Ինչու հանկարծ Էրդողանը որոշեց երկինք թռցնել ՇՀԿ–ն
ՄիջազգայինՇանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) վերջին 25 տարիների ընթացքում դարձել է բազմաբևեռ աշխարհակարգի ամենակարևոր տարրերից մեկը, ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը ներկայացնում է մոտավորապես 3.5 միլիարդ մարդ և 35 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունք, եւ վերջին 25 տարիների ընթացքում դարձել է բազմաբևեռ աշխարհակարգի ամենակարևոր տարրերից մեկը։ Մենք այս կազմակերպությունը, որը միավորում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի երկրները մեկ հարթակի շուրջ, դիտարկում ենք որպես դաշնակից և ՄԱԿ-ի լրացում»։
Երբ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի «հին աղվես» ղեկավարն այսպես երկինք է թռցնում տրամաբանորեն իր համար հակառակորդ ՇՀԿ–ն, նշանակում է, որ աշխարհը գլխիվայր է շրջվում:
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71474

