«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեկնարկում է «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Մշակութային

2026 թվականի սեպտեմբերի 14–28-ը Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի աջակիցներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

«ԹԷԱՏՐՈՆԸ» միավորում է թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, ինչպես նաև սոցիալական և կրթական ծրագրերը։ Այս տարի փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Փառատոնի ծրագրերը կիրականացվեն Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում։

«ԹԷԱՏՐՈՆԻ» նպատակն է մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ Հայաստան հրավիրելով միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և ստեղծագործական խմբերի։ Միաժամանակ փառատոնը նպաստում է հայ արվեստագետների մասնագիտական փոխանակմանը, ժամանակակից դրամատուրգիայի զարգացմանը և մշակութային կյանքի ապակենտրոնացմանը։

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի և նրա «Կաֆիգ» պարախմբի «Ֆոլիա» ներկայացմամբ։ «Ֆոլիան» հիփ-հոփ պարի և բարոկկո երաժշտության բացառիկ հանդիպում է, որտեղ տարբեր ժամանակաշրջանների երաժշտական և խորեոգրաֆիկ լեզուները միավորվում են մեկ բեմում։

Փառատոնի սոցիալական ծրագրի շրջանակում և ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ «Ամալիա Սալ» պարախումբը կներկայացնի Ալցհայմերի հիվանդության, հիշողության և միջսերնդային կապերի թեմաներին նվիրված «Քանի դեռ չեմ մոռացել» պարային ներկայացումը։

Ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Գավառի մշակույթի կենտրոնում, և սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։ Այս նախաձեռնության նպատակն է արվեստի և մշակույթի միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածությունը Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ, խթանել սերունդների միջև երկխոսությունը և ընդգծել մշակույթի կարևոր սոցիալական դերը։

Սեպտեմբերի 24-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բելգիական «Չայկա» թատերախումբը կներկայացնի «Լոկո» ներկայացումը։ Նույն օրը նախատեսված է նաև հատուկ ներկայացում լսողության սահմանափակումներ ունեցող դեռահասների և մեծահասակների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար։ Ներկայացումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ համագործակցությամբ։

Փառատոնը կեզրափակվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ֆրանսիացի պարուսույց Էրվե Կուբիի «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» ներկայացմամբ։

Փառատոնի ռազմավարական առաջնահերթություններից է Հայաստանի մարզերում բարձրորակ միջազգային մշակութային ծրագրերի հասանելիության ապահովումը։ Գավառում, Մեղրիում և Արտաշատում նախատեսված ծրագրերը հնարավորություն կտան միջազգային արվեստագետներին, հայ մասնագետներին և տեղի հանրությանը հանդիպելու ու ստեղծագործելու Երևանից դուրս՝ ձևավորելով նոր մշակութային կապեր և համագործակցության հնարավորություններ։

Փառատոնի առանցքային ուղղություններից է նաև ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգիայի տարածումը Հայաստանում։ Կանադացի դրամատուրգ Օլիվիե Քեմեդի և փառատոնի տնօրեն Սաթէ Խաչատրյանի ղեկավարությամբ Արտաշատում կիրականացվի «Էկուբե» դրամատուրգիական ծրագիրը։ Ստեղծագործական գործընթացը կեզրափակվի սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ա․ Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախատեսված թատերական ընթերցումներով։

Ծրագրում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ժամանակակից թատերական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները։ Սեպտեմբերի 20-ին «Զանգակ» գրատանը կներկայացվեն ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների հայերեն հրատարակությունները։

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական Saté-Âtre թատերական ընկերությունը և ART-IMAGES կազմակերպությունը։ Փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական տնօրենը Սաթէ Խաչատրյանն է։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը