«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու ՊՆ-ն չաջակցեց «Մոնթե»-ին․ նախարարությունից պարզաբանում են

Մշակութային

Վերջերս մամուլում լայն տարածում գտավ Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանի հայտարարությունը։ Նա նշել էր, թե ֆիլմի նկարահանումները սկսելուց օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանման հարցում։

«Դա նման ֆիլմի համար կատաստրոֆա է։ Ով ուզում ես լինես, չես կարող պատերազմական տեսարան նկարահանել՝ առանց պաշտպանության նախարարության աջակցության։ Հայտնվեցին հայրենասեր մարդիկ, ովքեր օգնեցին մեզ այդ բարդ իրավիճակում։ Գրողը տանի...  այդ ֆիլմը իմ մասին չէ, ձեր մասին չէ, փողոցում քայլող մարդու մասին չէ, այլ Մոնթե Մելքոնյանի մասին է։ Ինչպե՞ս կարելի է այդ ֆիլմին այդպես վերաբերվել»,- վրդովված ընդգծել էր Նոնա Սարգսյանը։

Եթե ՊՆ-ն իսկապես հրաժարվել է աջակցել «Մոնթե» ֆիլմի պատերազմական տեսարանների նկարահանման հարցում, ապա ո՞րն է եղել այդ որոշման դրդապատճառը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց հենց նախարարությունից։

Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից հայտնեցին հետեւյալը․ «Մոնթե» ֆիլմին աջակցելու դիմումում հստակ նշված չեն եղել ակնկալվող աջակցությանը եւ նկարահանումների ժամանակացույցին վերաբերող մանրամասները: Դիմումը ստանալուց հետո, պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակիցը կապ է հաստատել դիմումատուի հետ եւ խնդրել լրացուցիչ գրությամբ մասնավորեցնել ակնկալվող աջակցությունը եւ ներկայացնել նկարահանումների իրականացման ամիսները։ Մինչ օրս, «Մոնթե» ֆիլմին աջակցելու որեւէ այլ գրություն պաշտպանության նախարարությանը չի հասցեագրվել»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը