Աստղային գործազուրկները. ովքե՞ր են ամենահայտնի ազատ գործակալները

Սպորտ

Եվրոպական բարձրակարգ առաջնություններում ամառային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակվել է, սակայն որոշ առաջնություններում պայմանագրեր կնքել դեռ հնարավոր է:

Բացի այդ, ակումբները կարող են ցանկացած պահի անվճար ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող խաղացողների: Բրիտանական BBC պարբերականը կազմել է ներկայումս առանց թիմի մնացած ամենաաստղային ֆուտբոլիստների ցանկը:

 

Պոլ Պոգբա, 33 տարեկան (նախորդ ակումբը՝ «Մոնակո»)

 

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը 2025-ի մարտին դոպինգի պատճառով 18-ամսյա որակազրկման ավարտից հետո շատ քիչ է խաղացել: Նախորդ ամառ միանալով «Մոնակոյին»՝ նա անցկացրել է ընդամենը 6 հանդիպում։ Վնասվածքների շարքի պատճառով ֆրանսիական ակումբը նախորդ ամիս խզեց նրա պայմանագիրը՝ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ:

Կարիմ Բենզեմա, 38 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ալ-Հիլալ»)

 

2023-ին «Ռեալից» հեռանալուց հետո Բենզեման երեք տարի անցկացրեց «Ալ-Իթիհադում», ապա տեղափոխվեց «Ալ-Հիլալ»: Սակայն ընդամենը վեց ամիս անց «Ոսկե գնդակի» դափնեկրի պայմանագիրը խզվեց։ Պատճառը թերևս Կրիսենսիո Սամերվիլ-Օլի Ուոթկինս-Գաբրիել Մարտինելի հարձակվողական եռյակի ժամանումն էր, և, չնայած այս մրցաշրջանում նրա անցկացրած 3 հանդիպումներին, օգոստոսի 31-ին ֆրանսիացին հեռացավ ակումբից:

 

Ռիյադ Մահրեզ, 35 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ալ-Ահլի»)

 

Պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոնի պայմանագիրը նույնպես վաղաժամ խզվել է: 2023-ին «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվելուց հետո Մարեզը 122 խաղում դարձել էր 37 գոլի հեղինակ: Սպասվում է, որ նա կմնա Սաուդյան Արաբիայում և կմիանա «Ալ-Շաբաբին»:

 

Ռահիմ Ստերլինգ, 31 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ֆեյենորդ»)

 

Ստերլինգը հեռացավ «Ֆեյենորդից» ընդամենը երեք ամիս և ութ խաղ անց։ Հաջորդ ամիս նա կկանգնի դատարանի առաջ՝ մայիսին վտանգավոր վարման և արգելապատնեշին բախվելու մեղադրանքով: Ըստ աղբյուրների՝ անգլիացի վինգերը «չափազանց բարդ տարիներ» է ապրում։

 

Ֆիլիպե Կոուտինյո, 34 տարեկան (նախորդ ակումբը՝ «Վասկո դա Գամա»)

 

Բրազիլացին փետրվարին հեռացավ հարազատ ակումբից՝ նշելով, որ «հոգեպես հոգնած է»: Նա պաշտոնապես չի ավարտել կարիերան, իսկ նախկինում լուրեր էին շրջանառվում MLS հնարավոր տեղափոխության մասին:

 

Ջեյդոն Սանչո, 26 տարեկան (նախորդ ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)

 

2021-ին 73 մլն ֆունտով ՄՅՈւ տեղափոխվելուց հետո Սանչոյի կարիերան անկում ապրեց: Վերջին 2,5 տարիներին նա վարձավճարով խաղացել է «Չելսիում» և «Ասթոն Վիլայում»: Պրեմիեր լիգայում ընդամենը 30 խաղ անցկացրած վինգերը, ըստ լուրերի, համաձայնության է եկել բրազիլական «Պալմեյրասի» հետ:

 

Դանիել Կարվախալ, 34 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ռեալ Մադրիդ»)

 

Իր սերնդի լավագույն աջ պաշտպաններից մեկը հունիսին «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո մնացել է առանց ակումբի։ 13 տարվա ընթացքում նա Մադրիդում անցկացրել է 451 հանդիպում: Ամռանը Կարվախալը մարզվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բազայում՝ հայրենակից Խոսելուի հետ:

 

Ջեյմի Վարդի, 39 տարեկան (նախորդ ակումբը՝ «Կրեմոնեզե»)

 

«Լեսթերում» 13 տարի անցկացնելուց հետո Վարդին նախորդ մրցաշրջանն անցկացրեց իտալական «Կրեմոնեզեում», սակայն թիմի՝ Սերիա Բ տեղափոխվելուց հետո հեռացավ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Ռեքսեմը», «Շեֆիլդ Ուենսդեյն» ու «Վեսթ Հեմը»:

 

Դավիդ Ալաբա, 34 տարեկան (նախորդ ակումբը՝ «Ռեալ Մադրիդ»)

 

Ալաբան մադրիդյան ակումբից հեռացավ մայիսին՝ 5 տարի այնտեղ անցկացնելուց հետո։ Նրա տպավորիչ կարիերան ներառում է 12 չեմպիոնական տիտղոս և Չեմպիոնների լիգայի 4 գավաթ: Չնայած ՄՅՈւ-ի և այլ ակումբների կողմից հետաքրքրությանը, ավստրիացին դեռ նոր թիմ չի գտել:

 

Սերխիո Ռամոս, 40 տարեկան (նախորդ ակումբը՝ «Մոնտերեյ»)

 

Իսպանացի լեգենդար պաշտպանն առանց ակումբի է 2025-ի դեկտեմբերից՝ մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց ի վեր: Նա չի ավարտել կարիերան և իրեն բավականաչափ լավ մարզավիճակում է զգում։ Այս տարվա սկզբին Ռամոսը փորձել է գնել իր նախկին ակումբի՝ «Սևիլյայի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, սակայն գործարքը ձախողվել է:

 

Այլ հայտնի ազատ գործակալներ

 

Ալեքսանդր Զինչենկո (29 տ., նախորդ ակումբը՝ «Այաքս»)

 

Խամես Ռոդրիգես (35 տ., նախորդ ակումբը՝ «Մինեսոտա Յունայթեդ»)

 

Անտոնի Մարսիալ (30 տ., նախորդ ակումբը՝ «Մոնտերեյ»)

 

Դելե Ալի (30 տ., նախորդ ակումբը՝ «Կոմո»)

 

Խոսելու (36 տ., նախորդ ակումբը՝ «Ալ-Գարաֆա»)

 

Ուիլֆրիդ Զահա (33 տ., նախորդ ակումբը՝ «Գալաթասարայ»)

 

Իվ Բիսումա (30 տ., նախորդ ակումբը՝ «Տոտենհեմ»)

 

Ժորժինյո Վեյնալդում (35 տ., նախորդ ակումբը՝ «Ալ-Իթիֆաք»)

 

Քոնոր Քոուդի (33 տ., նախորդ ակումբը՝ «Ռեքսեմ»)

 

Տայրել Մալասիա (27 տ., նախորդ ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)

 

Ջորդան Այու (34 տ., նախորդ ակումբը՝ «Լեսթեր»)

 

Սոլի Մարչ (32 տ., նախորդ ակումբը՝ «Բրայթոն»)։

 

Աղբյուրը՝ Armsport.am:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում