«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, բայց ոչ իր տարածքային ամբողջականության կորստի. ԱԳ նախարար

Միջազգային

Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադադարի և Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն չի պատրաստվում խաղաղության դիմաց հրաժարվել իր տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ղազախական Ulysmedia-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։Հարցին՝ ինչու են դադարել խաղաղության շուրջ բանակցությունները, դիվանագետը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցել պատերազմը, դրան աջակցում են նաև Կիևի գործընկերները, սակայն Ռուսաստանի կողմից նշաններ չեն տեսնում։

Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է նաև նախագահների մակարդակով հանդիպման, ցանկացած ձևաչափով փոխգործակցության։Լրագրողը հարց է ուղղել, թե ինչու 2022 թվականին՝ պատերազմի սկզբում, չհաջողվեց ՌԴ-ի հետ պայմանավորվածության հասնել։

«Ես Ուկրաինայի նախագահի հետ էի բունկերում առաջին իսկ րոպեներից. ես այնտեղ ապրել եմ մեկուկես տարի։ Դա գտնվում է 100 մետր գետնի տակ։ Ես հիշում եմ ռուսական բոլոր առաջարկները։ Դրանք բոլորը կապիտուլյացիայի առաջարկներ էին։ Դրանք անընդունելի են։ Նման առաջարկները չեն կարող ընդունելի լինել։ Ուկրաինան երբեք չի համաձայնի որևէ բանաձևի՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին», – ասել է ԱԳ նախարարը։

Սիբիհայի խոսքով՝ պատերազմի յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար շուրջ 450 մլն դոլար է արժենում։ Նախարարը նշել է նաև, որ պատերազմի ընթացքում զգալիորեն աճել է երկրի պաշտպանական արտադրությունը, հատկապես՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է արտադրել տարբեր տեսակի մինչև 20 միլիոն ԱԹՍ, և դրանց արտադրությունն աճել է 54 անգամ։

Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ցանկացած խաղաղության համաձայնություն պետք է ուղեկցվի անվտանգության իրական և իրավական երաշխիքներով։ Նրա խոսքով՝ միայն քաղաքական հայտարարությունները բավարար չեն, իսկ երկրի գլխավոր պաշտպանությունը պետք է մնա ուժեղ ու մարտունակ բանակը։

Սիբիհան հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկյան կողմը ներկայում խաղաղության ջանքերում հիմնական միջնորդն են, սակայն կարևոր է նաև եվրոպական դաշնակիցների դերակատարությունը։ Նա հույս է հայտնել, որ միջնորդական ջանքերը կակտիվանան։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան