Դրուժովկայի ուղղությամբ ուկրաինական ուժերի համար վիճակը դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)
ՄիջազգայինԴրուժովկայի ուղղությամբ ուկրաինական ուժերի համար վիճակը դարձավ կատաստրոֆիկ:
Այսպես, այդ ռազմավարական քաղաքի արեւմտյան թեւում ռուսական ուժերը լիովին մաքրեցին Ստարոանդրեեւկա եւ Նովոանդրեեւկա բնակավայրերը, դրանով նախ՝ ֆիզիկապես փակելով Դրուժովկայի արեւմտյան մայրուղին:
Այս պահին ռուսները մաքրում են Նովոգրիգորեվկան՝ հետագա հարձակումը զարգացնելով Դրուժովկայի արեւմտյան արվարձանային Ստարոռայսկոե եւ Ռայսկոե բնակավայրերի ուղղությամբ: Դրանք գրավելու դեպքում Դրուժովկայի ողջ արեւմտյան գոտին կանցնի ռուսների վերահսկողության տակ (Քարտեզում):
Միաժամանակ, ըստ տեղի աղբյուրների, ռուսներն արդեն ավարտում են Ալեքսեեւո-Դրուժովկայի մաքրումը, որի դեպքում դուրս են գալիս Դրուժովկայի արեւելյան թեւ:
Անգամ ուկրաինական փորձագիտական աղբյուրներն են վստահ, որ Դրուժովկայի անկումն ամենամոտ ժամանակի հարց է: Եվ այդ դեպքում ուկրաինական կողմի խնդիրները Կրամատորսկ-Սլավյանսկ անգլոմերացիայում բազմապատկվում են:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71444

