Կառուցապատողի «թույլտվությունը» կարող է վերանալ․ ՀԾԿՀ-ն փոխում է գազին միանալու կանոնները

Բազմաբնակարան շենքերի բնակիչների համար գազամատակարարման ցանցին միանալու գործընթացը կարող է պարզեցվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում։

 

Նախագծով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի բնակիչների և կազմակերպությունների՝ գազամատակարարման ցանցին միանալու դեպքում վերացնել գազասպառման համակարգի սեփականատիրոջ, այդ թվում՝ կառուցապատողի, գրավոր համաձայնությունը ներկայացնելու պահանջը։

 

ՀԾԿՀ-ի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումը գործնականում որոշ կառուցապատողների հնարավորություն է տվել բնակիչներից համաձայնության տրամադրման դիմաց լրացուցիչ գումար պահանջել, մինչդեռ նման վճար գործող կանոններով նախատեսված չէ։

 

Խնդիրն, ըստ հանձնաժողովի, հատկապես ընդգծվել է Երևանում, որտեղ գազամատակարարման ցանցին միանալու համար կիրառվում է նաև լրացուցիչ միացման վճար։ Արդյունքում բնակիչը սահմանված վճարից բացի կարող էր բախվել նաև կառուցապատողին լրացուցիչ գումար վճարելու պահանջի հետ։

 

Նախագիծն ընդունվելու դեպքում բնակիչը գազամատակարարման ցանցին միանալու համար կառուցապատողից առանձին համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չի ունենա։

 

Հանձնաժողովի ներկայացրած նախագծի նպատակն է նվազեցնել բնակիչների համար գազամատակարարման ցանցին միանալու վարչական և ֆինանսական բեռը և գործընթացն ավելի թափանցիկ դարձնել։

 

Միաժամանակ, առաջարկվող փոփոխությունը չի վերացնում գազամատակարարման ցանցին միանալու համար սահմանված միացման վճարը։ Այն վերաբերում է կառուցապատողի համաձայնության պարտադիր պահանջին և այդ համաձայնության դիմաց հնարավոր լրացուցիչ վճարների ռիսկին։

 

Հիշեցնենք, որ սպառողների՝ ցանցերին միացման գործընթացը պարզեցնելու և ծախսերը նվազեցնելու ուղղությամբ ՀԾԿՀ-ն այս տարի փոփոխություն է կատարել նաև էլեկտրաէներգիայի ոլորտում։ Մասնավորապես, ապրիլին նվազեցվել են էլեկտրական ցանցին նոր սպառման համակարգերի, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի, միացման վճարները։

 

Երևանում բազմաբնակարան շենքերի միաֆազ միացման 10 կՎԱ հզորության վճարը նվազել է մոտ 40 տոկոսով՝ 672 հազար դրամից հասնելով 406 հազար դրամի, իսկ 14 կՎԱ հզորության դեպքում՝ մոտ 45 տոկոսով՝ 769 հազար դրամից մինչև 424 հազար դրամ։

 

Գազամատակարարման ցանցին միանալու վերաբերյալ նախագիծը ներկայում քննարկման փուլում է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում