Արդեն մեկ շաբաթից ավել է, որ Կիեւի վրա հարձակումներն ընթանում են մշտական ռեժիմով (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԱրդեն մեկ շաբաթից ավել է, որ Կիեւի վրա հարձակումներն ընթանում են մշտական ռեժիմով:
Ավելի վաղ հայտնելու առիթ ունեցել ենք, որ ռուսական կողմը փոխում է ռազմավարությունը` անցնելով մշտական հարձակումների` դրանով չդադարող լարվածության մեջ պահելով Ուկրաինայի մայրաքաղաքը:
Հերթական հարձակման ժամանակ հարվածներ են հասցվել Բորիսպոլում և Տրիպիլում ուկրաինական օբյեկտներ։
Բորիսպոլի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են պահեստներ, վարչական շենքեր և այլ օբյեկտներ։
Այրվում է նաև «Բիոկոն» դեղագործական ընկերության պահեստային համալիրը։

