Զելենսկի. Ուիթկոֆը և Քուշներն առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև
ՄիջազգայինԶելենսկին հայտարարել է, որ Թրամփի բանագնացներ Ուիթկոֆը և Քուշները շուտով կայցելեն Մոսկվա և Կիև:
«Մենք կխոսենք մեր գործընկերների հետ, նրանց հետ, ովքեր խոստացել են Ուկրաինային մատակարարել մարտական ինքնաթիռներ և ապահովել այդ սարքավորումների համապատասխան համատեղ սպասարկումը, բայց դեռևս չեն կատարել իրենց պարտավորությունները և մեր պայմանավորվածությունները: Մեզ արդյունքներ են պետք: Ես հենց նոր հանդիպում ունեցա ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ բանակցող թիմի հետ: Մենք, ըստ էության, կապի մեջ ենք նրանց հետ օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, և հիմա պատրաստվում ենք հանդիպումների: Նախնական ամսաթվերն արդեն նշանակված են: Մենք ակնկալում ենք տեսնել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներին այստեղ՝ Կիևում: Նրանք հաստատել են դա:
Հանդիպումները տեղի կունենան Մոսկվայում և Կիևում: Մենք ակնկալում ենք դրանք անցկացնել առաջիկա օրերին»:

