«Մի գդալ սեր». ֆիլմ, որ նկարահանվել է սիրով, ընկերների տներում ու սեփական սպասքով. ֆոտոշարք

Տեսանյութեր

Կայացավ «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան: Ինչպես նշեց ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ, ֆիլմի առաջին նկարահանումը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 9-ին։

«Այսօրվան եկել ենք գրեթե մեկ տարի։ Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին»,- ասաց ռեժիսորը եւ հույս հայտնեց, որ ֆիլմը կհետաքրքրի հանդիսատեսին եւ ջերմություն կփոխանցի:

Ինչ վերաբերում է ֆիլմի բյուջեին ու ծախսերին, Քեշիշյանը հստագ գումար չասաց, միայն շեշտեց, որ այդքան էլ ահռելի գումարներ չեն ծախսել:

«Ունենք նաեւ Ազգային կինոֆոնդի աջակցությունը»,- նշեց նա եւ հավելեց. «Փորձել ենք ամեն կերպ խնայողաբար մոտենալ եւ անգամ այն տները, որոնք կտեսնեք ֆիլմում, եղել են նկարահանման թիմի անդամներինը»:

Ռեժիսորը վստահեցնում է, որ «Մի գդալ սեր»-ը մի մեծ խմբի էներգիայի արդյունքն է։ «Օրինակ, Բոստոնի տեսարանը նկարահանել ենք Արտակ Ալեքսանյանի տանը, մեկ այլ տեսարան՝ մեր մեկ այլ թիմակցի տանը։ Ներսեսի կոշիկները, Անիի ափսեները եւ շատ այլ դետալներ փաստում են բոլորի սիրո մասին։ Անշուշտ, մենք կարող էինք տուն վարձակալել, բայց այս ամենի մեջ խորհուրդ կար»,- ընդգծեց Քեշիշյանը:

«Միգդալ սեր» ֆիլմի սցենարի մյուս հեղինակը ԱՐՏԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ է։ Նրանք միասին Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա ստեղծել են ֆիլմի սցենարը։ Ի դեպ, սա Արտակ Ալեքսանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, սակայն նա ակնարկեց, որ արդեն աշխատում են եւս մեկ ֆիլմի վրա։

«Այս ֆիլմով հիմք դրվեց երկորդ ֆիլմի ստեղծման գաղափարի, սակայն դեռեւս չակերտներ չենք բացի»,- անոնսավորեց Ալեքսանյանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանը եւ Ներսես Ավետիսյանը։ Ըստ ռեժիսորի, Անի Խաչիկյանի հետ սա իրենց առաջին համատեղ ֆիլմն է, իսկ Ներսեսի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Միաժամանակ, Քեշիշյանին ուրախացնում է այն փաստը, որ դերասանուհիներ Մարջան Ավետիսյանը եւ Նազենի Հովհաննիսյանը համաձայնել են նկարահանվել՝ անգամ չծանոթանալով ֆիլմի մանրամասներին․ Քեշիշյանի գործոնը բավարար էր։

«Քեշիշյանն այն բացառիկ ռեժիսորներից է, ում վստահելն ու աշխատելը հաճույք է պատճառում»,- ասաց ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ եւ նույնիսկ կատակեց, որ այն բոլոր դերերը, որոնք կարող էր մերժել մյուս ռեժիսորներին, Քեշիշյանին չի կարող մերժել։

Իսկ ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆԸ հավելեց. «Քեշիշյանն իր աշխատանքը կատարում է անթերի եւ մաքուր: Նա երբեք չի ճնշում դերասանին: Դա ստեղծագործող մարդու համար առավել քան կարեւոր է»:

Դերասանուհու գնահատմամբ՝ ֆիլմում ամեն բան արված է սիրով։ Անգամ իր տան սպասքն է օգտագործել նկարահանումների համար։ «Իմ տան ջերմությունն էի զգում, ինչը ինձ օգնում էր։ Սա էլ իմ «Մի գդալ սերն» է»,- խոստովանեց դերասանուհին։

Ֆիլմի պրոդյուսեր ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆԻ խոսքով՝ դերասանների կողմից ցուցաբերված այս մոտեցումները՝ ռեժիսորի համար մեծագույն հպարտություն է։ Այդպես է եղել նաեւ Ռաֆայել Երանոսյանի եւ Գրիգոր Դանիելյանի, Լեւոն Հարությունյանի եւ Արսեն Գրիգորյանի պարագայում՝ չհրաժարվել անգամ չիմանալով ոչինչ: Միակ հրաժարվողը Իննա Խոջամիրյանն էր, սակայն Քեշիշյանը դա բացատրեց Իննայի կյանքի փոքրիկ դրամայով։

Ֆիլմն ունի նաեւ երաժշտական գեղեցիկ ձեւավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։

«Իմ լավ ընկեր Րաֆֆի Ալթունյանը մի օր ինձ հաղորդագրություն ուղարկեց, որին կցել էր Հայկոյի գրած մեղեդին։ Լսեցինք ու հասկացանք, որ այն հրաշալի ձեւով համապատասխանում է ֆիլմին։ Արման Պարսամյանն էլ գործիքավորումն արեց, ինչի արդյունքում իմ լավ ընկեր Հայկոն կրկին ինձ հետ է։

Որպես գլխավոր սաունդթրեք ընտրել ենք ՌոլանդԳասպարյանի «Մի գդալ սեր» երգը, որի շնորհիվ էլ ֆիլմը ստացավ իր անունը։ Պարզապես դրա քավեր տարբերակն ունեցանք Kami Friends-ի շնորհիվ։ Ֆիլմում հնչում է նաեւ Արսեն Գրիգորյանի երգը եւ այլ ստեղծագործություններ»,- հավելեց ռեժիսորը։

Ըստ ՆԵՐՍԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, անկախ նրանից, որ ֆիլմում խոհարարի կերպարն է մարմնավորել, խոհանոցի հանդեպ սեր իր մոտ չառաջացավ, սակայն նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել է։

Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է Տավուշի մարզում։ Սակայն, ըստ նկարահանող խմբի, կարող էին նկարահանել Հայաստանի ցանկացած կետում, բայց Դիլիջանում նկարահանումներ իրականացնելն ամենահարմարն էր, թեպետ Քեշիշյանը ցանկություն ուներ ֆիլմը նկարահանել Սյունիքում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում