Ստի և ազգային շահերի դավաճանության վրա կառուցված քաղաքականությունն անկարող է երկար պահել իշխանությունը

Վերլուծություն

Ընտրություններում պարտությունից ուշքի գալով՝ հանրապետության ղեկավարության ոչ լեգիտիմ ներկայացուցիչները շարունակում են առանց քաշվելու ոչնչացնել այն ամենը, ինչ առնչություն ունի հայկական ինքնության հետ։ Առաջին հայացքից այս քայլերն անխոհեմ ու նույնիսկ անհեթեթ են թվում։ Սակայն ավելի խորանալով՝ գալիս ես այն եզրակացության, որ դրանք իշխող կուսակցության գիտակցված քայլերն են՝ ուղղված հայկական պատմական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև հասարակության մեջ ազգային-հայրենասիրական գաղափարների վրա հիմնված համախմբմանը։

Լինելով բարձրագույն կրթություն չունեցող, ազգային որևէ ինքնասիրությունից զուրկ մարդ՝ այսօր Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը փորձում է ժամանակակից Հայաստանի բնակչության մեծամասնությանը վերածել անհայրենիք (ազգային արժեքներից զուրկ) սպառողական զանգվածի, որը, չմտածելով ապագայի մասին, պատրաստ է հետագայում էլ հավատալ իշխանության մեջ գտնվող ապաշնորհ ղեկավարների կեղծ ու անպատասխանատու խոստումներին։

Այդ իսկ պատճառով Հայաստանը բաց է հետամնաց երկրներից արտագաղթողների մուտքի համար և պատրաստ է պայմանագիր ստորագրել Եվրամիության հետ Ասիայի ու Աֆրիկայի անապահով երկրներից փախստականներին ընդունելու վերաբերյալ։

Հռչակելով այսպես կոչված նոր երկրի՝ «իրական Հայաստանի» առողջ բանականությունից զուրկ գաղափարը, որը ոչ մի ընդհանուր բան չունի պատմական Հայաստանի և ամբողջ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ հայրենակիցների հետ, ներկայիս կառավարությունը ծրագրված կերպով փորձում է ջնջել մեր մեծ պատմությունը և ժողովրդին զրկել ազգային ինքնությունից ու հաջող ապագայից։ Սկզբում գործելով թուրք հովանավորների թելադրանքով՝ այսօր այդ մարդիկ իրենք են ակտիվորեն առաջ մղում հակահայկական օրակարգը՝ մոռանալով իրենց արմատների մասին, ղեկավարվելով միայն  իրենց աթոռներին նստելու ցանկությամբ։

Սա ինձ հիշեցրեց հայկական հայտնի առակը գայլի մասին, որը քարոզ է կարդում երջանիկ ապագայի մասին ոչխարների հոտին, որոնք մտածում են միայն այն մասին, թե ինչպես ևս մեկ օր ապրեն։

Վերը թվարկվածին ուզում եմ ավելացնել ցինիկ ստի ու խախտումների ևս մի քանի անվիճելի փաստեր, որոնք պահանջում են պատասխանատվության կանչել օրենքի ողջ խստությամբ:

Գործող վարչապետն ամեն օր խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, որում հստակ նշված է, որ պետության գործող ղեկավարը Հայաստանի և Արցախի բնակիչների անվտանգության երաշխավորն է։ Սակայն Փաշինյանը ադրբեջանական օկուպանտներին է հանձնել ոչ միայն Արցախի հայկական բնիկ հողերը՝ կյանքից զրկելով ավելի քան հինգ հազար երիտասարդ հերոսների և առանց կացարանի ու օթևանի թողնելով 120 հազարից ավել հայրենակիցների, այլև մոլագարի պես արգելում է արտասանել «Արցախ» անվանումը։

Գործող վարչապետը պաշտոնապես հայտարարեց կաթողիկոսին Հայ առաքելական եկեղեցու ղեկավարումից հեռացնելու ծրագրի մասին։ Ինչը նաև արմատապես հակասում է երկրի Հիմնական օրենքին, որն արգելում է կառավարության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Էլ չասած արդեն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ սրբապիղծ, անօրինական հալածանքների մասին։ Պատմության մեջ առաջին անգամ ոչ թե արտաքին թշնամիները, այլ Հայաստանի ներկայիս ղեկավարը ձեռք բարձրացրեց յուրաքանչյուր հայի համար ամենասուրբ բանի՝ քրիստոնեական բազմադարյան հավատքի վրա։

Գործող վարչապետը շարունակում է կամավոր կերպով հանձնել հայկական գյուղերը արտաքին ագրեսորներին։ Խոսքը Տիգրանաշենի և Բարխուդարլուի մասին է, որոնցում ոչ միայն դարեր ի վեր ապրել են հայերը, այլև որոնց միջով անցնում է Երևանը Սյունիքի մարզի հետ կապող ռազմավարական կարևոր ճանապարհը։

Գործող վարչապետը կեղծիքով հայտարարում է տնտեսության մեջ պատմական հաջողությունների մասին, մինչդեռ իրական իրավիճակը ամբողջովին հակառակն է։ Հայաստանը կորցնում է ռազմավարական գործընկերոջը ի դեմս Ռուսաստանի, որի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է մի քանի անգամ և շարունակում է կրճատվել՝ Հայաստանի ներկայիս իշխանության անհեռատես քաղաքականության պատճառով։ Հայաստանի Հանրապետության պետական ​​պարտքը հասել է առասպելական մեծության՝ գերազանցելով 14 միլիարդ դոլարը։ Միայն տոկոսների վճարման վրա պետությունը ծախսում է ավելի քան մեկ միլիարդ դոլար, դրա հետ մեկտեղ  բյուջեն դեֆիցիտավոր է։ Գործող կառավարության նման անխոհեմ քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի տնտեսական ճգնաժամի։

Գործող վարչապետը նպատակաուղղված կործանում է դատական ​​համակարգը՝ դատավորներին հրապարակայնորեն պարտադրելով քաղաքական դրդապատճառներով որոշումներ ընդունել։ Դեռ երբեք Հայաստանի բանտերում չեն եղել այսքան թվով քաղբանտարկյալներ։ Ուժային կառույցները վերածվել են այլախոհներին պատժելու գործիքի։ Զանգվածային կերպով տեղի է ունենում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից գույքի ապօրինի զավթում։

Երկար չեմ հոգնեցնի Հայաստանի այսօրվա ոչ լեգիտիմ վարչապետի և նրա մերձավոր շրջապատի բոլոր անհեթեթ, ապազգային գործողությունների թվարկմամբ։ Ցավոք սրտի, նման փաստերը չափազանց շատ են։ Ակնհայտ է մի բան. գործող իշխանության կառավարման ամեն մի օրը բերում է հերթական փորձությունները և անդառնալի կորուստներ ողջ ժողովրդի համար՝ Հայաստանը մոտեցնելով լիակատար ինքնաոչնչացման։

Ակամա հարց ես տալիս. ինչպե՞ս կարողացանք իջնել այս աստիճանի ցածր մակարդակի։

Որպես աշխարհին հսկայական թվով հերոսներ տված ժողովուրդ՝ ինչպե՞ս է հանդուրժում իշխանությունը զավթած, թշնամու կողմն անցածների ապաշնորհությունը և նրանց կողմից ազգային արժեքների ոչնչացումը:

Եվ, իհարկե, գլխավոր հարցը՝ ի՞նչ անել։

Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի իրենց աթոռներին նստելու համար։ Նրանք չսահմանափակվեցին վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ, ագրեսիվ ճնշումներով, ահաբեկումներով և ընտրողներին կաշառելով, ինչպես նաև տեղերում ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կատարած խոշոր կեղծիքներով։ Զավթելով իշխանությունը՝ այս վայ-ղեկավարները այժմ փորձում են հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր տրամադրված կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչների հետ։ Ենթագիտակցաբար նրանք հասկանում են, որ իշխանությունը կարող են պահել միայն մարդկանց պահելով սպառնալիքների ու նոր բռնաճնշումների վախի մեջ, բայց դա էլ իր սահմանն ունի։

Ես համոզված եմ, որ ստի ու ազգային շահերի դավաճանության վրա կառուցված քաղաքականությունն անկարող է երկար պահել իշխանությունը։

Ցավոք սրտի, մեր ժողովուրդը հոգնել է քաղաքականությունից։ Երբ քայլում ես Երևանի փողոցներով, տպավորություն է ստեղծվում, թե շատերի համար միևնույնն է, թե  այսօր ինչ է կատարվում մեր ազգի հետ, թե ինչպես է մեր աչքի առաջ իշխանությանը վրա պրծած դավաճանների մի խումբ փորձում ջնջել դարավոր պատմական հիշողությունը և բազմաթիվ ազգային հերոսների վաստակը։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Շփվելով շատերի, այդ թվում՝ ակտիվ հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ, համոզվում ես, որ հսկայական թվով մարդիկ ճիշտ են գնահատում տեղի ունեցողը, սա վստահություն է տալիս, որ ամեն ինչ կորած չէ։ Մենք չենք մոռացել, թե ինչպես էինք մինչև վերջերս հպարտություն զգում հարուստ պատմություն և ազգի մեծ թվով արժանավոր ներկայացուցիչներ ունեցող հնագույն ժողովուրդներից մեկին պատկանելու համար, ինչպես էինք հպարտանում աշխարհի շատ երկրներում և հենց Հայաստանում մեր հայրենակիցների հաջողություններով։

Չեմ ուզում ոչ մեկին նվաստացնել, բայց փաստը մնում է փաստ. այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը, միասին վերցրած, աշխարհին չեն տվել մեծ գիտնականների, գյուտարարների, զորապետների, բժիշկների, նկարիչների, կոմպոզիտորների, արվեստի գործիչների, անվանի մարզիկների և այլ մասնագիտությունների աշխարհահռչակ ներկայացուցիչների այն քանակության մեկ տասներորդը, ինչ տվել են հայերը։ Թեև քանակական առումով այս երկրների բնակչությունը տասնյակ անգամ գերազանցում է հայերին, ինչը խոսում է հայ ազգի՝ տաղանդներով իսկապես հարուստ լինելու մասին։

Եթե ​​խորանանք պատմության մեջ, չենք կարող չհիշել այն մեծ հերոսներին, որոնցով հպարտանում ենք մինչ օրս, ինչպիսիք են Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը, Շահան Նաթալին, Սողոմոն Թեհլերյանը, Հովհաննես Բաղրամյանը, Մոնթե Մելքոնյանը և շատ ու շատ ուրիշներ։ Բայց, ցավոք սրտի, հայոց պատմության մեջ եղել են նաև մեծ դավաճաններ, ինչպես Վասակ Սյունին, Մելիք Շահնազարը, Մկրտիչ Հարությունյանը, այժմ նաև Նիկոլ Փաշինյանը, որոնց հիշում են դարերով և անիծում են հայերի բազմաթիվ սերունդներ։

Այսօր նվաստացուցիչ է տեսնել, թե ինչպես է երկրի ղեկավար կոչվածը սողում ագրեսորների առաջ՝ դրանով նվաստացնելով մեզ բոլորիս և փոխանակ պաշտպանելու ազգային շահերը, ագրեսիվ կերպով ավերում է երկիրը ներսից՝ ի ուրախություն մեր ժողովրդի հավերժ թշնամիների։ Ակնհայտ է, որ ներքին թշնամին շատ ավելի վտանգավոր ու նենգ է, քան արտաքինը. նրան հաղթելու համար պետք է համախմբվածություն և կամք։

Իրավիճակը փոխելու համար չի կարելի ձեռքերը ծալած նստել։ Ես կոչ չեմ անում բոլորին մտնել որևէ կուսակցության մեջ կամ այսօր բողոքներով դուրս գալ փողոց։ Բայց համոզված եմ, որ անհրաժեշտ է ամեն հնարավոր միջոցներով անհամաձայնություն ցուցաբերել ազգը կործանողների գործողությունների հետ և ցույց տալ նրանց մեր արհամարհանքը։ Ժամանակակից լեզվում հասարակության մեջ ինչ-որ բանի նկատմամբ ձևավորված կարծիքը կամ վերաբերմունքը կոչվում է «փափուկ ուժ»: Շատ համաշխարհային տերություններ հսկայական գումարներ են ներդնում իրենց գաղափարախոսության ձևավորման և առաջմղման համար, քանի որ հաստատված է, որ «փափուկ ուժի» միջոցով կարելի է ավելի շատ բաների հասնել, քան ռազմական գործողությունների միջոցով և հասնել ակնառու արդյունքների:

 

Հրանտ Ագոսյան

Լուսանկարում՝

 

Գործող կառավարությունը փորձում է ջնջել մեր մեծ պատմությունը և ակտիվորեն առաջ է մղում հակահայկական օրակարգ։ Սա հիշեցնում է հայկական հայտնի առակը գայլի մասին, որը քարոզ է կարդում ոչխարների հոտի երջանիկ ապագայի մասին, որոնք մտածում են միայն այն մասին, թե ինչպես ևս մեկ օր ապրեն։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում