Վաճառվում է Հայաստանը

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական կյանքում հերթական ուշագրավ փոփոխությունների ֆոնին իշխանությունը վերաձեւավորում է ոչ միայն պետական կառավարման համակարգը, այլեւ դրա անվանումներն ու շեշտադրումները։ Արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարության, իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի եւ բարօրության նախարարության։

Իշխանության համար դրանք, բնականաբար, կարող են ներկայացվել որպես կառավարման արդիականացման, նոր ոլորտների ընդգծման եւ պետական քաղաքականության վերակազմավորման քայլեր։ Սակայն, հատկապես «միջազգային առեւտուր» ձեւակերպումը քաղաքական հարցեր է առաջացնում։ Տպավորություն է, որ նախարարության նոր անվանումը պարզապես վարչական փոփոխություն չէ, այլ իշխանության վարած քաղաքականության խորհրդանշական արտացոլումն է։

Փաստացի, եթե Արտաքին գործերի նախարարության հիմնական առաքելությունը պետք է լիներ Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունը, ապա այսօր այդ օրակարգը փոխարինվում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ զիջումների քաղաքականությամբ։ Օրինակ, այլեւս երկրորդվում է կամ մնում է լուսանցքում Արցախից տեղահանվածների իրավունքները, գերիների վերադարձը, Ադրբեջանի կողմից վերահսկվող հայկական տարածքների խնդիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա հետեւանքների հաղթահարման հարցերը։

Այսպիսով՝ «միջազգային առեւտուրը» դառնում է ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը, այլ Հայաստանի շահերի «մաս-մաս վաճառքի» քաղաքականության անվանումը։ Եվ այստեղ հարցերի հարցը մնում է այն, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այդ փոփոխությունների դիմաց։

ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՋՈՐԴ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ

Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Տիգրանաշենի խնդիրը։

Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ վերջին տարիների զարգացումները ընդդիմադիր շրջանակներին ստիպում են հարց բարձրացնել՝ արդյո՞ք Տիգրանաշենը կարող է դառնալ հաջորդ խնդիրը, որի շուրջ իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների։

Այս հարցը հատկապես սրվում է այն պայմաններում, երբ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական տարածքների վերադարձի թեման աստիճանաբար դուրս է մղվում իշխանության առաջնահերթություններից։

Եվ այստեղ է, որ ձեւավորվում է քաղաքական հերթական հարցադրումը. եթե պետությունը չի ներկայացնում իր հստակ պահանջները նախկինում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբերյալ, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ տարածքային խնդիրները դիտարկվում են ոչ թե վերադարձի, այլ նոր պայմանավորվածությունների առարկա։

Սա այն հարցն է, որին իշխանությունը պարտավոր է տալ ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ պատասխան։
Մյուս առանցքային հարցը շարունակում է մնալ Արցախի խնդիրը, որի, այսպես ասած, անկախության օրվա առթիվ, այսօր լալահառաչ հայտարարությունների ու միջոցառումների պակաս հաստատ չի լինի։

Արցախը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից փաստացի դուրս է մղվել։ Բայց նույնիսկ եթե իշխանությունը հայտարարում է, որ այլեւս չի քննարկում Արցախի կարգավիճակը, դա չի նշանակում, որ դադարել են Արցախի հայության իրավունքների, սեփականության, անվտանգության եւ վերադարձի հետ կապված խնդիրները։

Այս մոտեցման հիմքում պարզ հարց է՝ եթե արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, ապա ինչպե՞ս կարող է հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը դառնալ երկրորդական թեմա։ Նախարարությունների մյուս անվանափոխությունները եւս քաղաքական հարցադրումների տեղիք են տալիս։ «Արհեստական բանականություն» ձեւակերպման առնչությամբ առնվազն բնական հարց է ծագում՝ եթե իշխանության քաղաքականության մեջ բանական տրամաբանությունը պակասում է, ապա արհեստականի՞ց ինչ կարելի է սպասել։

Նույնը վերաբերում է «բարօրություն» բառին։ Ո՞ւմ բարօրության մասին է խոսքը։ ՔՊ-ականների՞։

ԻՍԿ ՃԿՈՒՆ ԶԵՂՉԵՐ, ՍԵՎ ՈՒՐԲԱԹՆԵՐ ՍՊԱՍՎՈ՞ՒՄ ԵՆ

Այս ամբողջ գործընթացի ամենահետաքրքիր կողմերից մեկը խորհրդարանական ընդդիմության վարքագիծն է։ Եթե իշխանությունը փոխում է երկրի արտաքին քաղաքական, տնտեսական եւ անվտանգային ուղղությունների տրամաբանությունը, ապա ընդդիմության գլխավոր առաքելությունը պետք է լինի ներկայացնել այլընտրանքային ռազմավարություն։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության գործողությունները հաճախ սահմանափակվում են խորհրդարանում բարձրաձայն հայտարարություններով, սուր ելույթներով եւ քաղաքական ֆիկտիվ փիառով։ Բազմիցս ենք ընդգծել՝ ձեռքը սեղանին խփելը դեռ քաղաքական ռազմավարություն չէ։ Քաղաքականության իրական չափանիշը այն է, թե տվյալ ուժն ինչ է առաջարկում իշխանության փոխարեն։ Օրինակ, Բագրատ սրբազանը Կիրանցի համար գործնական քայլերի դիմեց, գնաց կանգնեց ճանապարհին, հետո քայլեց դեպի Երեւան, հրապարակում մեծ հանրահավաք գեներացրեց։ Անկախ նրանից, թե ինչ ուժերի թեթեւ ձեռքով այդ պայքարը զրոյացվեց, բայց մի բան արեց։ Իսկ ի՞նչ է անում մանդատավոր ընդդիմությունը Տիգրանաշենը չհանձնելու, նույնն է, թե՝ փրկելու համար։

Իհարկե, նախարարությունների անվանափոխությունները, Տիգրանաշենի շուրջ հարցերը, Արցախի խնդրի դուրսմղումը արտաքին քաղաքական օրակարգից առաջին հայացքից միմյանցից տարբեր թեմաներ են։ Բայց դրանք միավորվում են մեկ ավելի մեծ հարցի շուրջ՝ ո՞րն է այս քաղաքականության վերջնական նպատակը։

Եթե «միջազգային առեւտուր» ասելով՝ իշխանությունը նկատի ունի Հայաստանի տնտեսության նոր հնարավորությունները, ապա հասարակությունը պետք է տեսնի այդ հնարավորությունների կոնկրետ արդյունքը։ Եթե խոսքը խաղաղության մասին է, պետք է հստակ երեւա, թե այդ խաղաղության դիմաց Հայաստանն ինչ է ստանում։ Եթե խոսքը եվրոպական ինտեգրման մասին է, պետք է ներկայացվի դրա տնտեսական, անվտանգային եւ սոցիալական գինը։ Եթե խոսքը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, պետք է հստակ երաշխավորվի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իսկ եթե այդ հարցերի փոխարեն հասարակությանը առաջարկվում են միայն նոր անվանումներ, նոր ձեւակերպումներ եւ նոր քաղաքական փաթեթավորումներ, ապա, բնականաբար, առաջանում է կասկած՝ փոխվո՞ւմ է բովանդակությունը, թե՞ պարզապես փոխվում է պիտակը։ Հայաստանին այսօր պետք է ոչ թե գեղեցիկ անվանումներով նոր նախարարություններ, այլ հստակ ազգային ռազմավարություն։ Իսկ եթե քաղաքականությունը վերածվում է նրա տարածքի, անվտանգության, տնտեսական կապերի ու ազգային շահերի հերթական «առեւտրի», ապա վաղ թե ուշ հասարակությունը ստիպված է լինելու ընդունել՝ հենց այսպես էլ վաճառում են Հայաստանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում