Վեհափառի և եպիսկոպոսների գործով դատավորը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։ Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելու վերաբերյալ հարցը քննության առարկա է՝ ինչպես կարգապահական, այնպես էլ՝ քրեական վարույթների շրջանակներում։ Կարգապահական վարույթի քննությունը ԲԴԽ-ում 2025թ․ մայիսից կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

 

Հիշեցնենք, որ 2025 թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագիրը և կասկածներ ունեցել, որ գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ։ Այդ առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների համաձայն՝ ԿԿՀ-ն դատավորից պարզաբանում է հայցել և ստացել, սակայն պարզաբանումը կառույցին չի գոհացրել։ Ըստ ԿԿՀ-ի՝ պարզաբանումները չեն հաստատել, որ իր գույքի փոփոխությունը ողջամտորեն հիմնավորվում է օրինական եկամուտներով, կամ իր մոտ առկա չէ չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական է և արժանահավատ։ Ըստ այդմ, ԿԿՀ-ն դատավորի նկատմամբ վարույթ է հարուցել և միջնորություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Վահագն Մելիքյանին։ Բացի ԲԴԽ ներկայացված միջնորդությունից՝ կառույցը զուգահեռաբար նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել։ Արդյունքում՝ Հակակոռուպցոին կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթը, իսկ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին գործի քննությունը ԿԿՀ միջնորդության հիման վրա կասեցվել էր։ Նշենք, որ գործը ԲԴԽ-ում քննվում էր դռնփակ ռեժիմով։

 

 

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ԲԴԽ-ում գործի քննությունը դեռևս չի վերաբացվել, ըստ այդմ, գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, միևնույն ժամանակ, այս ընթացքում չի հաղթահարվել նաև Վահագն Մելիքյանի անձեռնմխելիությունը, համենայն դեպս, ԲԴԽ-ում գլխավոր դատախազությունը Մելիքյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ միջնորդություններ չի ներկայացրել։ Ի դեպ, Վահագն Մելիքյանի անունը միայն այս վարույթով չէ, որ շրջանառվել է։

 

Դեռ տարիներ առաջ՝ 2020թ․, երբ դատավորին էր մակագրվել Միքայել Մինասյանի խափանման միջոցի հարցի քննարկումը, «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ի աղբյուրներից ստացված տեղեկություններով հայտնել էր, որ դատավորին ԱԱԾ էին հրավիրել, ցույց տվել անձնական բնույթի տեսագրություններ և պահանջել կալանավորել Մինասյանին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում