակառակ դիրքի վրա մնալ՝ Հայաստանի եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագայի հարցերով: Այնպես որ, հանդիպումը մեզ կտա հետեւյալը՝ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների վատթարացում:

Պատահական չէ, որ «Կոմերսանտ» թերթում կրեմլյան լրագրողներից մեկի գրած հոդվածում նշած էր հետեւյալը, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցվելու է մոտակա գագաթաժողովի ժամանակ, իսկ գագաթաժողովը լինելու է դեկտեմբերին։

ՌԴ նախագահը կարեւորեց ԵԱՏՄ-ԵՄ հարցով հանրաքվեն, սակայն Փաշինյանը կրկին հակադարձեց՝ ասելով, թե դրա կարիքը չկա։ Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում հանրաքվեից։

Իրականում շատ լավ հարց եք տալիս, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 8 տարիներին հակառուսական քաղաքականության քարոզչության պակաս մենք երկրում չենք ունեցել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է այնքան երկար ձգել հանրաքվեի հետ կապված իրողությունները, որ հնարավոր լինի Հայաստանի էներգետիկ համակարգը վերակառուցել, ուղղել այն դեպի Ադրբեջանի հետ համագործակցության, փոխել մեր ֆիտոսանիտարական կարգավորումներն ապահովող լաբորատորիաների ենթակառուցվածքները եւ այլն, ու այդպես շարունակ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ժամանակ է պետք՝ մի քանի տարի, իսկ այդ մի քանի տարվա ընթացքում ինքը պլանավորում էր ֆինանսական եկամուտներ ստանալ Ռուսաստանից:

Իսկ Ռուսաստանն ասում է, որ դա չի լինելու, դու պետք է հանրաքվե իրականացնես: Թեպետ Ռուսաստանում, կարծում եմ, հասկանում են, որ մի իրավիճակում, որտեղ ամեն ինչ վերահսկում է Նիկոլ Փաշինյանը, այդ թվում նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հանրաքվեի արդյունքները կարող են բացասական լինել: Դա այն համատեքստում, որ քաղաքացիները կարող են քվեարկել կամ կարող են այնպես հաշվել քվեները, որ իրենք կողմ լինեն ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Բայց ռուսական կողմն ասում է, որ իրենք դրան էլ են պատրաստ ու կոչ են անում Հայաստանին ու Նիկոլ Փաշինյանին պատասխանատվություն կրել ընդունած օրենքների, արած հայտարարությունների եւ այլնի վերաբերյալ։

Լրագրողների հետ ճեպազրույցում Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր փակմանը վերաբերող հարցին, ասաց, որ եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ հենց վաղը։ Արդյոք սա ծայրահեղություն չէր։

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2 միլիարդ վարձավճար են պահանջելու, ու խոսքն ամենեւին չի վերաբերում երկաթուղիներին, այլ կոնտեքստը եւ մտադրությունները ավելի շատ ռազմաբազայի մասին են, դա ծայրահեղություն չէ՞։ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները, ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, ոչ թե ռուսական ակտիվներ են, այլ Արցախի անկումից հետո Ռուսաստանի հետ բանակցություններում, Նիկոլ Փաշինյանի ակտիվներն են։ Այսինքն՝ եթե դու չես բացում մեր ապրանքների արտահանման հնարավորությունը դեպի Ռուսաստան, հեռուստաալիքների հեռարձակումը կփակեմ: Գազի գինը կբարձրացնե՞ս, 102 ռազմաբազան կհանեմ: Ռուսաստանն էլ ասում է՝ օքե՛յ, ուրեմն՝ պատասխանատվություն կրիր քո այս մտադրությունների եւ ռազմավարության համար: Ուզում ես ռազմաբազան հանե՞լ՝ կհանենք։ Իսկ այն մտայնությունը, որ Հայաստանում կա, որ դրանով Ռուսաստանը դուրս է մնալու Հարավային Կովկասից, եթե ես չեմ սխալվում, իսկ ես, վստահաբար, չեմ սխալվում, Աբխազիան եւս Հարավային Կովկասի մաս է: Ռուսաստանը Աբխազիայում ոչ միայն ռազմական եւ ռազմածովային ներկայություն ունի, այլ նաեւ խորացնում է իր մասնակցությունը այնտեղ: Ճիշտ է, դիրքային առումով իրենք կորուստ կունենան, բայց Հարավային Կովկասից իրենք ոչ մի տեղ չեն հեռանում։

Խոսենք մեր Տիգրանաշենից։ Ի՞նչ կլինի, եթե Աստված չանի, Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, երբ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե այն ադրբեջանական է ու կոչվում է Քյարքի։

Ինձ թվում է, նաեւ մեր խոսակցության համատեքստից ելնելով, այս հարցն այլեւս պետք է օրակարգի տեսանկյունից հինգերորդական տեղում լինի։ Տեսեք, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, դա շատ ավելի վտանգավոր է, քան Տիգրանաշենի պոտենցիալ հանձնումը։ Ու ես հույս ունեմ, որ Հայաստանի փորձագիտական, քաղաքական ընդդիմադիր հատվածը ավելի շատ կխոսի Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքում ձեւավորված իրողությունների մասին, քան՝ Տիգրանաշենի։ Հիմա Հայաստանի հանձնման հարցն է դրած սեղանին, այլ ոչ թե՝ Տիգրանաշենի։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։ Ի՞նչ կասեք այս մասին։

Թուրքիան ու Ադրբեջանը հայ հանրության վրա վաճառում են հրադադարը: Իրենք չեն կրակում Արցախի անկումից հետո, չեն կրակել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը, առանց փամփուշտներ օգտագործելու, կյանքի կկոչի իրենց պայմանները: Բայց եթե 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահները, ռուսական պետական կապիտալը այստեղից դուրս գան, թող ինչ-որ մեկը ինձ բացատրի՝ ինչո՞ւ դրանից հետո Ադրբեջանը եւ Թուրքիան Հարավային Կովկասում պետք է հանդուրժեն կազմակերպչաքաղաքական առումով հայկական պետություն ասվածը։ Ես չգիտեմ՝ այս պայմաններում մենք հարաբերությունների հաստատման ենք գնո՞ւմ, թե՞ հերթական բուտաֆորիկ գործընթացն է տեղի ունենում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում