«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գոնե սեւազգեստ մայրերից ամաչեք, դուք եք նրանց սեւ հագցրել. Ալլա Հակոբյան

Մշակութային
Երեք տարի առաջ այս օրերին, իսկ ավելի ստույգ` սեպտեմբերի 9-ին, երբ 120 000 ՀԱՅ սովի էր մատնված, Yerevan Fest Arena-յում (Երեւան, Հրազդանի կիրճ 4) անցկացվեց Music Fest with Coca-Cola 2023 երաժշտական փառատոնը, որի շրջանակներում մեկտեղվել էին հանգստի գոտիներ, Kid Zone, Food & Beverages Zone, ինչպես նաեւ հայ եւ արտասահմանյան արտիստների 9-ժամյա համերգային ծրագիր։ Այո՛, գովազդը խոստանում էր «15-ից ավելի հայ եւ արտասահմացի սիրված արտիստներ, որոնց հիթերը 9 ժամ շարունակ կստիպեն ԱՆԴԱԴԱՐ ՊԱՐԵԼ, ՎԱՅԵԼԵԼ ՕՐՎԱ ՌԻԹՄՆ ՈՒ ԱՊՐԵԼ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՊԱՀԵՐ»:
 
Իսկ Արցախը այդ նույն ժամանակ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՑԻ ՀԵՐԹԵՐՈՒՄ «վայելում» էր ի՛ր` ԲԼՈԿԱԴԱՅԻՆ «ՌԻԹՄԸ» եւ տանջալի ՍՈՎԻ պայմաններում անց էր կացնում ԱՐՑԱԽՅԱՆ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՊԱՀԵՐ»...
 
Սակայն ՀՊԱՐՏ ԱՐՑԱԽՑԻՆ իր ՀՈՂԻ ՏԵՐՆ էր... Դեռ ռումբեր չէին թափվել ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ գլխներին... Արցախը դեռ ՀԱՅԱԹԱՓՎԱԾ չէր... Մինչեւ սեպտեմբերի 19-ը դեռ 15 օր կար...
 
Այսօր` երեք տարի անց, քաղաքս դարձյալ ողողված է ցինիզմի բացահայտ դրսեւորման գովազդներով... Հիշողությունը կորցրածներին հուշեմ, որ սեպտեմբերի 19-ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ է ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ եւ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ...
 
Սակայն արդյո՞ք քպ-ականների համար դա խոչնդոտ է... Հենց ա՛յդ օրը որոշվել է անցկացնել ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ: Այո՛, Հայաստանս ԲԱՑՕԹՅԱ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ «ԲԱՑՕԹՅԱ ԳԺԱՆՈՑ» սարքած քպ-ական իշխանությունը հենց ա՛յդ օրն է որոշել անցկացնել ՀԵՐԹԱԿԱՆ «պուպուշ»` նույնիսկ գրավիչ անվանումով` «Գյուղական Կյանք եւ Ավանդույթներ․ Բերքի Տոն», փառատոն...
 
Ավանդույթներից խոսող եւ այդ բառը շահարկող անսիրտնե՛ր, գոնե սեւազգեստ մայրերից ամաչեք, դուք եք նրանց սեւ հագցրել... Սուգը սեւ հագուստով արտահայտելը նույնպես ավանդույթ է... Հարգեք այն... Գոնե այդ օրը...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը