«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների. Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը «Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. մի քիչ լրջություն, պարո՛ն Փաշինյան» վերտառությամբ հրապարակում է արել։

Տեր Վրթանեսն ընդգծել է՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ արդեն այնպիսի տպավորություն են թողնում, որ պատմական փաստերը սկսել են տեղավորվել ոչ թե արխիվներում, այլ` որոշ քաղաքական գործիչների ֆանտաստիկ երևակայության մեջ։

«Այդպիսի հայտարարություններից մեկն էլ այն պնդումն է, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդային բանակում ծառայած տարիների ընկերները հետագայում դարձել են Եկեղեցու եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ։

Այս պնդումը շատ լուրջ մեղադրանք է։ Եվ հենց այդ պատճառով էլ այն պետք է ներկայացնել ոչ թե «ասում են», «բոլորը գիտեն» կամ քաղաքական հռետորաբանության այլ ձևերով, այլ՝ փաստերով։

Որովհետև եթե մարդուն մեղադրում ես, որ իր «բանակի ընկերները» հետագայում դարձել են եպիսկոպոսներ, ապա նվազագույնը պետք է կարողանաս ասել՝ ո՞վ է այդ ընկերը, որտե՞ղ է ծառայել, ե՞րբ է ծառայել և ինչպե՞ս է այդ զինվորական ընկերությունը վերածվել եպիսկոպոսական ձեռնադրության պատճառի։

Հակառակ դեպքում սա ավելի շատ հիշեցնում է հին խորհրդային անեկդոտի տրամաբանություն, քան` պետական մակարդակով հնչող լուրջ մեղադրանք։

Խորհրդային բանակը բազմազգ բանակ էր։ Այնտեղ ծառայել են Խորհրդային Միության ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Ուստի «բանակի ընկեր» արտահայտությունն ինքնին ոչինչ չի ապացուցում։ Առավել ևս՝ չի ապացուցում, որ տվյալ անձը հետագայում դարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս։

Իսկ այստեղ հարցն ավելի հետաքրքիր է դառնում։

Եկեղեցում եպիսկոպոս չեն դառնում այն պատճառով, որ ժամանակին ինչ-որ մեկի հետ նույն զորամասում են ծառայել։

Եպիսկոպոսական աստիճանը տրվում է Եկեղեցու հոգևոր կարգի, կանոնների, ձեռնադրության և եկեղեցական իրավասու մարմինների միջոցով։ Այսինքն՝ եթե խորհրդային բանակի ընկերությունը բավարար պայման էր եպիսկոպոս դառնալու համար, ապա երևի պետք էր ոչ թե հոգևոր ճեմարան, այլ զինկոմիսարիատ դիմել։

Բայց սա, իհարկե, միայն հեգնական համեմատություն է։ Իրականությունն ավելի պարզ է. հոգևոր կոչումը զինվորական ընկերությամբ չի փոխանցվում։

Ուստի, պարոն Փաշինյան, եթե այդպիսի կապի մասին փաստ ունեք, ներկայացրեք։

Անուններ։

Թվականներ։

Զորամասեր։

Կենսագրություններ։

Փաստաթղթեր։

Ոչ թե ընդհանուր ակնարկներ, ոչ թե քաղաքական ենթադրություններ, ոչ թե «ես գիտեմ» տիպի հայտարարություններ։

Որովհետև պետական պաշտոնյայի խոսքը սովորական սրճարանային զրույց չէ, որտեղ կարելի է մի բան ասել, հետո պատասխանատվությունը թողնել լսողի վրա։

Եվ այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք։

Եթե նպատակն իսկապես Եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին խոսելն է, ապա դրա համար կան բազմաթիվ իրական հարցեր։ Բայց երբ լուրջ քննադատության փոխարեն շրջանառության մեջ է դրվում «բանակի ընկերները դարձան եպիսկոպոսներ» մակարդակի պատմություն՝ առանց ապացույցների, ապա մեղադրանքը ոչ թե Եկեղեցին է փոքրացնում, այլ ինքն իրեն է դարձնում անլուրջ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքական իշխանությունների ժամանակավոր երևակայությունից շատ ավելի հին է և շատ ավելի երկար կյանք է ունեցել։

Կաթողիկոսները եկել են ու գնացել, իշխանություններ են փոխվել, պետություններ են ծնվել ու փլուզվել, իսկ Հայ Եկեղեցին շարունակել է իր առաքելությունը։

Հետևաբար, Եկեղեցու դեմ ներկայացվող յուրաքանչյուր մեղադրանք պետք է լինի ոչ թե ամպագոռգոռ, այլ` ապացուցված։

Մենք չենք պահանջում արտասովոր բան։

Պահանջում ենք ընդամենը այն, ինչ պետք է պահանջվի յուրաքանչյուր լուրջ պետական հայտարարությունից՝ փաստ։

Եթե փաստ կա՝ հրապարակեք։

Եթե չկա՝ մի՛ ներկայացրեք ենթադրությունը որպես փաստ։

Իսկ եթե մի օր պարզվի, որ «բանակի ընկերներից» մեկը իսկապես հետագայում դարձել է եպիսկոպոս, դրանից էլ դեռ ոչինչ չի հետևում։ Որովհետև նույն զորամասում ծառայելը դեռևս չի նշանակում, որ մարդը մյուսին եպիսկոպոս է դարձրել։

Հակառակ դեպքում աշխարհում բազմաթիվ բանակներ կարելի էր վերածել աստվածաբանական դպրոցների։

Մի փոքր լրջություն, պարոն Փաշինյան։

Եկեղեցու մասին խոսելիս պատմությունը քաղաքական ֆանտազիայի ժանր չէ։

Իսկ մեղադրանքը, եթե ապացույց չունի, մնում է պարզապես զրպարտություն։

Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների»,- գրել է Տեր Վրթանեսը։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան